Copy SMS

Պարզապես մահն է մեզ սիրահարվել...

Պարզապես մահն է մեզ սիրահարվել... - հեղինակային, հայ, Հայաստան


 

Պարզապես մահն է մեզ սիրահարվել‚ իսկ մենք ինքնակամ նրան չենք տրվել։  Հաճախ են այս տողերը մտքիս գալիս, հատկապես երբ կրկին նայում եմ պատմության էջերը: Որքան դարեր են անցել այն օրվանից, երբ հայը  միավորվեց ու դարձավ մեկ ազգ: Որքան հպարտանալու առիթ ունեմ…միայն այն, որ ասյքան դարեր շարունակ մենք կանք, դա արդեն հպարտանալու տեղիք է տալիս: Էլ չխոսեմ մեր հանճարների մասին: Ներկայիս վիճակը ցավալի է, բայց համոզված եղեք, տարիներ անց մեր սերունդները հպարտանալու են նրանով, որ այսքան հզոր թշնամիների կողքին մենք դեռ ապրում էինք, մենք դեռ Երկիր մոլորակի վրա կայինք:

Պարզապես մահն է մեզ սիրահարվել... - հեղինակային, հայ, Հայաստան

Ոճրագործները պետք է պատժվեն, միայն դա կլինի արդար հատուցում: Պետք է հատուցեն, Վ՛ԵՐՋ  Վ՛ԵՐՋ  Վ՛ԵՐՋ : Ա՜խ, որքան սրիկաներ են եղել մեր ողջ պատմության ընթացքում, որքան դավաճաններ, որքան արյուն է թափվել, եւ որքան մարդ է սպանվել միայն հայ լինելու համար: Եւ որքան վրիժառուներ ենք ունեցել, ովքեր պատժել են այդ ոճրագործներին: Գուցե այսօր շատ վրիժառուների մեզանից շատերը չճանաչեն, բայց բոլորս էլ գիտենք Սողոմոն Թեհլերյանին, ով թալեաթ փաշային սպանեց Գերմանիայում: Իսկ դուք գիտե՞ք ինչու թալեաթը եւ այլ ցեղասպանության կազմակերպիչներ փախան Թուրքիայից: Պատճառը մեկն էր. թուրքերը համաշխարհային առաջին պատերազմի ժամանակ պարտվեցին, եւ որպեսզի դաժան հաշտության պայմանագրի չարժանանան, մեղքը գցեցին ցեղասպանության կազմակերպիչների վրա, իբրեւ նրանք էին պատերազմ սկսել, ու հայերին կոտորել, ու իբրեւ Թուրքիան պատժելու է նրանց: Նրանց մահվան դատապարտեց հենց Թուրքիան, բայց դա բեմադրություն էր, քանի որ ոճրագործները հանգիստ փախան այլ երկրներ, իսկ դրան խանգարող չկար: Բայդ արդար պատժից չկարողացավ ոչ ոք փախչել:  Այդպես նաեւ մենք վարվել ենք մեր ներքին դավաճանների հետ:

 Պարզապես մահն է մեզ սիրահարվել... - հեղինակային, հայ, Հայաստան

Եւ որքան եմ զարմացել, երբ տեսել եմ որ շատ հայտնի մարդիկ, շատ հանճարներ կամ հայ են, կամ հայ արմատներ ունեն… Զարմանքս այնքան շատ է եղել, որ այլեւս զարմանալու տեղ չկա… 10.000.000 հայ կա ողջ աշխարհում, սակայն, ցավալի է, բայց շատ-շատ մարդի մեր երկրի տեղը չգիտեմ, ասեմ ավելին, օտարերկրացի կա, որ Հայաստանը գիտի Ադրբեջանում ա…Ու հենց այդ ժամանակ ինչքան ատելություն ասես, որ լցվել է իմ հոգում, ատելություն ամբողջ աշխարհի դեմ: Ատում եմ քաղաքական դաշտը, որտեղ իբրեւ խելացի քայլեր են անում, ու հենց այդ քայլերի պատճառով մարդիկ են սպանվում, երկրներ են վերանում: Արդյո՞ք աշխարհի ՛՛ տերերը ՛՛ չեն հասկանում, որ յուրաքանչյուր մարդ ցանկանում է լավ ապրել, արդյոք հնարավո՞ր չէ վերջ դնել այդ անմիտ քայլերին, ու կյանքը միայն ուրախ օրերով լցնել:  Եթե սովետական միությունը չփլուզվեր, նրանք կհասնեին իրենց նպատակին, աշխատանքը կդառնար միայն հաճույքի առարկա: Չնայած  այդ համակարգում էլ կար շատ վատ քայլեր, սակայն հիմա չխորանամ:

