Copy SMS

Երբ մակարդակը առանձնանում է,կամ BoonTV

Երբ մակարդակը առանձնանում է,կամ BoonTV - գիտություն, կրթություն, մակարդակ, դասախոսություն


Բարև երիտասարդություն,երկար ժամանակ է հետևում եմ Ձեր գրառումներին ու քննարկումներին այս կայքում:Ամենասկզբից ինձ թվաց,թե սա ուղղակի ծանոթությունների կամ զվարճանքի կայք է,դա այդպես էլ կար,բայց երբ սկսեցի ավելի խորանալ,զգացի որ մեր ժամանակակից հայ դեռահասությունը,ովքեր ընդգրկում է այս կայքի 80%-ից ավելին փորձում են խորանալ փիլիսոփայության,անպատասխան սիրային թեմաների ու շատ այլ ոչ տարիքային թեմաներից մեջ:Դա իհարկե իմ գործը չէ,որ քննադատեմ նրանց,սակայն շատ եմ ցանկանում ճիշտ ուղղու վրա դնել շատերին:Եվ այսօրվա իմ գրառումը միայն միտված չէ այդ մասսային,կայքը որը ես հիմա կներկայացնեմ անչափ օգտակար է բոլորի համար,տարբեր թեմաների շուրջ մասնագետների վերլուծական ու ուսուցողական դասախոսություններ,խնդիրների լուծման եղանակներ,ժամանակակից կյանքը իր բոլոր թերություններով,կարծրատիպերի կոտրում և այլն:

Լսելով դասախոսությունները կարծում եմ Ձեզ մոտ շատ բաների մասին կարծիքները կփոխվեն,և ավելի կզարգացնեք ինքներտ Ձեզ:

Վիդեո դասախոսությունները վարում են ինչպես հայտնի այնպես էլ մեզ ոչ այդքան հայտնի դասախոսներ ու մասնագետներ,այստեղ նաև կարող եք դիտել պոստմոդեռնիստական բանաստեղծությունների ճիշտ ընթերցման ձևեր,մի խոսքով թեմաները բազմազան են,որոնք լսելով կարծում եմ դուք դրական կերպով կփոխվեն շատ երևույթների հանդեպ,մաղթում եմ Ձեզ հաճելի դիտում:Շատ ուրախ եմ այն մարդկանց համար ովքեր չանտեսեցին իմ խորհուրդը,քանի որ այն ուղղակի Ձեզ համար է օգտակար,և վերջում կցանկանաի նշել որ կյանքում կարևորը ինքնակրթությունն ու ինքնազարգացումն է,ոչ ոքի վրա մի դրեք Ձեր հույսը,դուք եք Ձեր կյանքի տերը,շնորհակալություն ուշանդրության համար :)

http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=P3cYl-8AcV4

http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=mBz3cAZpgD0

http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=6VqqebI4jy0

http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=Gp0N0kvav-

http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=Il6lKrQjZ-

http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=N-nbSDskHMs

http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=QF0ehDqZqPg#t=0


ԽՆԴՐՈՒՄ ԵՄ 10 ԲԱԼԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐՈՎ ԳՆԱՀԱՏԵԼ ԱՅՆ ԺԱՄԱՆԱԿ ԷՐ ԱՅՍ ՆՅՈՒԹԸ ԻՐՈՔ ՁԵԶ ՕԳՈՒՏ ՏՎԱԾ ԿԼԻՆԻ:

