Copy SMS

Գնդակը ՝ էլեկտրաէներգիայի աղբյուր :

Գնդակը ՝ էլեկտրաէներգիայի աղբյուր : - գնդակ, էներգիա, հոսանք


Հալվարդի համալսարանի  մի խումբ ուսանողներ, նպատակ ունենալով օգնել էլեկտրաէներգիայի մատակարարման խնդիր ունեցող երկրներին, հորինել  են մի յուրօրինակ գնդակ, որն էլեկտրաէներգիա է արդադրում: Էլեկտրագնդակի մասին հիացմունքով է արտահայտվել ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը ՝ այն համարելով վերջին ժամանակների ամենահնարամիտ հայտնագործությունը: Գնդակն էլ էլեկտրաէներգիա է արտադրում շատ պարզ եղանակով. կլանում է ոտքերի հարվածներից հաղորդվող էներգիան և այն վերածում է էլեկտրականության: Անջրաթապանց և ամուր կաշվե  գնդակի ներսում տեղադրված է էլեկտրամագնիսական կոճ ՝ փոքրիկ մագնիսով. գնդակին ուղղված հարվածներից մագնիսը տեղաշարժվում է ՝ առաջացնելով էլեկտրական հոսանք և լիցքավորելով  կոճին միացված կոնդենսատորը:  Սոքեթ անվամբ այս գնդակը պատրաստված է բավականին էժան նյութերից, որոնք ձեռք բերելը դժվար չէ : Էլեկտրագնդակը արժե նույնքան, որքան արժե սովորական գնդակը: Գնդակն արդեն փորձարկվել է Հարավային Աֆրիկայում :

Գնդակը ՝ էլեկտրաէներգիայի աղբյուր : - գնդակ, էներգիա, հոսանք
Գնդակը ՝ էլեկտրաէներգիայի աղբյուր : - գնդակ, էներգիա, հոսանք