 

Ոչ, Հայկը դեռ չի պարտվել Բելին: Կան մարդիկ, ովքեր դեռ հայ են, իսկական հայ, ովքեր ամեն վատ իրավիճակում կլինեն Հայաստանի կողքին, սա դեռ վերջը չէ, Հայաստանը երբե՛ք էլ չի կործանվի, եւ թշնամին երբեք էլ մեզ չի վախեցրել իր տեխնիկայով… Սկսած ՀԱՅ-պարսկական պատերազմից, վերջացած Արցախյան հերոսամարտերից, հայը երբեք չի վախեցել հակառակորդի զորքից, ավելին, միշտ թշնամու տեխնիկան թշնամու դեմ է օգտագործել:Վարդանանց պատերազմում թշնամու փղերն օգտագործեց հենց թշնամու դեմ, Արցախյան կռվում էլ՝թշնամու տանկերը….

Պարզապես մահն է մեզ սիրահարվել... - հեղինակային, հայ, Հայաստան

Հայաստան ասելիս այտերս այրվում են, Հայաստան ասելիս ծնկներս ծալվում են, Չգիտեմ ինչու է այդպես: Իսկ ես գիտեմ իմ մոտ ինչու է այդպես: Որովհետեւ իմ աչքի առաջ գալիս է մեր փոքրը հողը ու համեմատելով մեր նախկին տարածքի հետ, ուղղակի տխրում եմ, ուղղակի չեմ ուզում ընդունել, որ թուրքն ու ադրբեջանցին այսօր ունեն ավելի մեծ երկիր: Բայց մի բան ինձ միշտ հույս է տալիս: Ամեն ինչ կանցնի, մի օր հայը նորից կհասնի իր երազանքներին, կունենա այն, ինչ այսքան տարիներ շարունակ երազում էր ունենալ, ի վերջո, թուրքը որքան էլ նստած պատմաբաններին կաշառի, պատմություն կեղծի, մեկ է, արդեն զարգացած երկրները գիտեն ողջ եղելիությունը, մնում է արդարություն հաստատվի, որը ամենաբարդն է այս երկրում: Ինչպես ասում է Մեսչյանը՝ ՛՛ Արդարություն ես դու կույր ու վախկոտ՛՛ :  Ես հավատում եմ, թեկուզ 100 տարի անց, բայց լավ է լինելու, հայը երբեք էլ չի նահանջելու, Եվ ինչու՞ պիտի չհպարտանանք… Կա՛նք։ Պիտի լինե՛նք։ Ու դեռ  շատանա˜նք։

Պարզապես մահն է մեզ սիրահարվել... - հեղինակային, հայ, Հայաստան

Եթե կան սխալներ, ապա կներեք :)