13

24

1315

  • Think about........
    2014-02-06 21:53:41
    հիմա բոլորը կդիտեմ կարտահայտվեմ (ծաղիկ)
    • Think about........
      2014-02-06 21:58:30
      ծանոթ թեմաներ են համարյա բոլոր թեմաներով դպրոցում զրույցներ ունեցել ենք տարբեր առարկաների շրջանակներում
      • Miqo
        2014-02-06 22:01:44
        ուսուցիչներից լավը չկա էլի :) բայց ցավոք ՀՀ ուսուցիչների ճնշող մեծամասնությունը անգրագետա,ու աշխատում են միայն փողի համար,այլ ոչ թե ինքնազարգացման ու սերունդ կրթելու համար
      • 2014-02-06 22:02:55
        աշակարետներել կան իրանց պահվածքով դրդում են նրան որ ուսուցիչը դասարան մտնի զզվանքով ու չցանկանա ինչ որ բան հասկացնել չհասկացող սերունդին
      • Miqo
        2014-02-06 22:04:36
        սերունցը լավ էլ հասկացողա,էտ ուսուցիչը չունի մեթոդներ,իհարկե չեմ ասում թե սաղ մեղքը ուսուցչի վրայա
      • Si..........
        2014-02-06 22:07:04
        դե կա ամեն ինչից էլ բայց մեր դասարանում ճիշտա շատ են չար երեխեքը բայց գիտեն որտեղ ու ոնց (ծաղիկ)
      • Miqo
        2014-02-06 22:09:18
        ամեն ինչ մի բառի շուրջ ա՝ ՓՈՂ
      • 2014-02-06 22:09:47
        հաաա կա տենց ճիշտ
      • 2014-02-06 22:12:56
        բայց դասատու կա ստանալով աշխատավարձ տալիսա հիմնավոր կրթություն ու անումա են ինչ իրանից հասնումա
      • Miqo
        2014-02-06 22:14:25
        կան իհարկե շատ բացառութուններ,գիտես՞ իրանք խի են բացառություն,որովհետև հիմա այլ բան լինել չի էլի կարա,ամեն ինչ ԲԱՌԱԴԻԱ
      • 2014-02-06 22:17:10
        գիտես եսօր ուսուցիչս առաջադիմությունից էր խոսում ասեց ֆիննական դպրոցը միջազգային հարթության վրա ամենաբրձր դիրքերումա ու գիտես խի որովհետև ընդեղ ուսուցչին վճարում են շատ բարձր դպրոցները ունեն կարգ ու կանոն ու լավ երեխեն ունենումա լավ ապագա կախված գիտելիքից ու արի ու տես բոլորը բավարարված են
      • Miqo
        2014-02-06 22:20:32
        այ ապրես (բռավո) վառ օրինակ,խոսքերն ավելորդ են
      • 2014-02-06 22:23:56
        սենց նայում ես վայ ինչ քիչ բանա պետք բայց արի ու տես որ դրան հասնելը դժվար գործերիցել դժվարա
      • #proff Հոգեբան!
        2014-02-07 16:31:12
        կրթական համակարգը ամենակարևորնա,ու հետևաբար ամենադժվարներից մեկը
  • Miqo
    2014-02-06 21:57:30
    բոլորը կայքում՝ www.boon.am :)
  • Madness☽
    2014-02-06 22:02:07
    http://www.copypaste.am/2012/02/03/պարտադիր-կետեր-գրառում-կատարելիս/
    • Miqo
      2014-02-06 22:03:31
      որ՞ մեղքիս համար
  • ԽուՃուՃ:)
    2014-02-06 23:07:01
    aysinqn mi qich tetev apreq(ուրախ)
  • arminka22
    2014-02-06 23:41:27
    (ծաղիկ) O:)
  • E/☻,
    2014-02-06 23:42:47
    Հետաքրքիր էր,, չգիտեի կայքի մասին,,, :) շնորհակալ եմ,,
  • Miqo
    2014-02-07 09:10:53
    խնդրեմ խնդրեմ
  • I ♥ 1D))(Տաթ♥)
    2014-02-07 18:18:22
    առաջինը հետաքրքիր էր
  • Taras Morgul
    2014-03-08 10:59:19
    այյյ :) կարդացի կարդացի,տասը դրեցի,մեկ էլ զգացի,որ ծանոթ պոստ ա,բարձրացա վերև տեսա,որ իմն ա :) :)