Կրկին......
Ֆրանսիան տարիներ շարունակ իրեն է ձգել ողջ աշխարհի զբոսաշրջիկներին ու ճանապարհորդներին։ Պերճ ու փառահեղ թագավորական ամրոցները, հարուստ պատմությունն ու մշակույթը, հեքիաթային տեսարաններն ու բնապատկերները, գավառական համեստ ու հարմարավետ քաղաքները, հոյակապ տեսարժան վայրերը՝ ահա այն խորհրդավոր մագնիսը, որը մշտապես իրեն է ձգել մարդկային հետաքրքրությունը։
Հանճարեղ ֆրանսիացու՝ Օնորե դը Բալզակի խոսքերն են վկայում Փարիզի արժեքը. «Տեսնել Փարիզն ու նոր մեռնել»։ Սա համեմատելի է միայն հայկական երգային ասույթին. «Տեսնեմ Անին ու նոր մեռնեմ»։ Ֆրանսիան հսկայական մշակութային ժառանգությամբ երկիր է, որտեղ հաճախ փոքրիկ գյուղերն անգամ պատմության ու մշակույթի կենդանի թանգարաններ են` բաց երկնքի տակ: Բացի մշակույթի և հին քաղաքակրթությունների հուշարձաններից երկիրը հիասքանչ բնություն ունի. Ալպիական լեռների սպիտակ լանջերը, Միջերկրական ծովի և Ատլանտյան օվկիանոսի հրաշալի լողափերը, միջնադարյան ամրոցներ, խաղողի ընդարձակ այգիներ, ինչպես նաև անթիվ հուշ-վայրեր` կապված այս կամ այն պատմական դեմքի գործունեության հետ:
Երկրի մշակութային սիրտը իհարկե աղմկոտ և խառը Փարիզն է` Ֆրանսիայի մայրաքաղաքը դեռևս Х դարից, որը ամեն տարի բառացիորեն հեղեղված է միլիոնավոր զբոսաշրջիկներով: Տեսարժան վայրեր Փարիզում կարելի է տեսնել ամեն քայլափոխին:
Սիտե և Սան-Լուի թաղամասերը քաղաքի պատմական կենտրոնն են: Սիտեում է գտնվում Փարիզի Աստվածամոր տաճարը: Այն կաթոլիկ տաճար է` հիմնադրված 1160-ին, իսկ ավարտին հասցված միայն 1245-ին: Այս տաճարը գոթական ճարտարապետության գլուխգործոցներից է: Տաճարն ուղղակի ապշեցնում է իր հրաշալի աշտարակներով, զանգակատնով, սրահներով, գունավոր ապակուց լուսամուտներով, պատերով, որ զարդարված են քանդակներով ու արձանիկներով` ներսից և դրսից:
Ոչ հեռու է գտնվում նաև Փարիզի ամենահին բանտը`Կոնսիերժին
Այստեղից ոչ հեռու է գտնվում Փարիզի Պատմության թանգարանը «Կարնավալե», որտեղ ցուցադրվում են թագավորական սենյակներ, ամենօրյա օգտագործման առարկաներ, ինչպես նաև Տիկնիկների փոքր մասնավոր թանգարանը:
Սենայի ձախ ափին է գտնվում հայտնի Էֆելյան աշտարակը (1889թ. ), բարձրությունը` 320 մետր
Հաշմանդամների տունը` Տաճարով և Նապոլեոնի գերազմանատեղիով
աշխարհի խոշորագույն կրթական ու գիտական կենտրոններից մեկը` Սորբոնը (Փարիզի համալսարանը, 1215)
Պանթեոնը` Փառքի Տաճարը հայտնի մարդկանց համար, որոնց թվում են Ռուսոն, Զոլյան, Կյուրին, Հյուգոն, Վոլտերը, Միրաբոն և շատ ուրիշները:
Փարիզի ամենաբարձրադիր կետը Մոնմարտրն է` «Տառապյալները բլուրը», 129 մետր, որը համարվում է Ֆրանսիական մշակույթի խորհրդանիշներից մեկը` նկարիչների և երաժիշտների օթևանը:
Իսկ եթե իջնեք Ժարմեն Փիլոն փողոցով, կտեսնեք հայտնի «Մուլեն Ռուժ» կաբարեն:
Ոչ հեռու այստեղից էլ կառուցվել է Սիրո պատը` Le mur de je t’aime: 40 քառ. մետր մակերեսով պատի վրա 311 լեզուներով գրված է «Ես քեզ սիրում եմ», այդ թվում նաև հատուկ փորագրված Բրայլի տառատեսակով` կույրերի համար:
Ոչ պակաս գեղեցիկ և շքեղ է Փարիզի շրջակայքը:Վերսալը Եվրոպայում պալատական այգիների թերևս ամենահայտնի օրինակն է: Ֆրանսիական թագավորների հսկայական նստավայրը` Վերսալի պալատը 680 մետր երկարությամբ շենքը գտնվում է 100 հեկտար մակերեսով շքեղ շատրվաններով, լճակներով, արձաններով մի հսկայական չքնաղ այգում: Ամռանն այստեղ անց է կացվում հսկայածավալ լուսա-ձայնային շոու, որը կոչվում է «Ձայն ու լույս»:
Մեծ թվով զբոսաշրջիկների է գրավում Եվրադիսնեյլենդը` Փարիզից 32 կմ հեռավորության վրա գտնվող Եվրոպայի ամենամեծ զվարճանքների այգին, որտեղ կարելի է տեսնել հինունոր հեքիաթների, մուլտֆիլմերի, գրքերի հերոսներին:
Dianna
2014-02-16 21:24:59THE REAL LADY
2014-02-16 21:33:42Mard
2014-02-17 15:06:30If I Could...
2014-02-17 15:07:37If I Could...
2014-02-17 15:07:54If I Could...
2014-02-17 15:09:03Մի տուր հարցեր և չես լսի սուտ պատասխաններ
2014-02-17 15:46:32ԽուՃուՃ:)
2014-02-17 15:46:40Սառա
2014-02-17 19:12:41