SideWays Extra Technologies [SET] CopyRight 2014

21

86

2605

  • Amulik
    2014-02-13 23:23:44
    (բռավո) (բռավո) (բռավո)
  • Գայկուշ:D
    2014-02-13 23:25:04
    Եվ ինչու՞ պիտի չհպարտանանք… Կա՛նք։ Պիտի լինե՛նք։ Ու դեռ շատանա˜նք։ (բռավո) (բռավո) (բռավո) իիիիիինչ խոսքեր են էէէէէէէ (բռավո) (բռավո) (բռավո)
    • Amulik
      2014-02-13 23:26:18
      :) :)
    • Երևակայող--007
      2014-02-13 23:54:21
      Սեւակի էտ բանաստեղծությունը շատ եմ սիրում, ամեն տողը հայրենասիրական ոգի ա արթնացնում :)
  • (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ)
  • Lian
    2014-02-16 11:43:41
    ի՜նչ սիրուն գրառում էր,ապրես :)
    • Երևակայող--007
      2014-02-16 19:41:31
      Մերսի, չեմ ասում դու էլ ապրես, որտև պատասխանը գիտեմ ]:)
      • Lian
        2014-02-17 08:42:36
        O:) այ ապրես դու,ի՜նչ արագ ես սովորում (:| :D :D :D :D
      • Երևակայող--007
        2014-02-17 21:19:51
        Չէ դու պտի փախնես աչքիս O:) :D
      • Lian
        2014-02-17 21:20:25
        խելոք,սա լուրրջ գրառում է,ի :( :D :D :D
      • Երևակայող--007
        2014-02-17 21:25:00
        դե լուրջ պահի քեզ ազ, լիքը մարդ ա նայում (:| (ծաղիկ) :D :D
      • Lian
        2014-02-17 21:25:49
        (:| լավ (:| :) /մթոմ լուրջ եմ :D / :)
      • Երևակայող--007
        2014-02-17 21:28:58
        մեկ ա չի ստացվում ]:)
      • Lian
        2014-02-17 21:29:25
        :) հա,բայց որ լրջացա էէէէէ :^)
      • Երևակայող--007
        2014-02-17 21:31:05
        կարաս՞ O:) պետք չի (ծաղիկ) :D
      • Lian
        2014-02-17 21:31:43
        պատկերացրու,որ կարող եմ O:) :) :D :D :D լավ,մենակ քո խաթր (ուռա) :D
      • Երևակայող--007
        2014-02-17 22:22:46
        լավ, դե մերսի :)
  • Mystic falls♥
    2014-02-16 18:02:18
    արդեն սկսել եմ սիրել հայրենասիրական թեմաներ ,առաջ մի տեսակ երևի հայրենասեր չէի,ինձ ամենաշատը Գ.Մարզպետունու կերպարն է ոգևորում O:)
    • Երևակայող--007
      2014-02-16 19:40:18
      Հայրենասեր լինելը, գոնե փոքր ինչ լավ բան ա, ի վերջո մենք փոքր ազգ ենք, ու հիմա մեզ ամեն ինչ կարող ա քայքայի, մեզ հիմա հայրենասերներ են պետք :)
  • NELLI
    2014-02-16 21:15:04
    թուրք են ադրբեջանցի են, 500 տարվա պատմություն էլ չունեն,,ընդամենը քոչոր ցեղեր..լ..իսկ այ հայը...
    • Երևակայող--007
      2014-02-16 23:59:59
      ցավալի ա որ էսօր թուրքն ու ազերին մեզնից մեծ երկիր ունեն :(
      • NELLI
        2014-02-17 17:02:52
        տենց չի մնա
      • THE REAL LADY
        2014-02-17 19:20:39
        Erani es el dzez pes hayrenaser linei.....:)
      • NELLI
        2014-02-17 19:31:17
        քեզին է կախված .....:)
      • THE REAL LADY
        2014-02-17 19:32:33
        hakarak@.....
      • NELLI
        2014-02-17 19:34:13
        հա՞ որ...ուղղակի հպարտացիր քո անցյալով
      • THE REAL LADY
        2014-02-17 19:36:30
        Voch...inchi piti ancyalov miayn hpartanam?....ancyal@ inch??...poshiacav veracav chka el....miayn lok hishoxutyunner ev verj
      • NELLI
