Copy SMS

Դու աշխարհից դուրս ես ու ինքդ միայն մի ամբողջ աշխարհ ես

Դու աշխարհից դուրս ես ու ինքդ միայն մի ամբողջ աշխարհ ես - չի , մնա , ստվերում


Կարճ ժամանակից հետո նա զգաց , որ օտար է դառնում իր ստեղծագործությանը , ինչպես ինքն իրեն:Մանկական խաբկանք է սեփական արվեստի տևականությանը հավատալը:Նա պարզ գիտակցում էր ոչ միայն այն , թե ինչքան քիչ բան է կատարել , այլև այն , թե ինչպիսի ոչնչացման է ենթակա ժամանակակից ամբողջ երաժշտությունը:Երաժշտական լեզուն այրվում է ավելի շուտ , քան մի այլ լեզու.մեկ կամ երկու դար հետո այն ըմբռնելի կլինի սոսկ մի քանի ընտրյալների :Մամուռն արդեն ծածկել է դասական անտառի կաղնիները :Հնչյունային մեր կառուցումները ,ուր երգում են մեր կրքերը , ամայի տաճարներ կդառնան և կկործանվեն մոռացումի մեջ ... Եվ զարմանում էր , որ նայում է այդ փլատակներին և ոչ մի խռովք չի զգում:

՛՛Մի՞թե կյանքը սկսել եմ պակաս սիրել՛՛, - ինքն իրեն հարց էր տալիս զարմացած:


Դու աշխարհից դուրս ես ու ինքդ միայն մի ամբողջ աշխարհ ես - չի , մնա , ստվերում

Բայց նա իսկույն հասկացավ , որ կյանքը շատ ավելի էր սիրում.. Լա՜ց լինել արվեստի փլատակների վրա:Արժե՞ արդյոք:Արվեստը բնության վրա ընկած մարդու ստվերն է :Թո՛ղ անհետանա՝ արևից կլանված:Ստվերը խանգարում է տեսնելու արևի փայլը:Մեր մատների արանքից թափվում է բնության անհուն գանձը:Մարդկային միտքն ուզում է ջուրը վերցնել ցանցով:Մեր երաժշտությունը խաբկանք է :Մեր հնչյունների աստիճանները , մեր գամմաները հնարովի են:Նրանք չեն համընկնում կենդանի ոչ մի հնչյունի հետ:Այդ ոգու կոմպրոմիսն է իրական հնչյունների աշխարհում:Ոգին կարիք ունի այդ ստին , որպեսզի ըմբռնի անըմբռնելին. և որովհետև նա ուզում էր դրան հավատալ , ուստի հավատաց:Բայց այդ ճիշտ չէ :Դրա մեջ կյանք չկա :Եվ այն խնդությունը , որ տալիս է ոգուն նրա իսկ ստեղծած այդ կարգը , ձեռք է բերված սոսկ խեղաթյուրելով անմիջական ինտուիցիան այն բանի , ինչ կա:Ժամանակ առ ժամանակ մի որևէ հանճար , երբ անցողիկ շփման մեջ է լինում հողի հետ , հանկարծ նշմարում է իրական կյանքի հեղեղը , որը դուրս է հորդում արվեստի շրջանակներից :Ամբարտակները ճարճատում են : Տարերքը ներս է շտապում ճեղքվածքից:Բայց մարդիկ իսկույն ևեթ անցքը նորից խցկում են:Այդ անհրաժեշտ է մարդկային բանականության պաշևպանության համար : Բանականությունը կխորտակվեր , եթե նրա աչքերը հանդիպեին Եհովայի աչքերին: Այն ժամ նա սկսում է ցեմենտել իր խցիկը , ուր դրսից ոչ մի ճառագայթ չի թափանցում , եթե նրա կողմից այն չի ստեղծված :Եվ այդ գեղեցիկ է թերևս նրանց համար , ովքեր չեն ուզում տեսնել: Բայց ե՛ս , Եհովա , ե՛ս ուզում եմ տեսնել քո դեմքը:Ես ուզում եմ լսել քո ձայնի որոտը , թեկուզ այն ինձ ոչնչացնի :Արվեստի աղմուկը նեղում է ինձ:Թո՛ղ լռի բանականությունը: Լուռ կաց , մա՛րդ...