        2014-02-17 19:37:31
        լավ...ստեղծենք ենպիսի ներկա ու ապագա որ դրանցով հպարտանանք
      • THE REAL LADY
        2014-02-17 19:38:46
        Stexceq um eq spasum....tesnenq erb kga ayd or@
      • ես ինձ թույլ եմ տալիս խառնվել ձեր զրույցին... O:) , հպարտանալը, հպարտանանք անցյալով, մեր պապերով , բայց մեր ներկան նենց չի անում, որ հիմա էլ հպատանանք: Նայում ես ամեն ինչին հիասթափվում ես... ԷԷհ, պետություն , պետություն :
      • NELLI
        2014-02-17 19:40:06
        ստեղծե՞ք....ինչու ստեղծեք այլ ոչ ստեղծենք
      • THE REAL LADY
        2014-02-17 19:41:37
        Chisht es asum shat....Nel es indz vaxuc integrel em urish petutyan mej
      • լավ ասեցիր հա, Լեդի ջան, ես անունդ չգիտեմ, ընթացքում կասես չէ ՞ : (ժպիտ) Դե չէ, ես չեմ հրաժարվում իմ պետությունից, բայց դե, նենց էլ չի, որ լավ ընդունում եմ : Ամենուր աղքատներ են..ինչի մասինա մտածում մեր մեծն նախագահը :
      • NELLI
        2014-02-17 19:46:26
        հա բայց ինչի՞...
      • NELLI
        2014-02-17 19:47:00
        կներեք ձեր անունը չգիտեմ, բայց մի մոռացեք ես երկրի ներկան դուք էլ եք..եթե կարող եք փոխեք
      • THE REAL LADY
        2014-02-17 19:49:15
        Kimanaq iharke...bayc indz aydpes aveli e dur galis.........iravakan petutyun, qaxaqaciakan hasarakutyun.....aha miayn sranov petutyun@ karox e votqi kangnel...
      • Հա..են որ ազգ կանգնի , սարեր շուռ կտա :) , Մարիամ սիրելի Նելի : Չեմ ժխտում ճիշտ ես ասում, բայց դե հիմա թող1-ը ապստամբություն բարձրացնի, ընդդիմանա...տես թե ղեկավարությունը ինչ կանի :
      • NELLI
        2014-02-17 19:51:49
        հահա..հիմա որ բոլորը տենց մտածեին աշխարհը տեղում կդոփեր
      • THE REAL LADY
        2014-02-17 19:54:26
        Inch asem Nel....duq kimanaq te inchpes poxel erkir@....es planavorel em im apagan u sharjvum em araj....tox hetagayum mardik indz pnoven bayc mek e es im chamaparhic chem shexvi
      • NELLI
        2014-02-17 19:56:00
        ո՞վ ենք մենք որ փնովենք...անկեղծ հիմա մտածում եմ ու հասկանում որ իզուր խոսում եմ..հաստատ ես են մարդը չեմ որ երկրի համար ինչ որ բան անի իր կյանքը թողած
      • THE REAL LADY
        2014-02-17 19:58:43
        De aydpes e....inchi qich en nman depqer@ incher ases vor meknabanum en el azgi davachan ev ayln.....ay henc xndirn el da e eli uxxaki bnakchutyan 99% qez pes en mtacum
      • NELLI
        2014-02-17 20:00:08
        չգիտեմ...կհայտնվի մեկը որ եդպես չի մտածի
      • շատերն ուղղակի օդում կախված խոսքեր են ասում...չեն գործում :
      • THE REAL LADY
        2014-02-17 20:03:57
        tuyl tveq azat artahaytvel...qnnadatneri hamar nor tema baceci....lav sksem.....himnakan mexavor@ joxovurdn e irenc barbarosakan mtacelakerpov...uxxaki atumm em...knereq chapich shat ankexcutyan hamar...nayev erevi voch texin er asacs bayc de haskacox@ khaskana...
      • Երևակայող--007
        2014-02-17 21:06:36
        Ես հատուկ պոստումս ակնարկել էի, որ էսօրվա մեր վիճակը լավ չի, բայց մենք մեր էտ ՛՛վատ՛՛ հալով, դեռ գոյություն ունենք...ազերիները մեզնից հզոր տեխնիկա ունեն, հավատացեք, հենց իրանք համոզվեն որ մեզ հաղթելու են, ոչ կնայեն Ռուսաստանին, ոչ էլ մեկ ուրիշին, բայց իրանք լավ գիտեն, որ տեխնիկան ու քանակը հեչ բան ա, դրանում համոզվել են Արցախյան պատերազմում: Հպարտացե՛ք եւ ներկայով, եւ անցյալով, Անցյալը քանդելով, մոռանալով ապագա չենք կառուցի: Հպարտ եղեք որ մենք կանք, հպարտ եղեք որ Աստված այսքան ժամանակ մեր կողքին ա եղել, չի թողել որ ամբողջովին վերանանք : Եվ ինչու՞ պիտի չհպարտանանք… Կա՛նք։ Պիտի լինե՛նք։ Ու դեռ շատանա˜նք։ Լսեք այս տողերը, հիշեք նաեւ ինչ հերոսներ ենք ունեցել ու պետք եղած ժամանակ էլի ենք ունենալու: http://www.youtube.com/watch?v=Y4jo_x7OaAg
      • THE REAL LADY
        2014-02-17 21:18:03
        Chgitem inch asel......ays temaneri shurj chgitem te inch e katarvum nersums...mek-mek amachum em vor hay em...ev hakarak@...
      • Երևակայող--007
        2014-02-17 21:20:48
        Ամաչել պետք չի, երբ որ մեկը կծիծաղա հայ լինելու վրա, էտ մարդու աչքը պետք ա կուրացնել մեր պատմությունով :)
      • ✖Madness✖|Euphoria
        2014-02-17 21:20:57
        անցյալը ինչ՞,իսկ դու անցյալի հիման վրա չես ապրում....առանց անցյալի ով ենք մենք՞,ինչ ենք ներկայացնում մեզանից....ես հպարտ եմ,որ նման անցյալ ենք ունեցել,ու այն կդառնա հիմք ներկայի ու ինչու ոչ՝ապագայի համար....՛Stexceq um eq spasum....tesnenq erb kga ayd or@՛...ստեղծողներից մեկը նաև դու ես,եթե ամեն մեկը թողնի մյուսի վրա,ինչպես որ հիմա ենք անում,մեր երկիրն էլ նման անելանելի կացության մեջ կհայտնվի,բոլորն ասւոմ են դե արեք հեղափոխութոյւն,ու"մ եք սպասում...հեղափոխությունը ոչ մի,ոչ երկու,ոչ էլ տաս հոգու շնորհիվ ա լինում:Հեղափոխությունը ազգի ու միասնականության շնորհիվ ա լինում:Անցյալը մեզ պետք ա ոգեշնչի,ոչ թե անտեսվի մեր կողմից:
      • THE REAL LADY
        2014-02-17 21:22:02
        Axr inchi miayn ancyalov ....
      • NELLI
        2014-02-17 21:22:40
        ահ, համաձայն եմ...գրեցիր այն ինչ մտածում էի
      • Երևակայող--007
        2014-02-17 21:23:18
        Ասեք մի պետություն, որ ներկայով կարա հպարտանա: ԱՄՆ-՞՞՞ անբարոյականներ, սատանիստներ....Եվրեպա՞՞՞ նույնն ա ինչ ԱՄՆ, Ռուսաստան՞՞՞՞, ամեն օր մարդ են մորթում |(
      • NELLI
        2014-02-17 21:23:55
        քաղաքակիրթ հասարակությունն ա ուղղակի բացակայում
      • ✖Madness✖|Euphoria
        2014-02-17 21:23:59
        Որովհետև ներկայի համար ճիշտ առաջնորդ ու ճիշտ մտածելակերպ ա անհրաժեշտ գրողը տանի,....որովհետև հիմա բոլորը առաջնորդներ են,բոլորը կարծում ենք իրենք կարող են գլխավորել,որովհետև մարդիկ փախուստով ուզւոմ են հարց լուծել....որովհետևների շարքը երկար ա շատ
      • NELLI
        2014-02-17 21:26:30
        լավ սա էլ ասեմ ու վերջ...եդքանի միջից միայն մեկ առաջնորդ..մոկ գլուխ է պետք մարմինը ղեկավարելու համար
      • THE REAL LADY
        2014-02-17 21:26:55