Դու աշխարհից դուրս ես ու ինքդ միայն մի ամբողջ աշխարհ ես - չի , մնա , ստվերում


Բայց այդ գեղեցիկ ճառերից մի քանի րոպե հետո շոշափելով փնտրեց  անկողնի վրա թափված թերթերից մեկը և փորձեց խազխզել էլի մի քանի նոտաներ: Երբ նկատեց , որ հակասում է ինքն իրեն , ժպտաց և ասաց.

-Օ՜ , իմ հին ընկերուհի , իմ երաժշտություն , դու ինձնից լավն ես : Ես ապերախտ եմ , որ քեզ ի բաց եմ արձակում:Բայց դու՛ , դու ինձ երբեք չես լքում:Դու չես վհատվում իմ քմահաճույքներից :Ների՛ր , դու լավ գիտես , որ դրանք սոսկ բռնկումներ են:Ես երբեք քեզ չեմ դավաճանել , դու ինձ երբեք չես դավաճանել :Մենք հավատարիմ ենք միմյանց , մենք միասին կմեկնենք , բարեկամուհի՛ս: Կա՛ց ինձ հետ մինչև վերջ:

                                                      Bleib bei uns...!

Դու աշխարհից դուրս ես ու ինքդ միայն մի ամբողջ աշխարհ ես - չի , մնա , ստվերում

Դու աշխարհից դուրս ես ու ինքդ միայն մի ամբողջ աշխարհ ես - չի , մնա , ստվերում
Դու աշխարհից դուրս ես ու ինքդ միայն մի ամբողջ աշխարհ ես - չի , մնա , ստվերում

Դու աշխարհից դուրս ես ու ինքդ միայն մի ամբողջ աշխարհ ես - չի , մնա , ստվերում
Դու աշխարհից դուրս ես ու ինքդ միայն մի ամբողջ աշխարհ ես - չի , մնա , ստվերում

Դու աշխարհից դուրս ես ու ինքդ միայն մի ամբողջ աշխարհ ես - չի , մնա , ստվերում

Տեքստը ՛՛Ժան-Քրիստոֆ՛՛ գրքից , հեղինակ ՝ Ռոմեն Ռոլան

14

17

1064

  • Tatul`iG
    2014-02-06 19:09:33
    (բռավո) (բռավո)
  • I ♥ 1D))(Տաթ♥)
    2014-02-06 19:23:54
    (բռավո) (լավ)
  • Think about........
    2014-02-06 20:50:40
    հետաքրքիր համեմատություններ էին (ծաղիկ) լավն էր
    • ÐistanŦ
      2014-02-06 20:51:05
      գիրքը ընդհանուր լավն ա :) (ծաղիկ)
      • Think about........
        2014-02-06 20:52:15
        յուրաքանչուր գիրքել լավնա ուղակի ստե ետ իրա աշխարհի գույներն գրավեցին բայց ոչ են աստիճան որ ձեռք բերեմ կարդամ :)
      • ÐistanŦ
        2014-02-06 21:13:55
        հաա :)
  • Miqo
    2014-02-06 21:12:45
    երբեմն էլ այսպես՞ :)
    • ÐistanŦ
      2014-02-06 21:13:43
      ինչպես՞ :)
      • Miqo
        2014-02-06 21:21:30
        այսպես
  • Amulik211199
    2014-02-06 21:41:44
    (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) O:) O:) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ)
    • ÐistanŦ
      2014-02-06 21:42:59
      :) (ծաղիկ)
  • .G.M.
    2014-02-07 15:46:22
    շատ հետաքրքիր էր (բռավո) (բռավո) (լավ) (լավ)
    • ÐistanŦ
      2014-02-07 15:47:04
      ապրես :) (ծաղիկ)
  • .G.M.
    2014-02-07 15:47:27
    :)
  • Լիլիթ
    2014-02-08 20:50:01
    (լավ)