        Antesel petq chi...bayc petq chi miayn dranov aprel...asum es de mi ban dzernwrki nuyn el qez kasem vor du el es integrvum dra mej....asum es azgi shnorhiva...isk es nayev sheshtel ei vor mexavor@ joxovrdi mej el e kayanum uxxaki hamaxmbvac chen amen mek@ ir shahi hamar a mtacum asem avelin mek@ myusi handep tshnamoren e tramadrvac....dra hamar es asel em u eli kasem uxxaki noxkanq em aprum ev verj
      • ✖Madness✖|Euphoria
        2014-02-17 21:28:34
        նորից կասեմ...մեզ Մոնթեի ու Պետոյի նման առաջնորդ է պետք,...ազգը բթացման է գնում,ու մարդիկ չեն հասկանում դա
      • THE REAL LADY
        2014-02-17 21:30:59
        Ahh satanistner ev krkin satanistner...heto inch???....henc ayd satanistnernel karavarum en erkir@ dra hamar el unen iravakan petutyun vor@ amenakarevorn e
      • Երևակայող--007
        2014-02-17 21:32:30
        համաձայն չեմ, դա չի կարեւորը միայն, առաջինը ես կարեւորում եմ Քրիստոնեւությունը, մարդկային հարաբերությունները: Սատանիստները քարոզում են մահ, սպանություն, համասեռամոլություն, լավ Ա՞ (ախ)
      • NELLI
        2014-02-17 21:32:40
        լավ..ես ձեռքերս լվանում եմ այս խոսակցությունից
      • ✖Madness✖|Euphoria
        2014-02-17 21:32:43
        ես ուղղակի կլռեմ....անիմաստ եմ համարում,եթե դու գտնում ես,որ դա ճիշտ ա,ոչինչ չունեմ քեզ ասելու
      • THE REAL LADY
        2014-02-17 21:36:00
        Es erbeq chem asum vor chisht em ...ev vor myusn e chisht.....che Vardan shat heru gnacir xosq@ qaxaqakanutyan masin e
  • flighty reality.
    2014-02-17 21:25:04
    լավներ ապրես (բռավո) (բռավո) վերջապես մեկը ով ապրիլի 24-ը չի հիշում միայն ետ օրը քանզի դա ցավ է որ մենք պիտի ապրենք ամեն օր թեկուզ գիշերը մի պահ մտածենք մեր ազգի մասին իսկ դա ցավլի է որ մեզանից և ոչ մեկը չի գիտակցում ազգի նշանակությունը :( :(
    • Երևակայող--007
      2014-02-17 21:27:15
      Ամեն օր համարյա լսում եմ գինի լից երգը, ու իմ մեջ վրեժի, հպարտության հոգի ա արթնացնում, ու ստիպում ա չմոռանալ ով ա եղել թուրքը :)
      • flighty reality.
        2014-02-17 21:32:13
        դրա հետ մեկտեղ պատքա հիշել թե ովա եղել հայը , որովհետև հաստատ դա ավելի շատ բան կատ քան հիշել մի ոհմակի,համենայն դեպս եթե մենք ինչոր բան ունենք սովորելու ապա դե կլինե Տիգրան Մեծի Վարդան Մամիկաոնյանի և այլոց անմեռ անուներից այլ ոչ տե ՄԱՐԴԱԿԵր ոհմակի տհաս շներից>>>>>
      • Երևակայող--007
        2014-02-17 22:22:17
        հայը են մարդն ա եղել, որ Քրիստոնեության համար կռվեց, իսկ էսօր կանգնում ասում են ապրեն սատանիստները (ախ) Մենք հզոր մարդիկ ենք ունեցել, մեծ գրողներ, հանճարներ, թագավորներ....դա հպարտանալու մեծ տեղ ա :)
  • եհհհհհ եսքանից հետո լավա լռեմ աբրիս (բռավո)
  • Մարի
    2014-02-20 22:43:59
    ապրես (բռավո) շատ ճիշտ գրառում էր...
  • Supernatural...
    2014-05-08 18:37:35
    Մենք քիչ ենք‚ այո՛‚ բայց կոչվում ենք հայ !!!!z Շատ լավ գռարում էր :)
  • DIANA17
    2014-06-07 02:32:13
    (բռավո) (բռավո) (բռավո)
  • DIANA17
    2014-06-07 02:33:41
    խնդրեմ կարիք չկա (բռավո) (բռավո) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ)
  • Dark Moon
    2014-07-08 11:35:39
    ուխ ինչ լավն էր (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո)