Copy SMS

Կախարդական հնչյունների արքան

Կախարդական հնչյունների արքան - ըմբոստ մանչուկը, կոմպոզիտոր, սիմֆոնիա, պայքար


Հակիրճ պատմություն մեծ կոմպոզիտորի կյանքից :) Գիտեմ,որ մի քիչ շատ է ստացվել,բայց այն իմ ոգեշնչման աղբյուրն է,նաև Ձերը կդառնա եթե կարդաք :) Շնորհակալություն 

Բարուրի մեջ ամուր փաթաթված մանկիկը թեև կուշտ էր,բայց ոչ մի կերպ չէր հանդարտվում:Մի ձայնի ճչում էր,անհանգիստ շարժումներ անում:Չէին օգնում քնքուշ հորդրոները,մոր մեղմիկ ու թովիչ ձայնը:Ծնողները չէին հասկանում փոքրիկի աղիողորմ լացի պատճառը:Գուցե բարու՞րը բացեն:Արձակեցին կապանքները,և իսկույն երեխան լռեց ու խաղաղ փակեց աչքերը:Մայրը հասկացավ.նրան կաշկանդել չէր կարելի:

  Այս ըմբոստ մանկիկը Լյուդվիգ վան Բեեթհովենն էր` ապագա հանճարեղ կոմպոզիտորը:

  Այդ տարիներին Եվրոպայում թնդում էր պատանի` Մոցարտի անունը:Բեթհովենի հայրը` Յոհանը նախանձով էր լսում այդ զարմանահրաշ երեխայի հաջողությունների մասին և հագուրդ տալու համար իր փառասիրական նկրտումներին` ուզում էր որդուն դարձնել մի նոր Մոցարտ:Նա տեսնում էև իր տղայի բացառիկ ընդունակությունները և արգելում բացի երաժշտությունից որևէ այլ բանով զբաղվել:Լինում էին դեպքեր,երբ հարբած վերադառնալով տուն` արթնացանում էր երեխային և ստիպում նվագել անդադար:

  Տաղանդավոր պատանու համար բախտորոշ եղավ հանդիպումը Մոցարտի հետ:Լսելով Բեթհովենին` համընդհանուր  ճանաչում ունեցող կոմպոզիտորը հայտարարեց:

- Ուշադրությու'ն դարձրեք այս պատանուն:Նա բոլորին կստիպի խոսել իր մասին:


Կախարդական հնչյունների արքան - ըմբոստ մանչուկը, կոմպոզիտոր, սիմֆոնիա, պայքար

Բեթհովենը երաժշտության դասեր է վերցնում ժամանակի համբավավոր կոմպոզիտոր Հայդնից,միաժամանակ ստեղծագործում:Շուտով այնքան է հռչակվում,որ շատ ազնվական տներից հրավիրվում է` դառնալու սալոնային երաժիշտ:Միշտ հավատարիմ իր ազատատենչ,ըմբոստ ոգու թելադրանքին` երիտասարդ Լյուդվիգը կտրականապես հրաժարվում է` նախընտրելով մնալ աղքատ, բայց չապրել որևէ մեկի հրամանի ներքո,չկատարել պատվեր,թելադրանք:Բավորությամբ` անկախ նա սարսափում էր կաշկանդող,կախյալ վիճակից:Նույնիսկ գանգրացված կեղծամը,որ այն ժամանակ կրում էին մեծազարմ մարդիկ և արվեստագետները,Բեթհովենը դեն նետեց:Լինել ազա ՜տ,ինքնիշխա ՜ն,չխոնարհվե ՜լ,մեջք չծռել,չշողոքորթել,- ահա նրա հավատամքը:

   Մեծ կոմպոզիտորը հիացած էր ֆրանսիական հեղափոխության գաղափարներով և Նապոլեոն Բոնապարտով:Նա կարծում էր,թե Նապո;եոնը կդառնա հեղափոխական պայքարի  հերոս և ժողովրդին կտանի ազգային-ազատագրական մարտերի:Ահա թե ինչու իր հռչակավոր երրորդ սիմֆոնիան անվանեց «Բոնապարտ» :

#t=0

  Խաբված զգաց Բեթհովենը,երբ լսեց.որ Նապոլեոնը իրեն կայսր է հռչակել:

 - Հիմա նա կոտնահարի ժողովրդի իրավունքները,- որոտաց զայրագին,- և իրեն բոլորից բարձր դասելով` կդառնա սովորական բռնակալ:

  Նա պոկեց սիմֆոնիայի ընծայաթերթը,պատռեց և վերցնելով իր մաքուր թուղթ գրեց. «Հերոսական սիմֆոնիա»:Կասրը չէր կարող լինել նրա ստեղծագործության հերոսը:Հերոսը ժողովուրդն է:

  Քսանյոթ տարեկանում Բեթհովենին մեծ դժբախտություն պատահեց:Նա սկսեց խլանալ:Վիրահատությունները չօգնեցին,և հիվանդությունը վերջնականապես հաղթեց:Սակայն մեծ կոմպոզիտորը օժտված էր բացառիկ կամքով,նա հաղթող էր;

«Ես կբռնեմ ճակատագրի կոկորդից,և նա չի' կարող ինձ լիովին տապալել,- գրում էր բարեկամներին,- հաղթանա'կ պայքարի միջոցով»:

   Խուլ վիճակում նա հրաշքներ գործեց:Ներքին լսողությամբ դրեց իր և ընդհանրապես համաշխարհային երաժշտության ամենապայժառ էջը` «Իններորդ սիմֆոնիան»:

 1824 թվականի մայիսի 7-ին Վիեննայի  մեծ համերգասրահում ասեղ գցելու տեղ չկար:Անգամ աստիճաններն զբաղված էին:Առաջին անգամ կատարվելու էր Բեթհովենի «Իններորդ սիմֆոնիան»::Դիրիժորական նոտակալի մոտ կանգնած էր ինքը` հեղինակը:Հանդիսականները գիտեին` կանգնած է նա ձևականորեն,սոսկ իբրև հեղինակ,ղեկավարել չի կարող:Չէ՞ որ խուլ է,չի լսում...Եվ իրոք,նրանից երեք քայլ հետ կանգնած էր իսկական նվագավարը:Ահա նա բարձրացրեց փայտիկը,և դահլիճը լցվեց հոգեպարար մեղեդիներով,անհավատալի',կախարդակա'ն,չլսվա'ծ մեղեդիներով:

  Քանդվում,դղրդում է դահլիճը ծափերից,սակայն թիկունքով կանգնած կոմպոզիտորը չի լսում,չի տեսնում ոտքի կանգնած հարյուրավոր մարդկանց հիացած դեմքերը:Վախենում է շրջվել,իմանալ իր երկարատև  աշխատանքի արդյունքի գնահատականը:Այդ պահին նրան է մոտենում երգչուհիներից մեկը և բռնելով թևից` քնքշությամբ շրջում դեպի փոթորկվող սրահը:Ծափահարում էր դահլիճը,հոտնկասյ ծափահարում էր կայսրը...

  1827 թվականի գարնանը Բեթհովենը պառկած էր մահվան մահճում:Դրսում մոլեգնում էր գարնանային տարերքը,օձեղեն մտրակները թրատում էին երկինքը,ահազարզուր բախվում ամպերը:Հանկարծ զարմանալի բան կատարվեց:Հոգեվարք ապրող կոմպոզիտորը բացեց աչքերը,ճիգով բարձրացավ և բռունցքը ցույց տվեց երկնքին:Նա հանձնվել չէր ուզում:Հաղթանակ` միայն պայքարով:Եվ նա հաղթեց:Մահը ընկրկեց^տեղը զիջելով անմահությանը...

Կախարդական հնչյունների արքան - ըմբոստ մանչուկը, կոմպոզիտոր, սիմֆոնիա, պայքար

30

56

5241

  • THE REAL LADY
    2014-02-17 13:20:37
    շատ հետաքրքիր էր ամեն ինչ........մեծ հաչույքով կարդացի...նրա խոսքերը ուղղակի հանճարեղ են...«Ես կբռնեմ ճակատագրի կոկորդից,և նա չի' կարող ինձ լիովին տապալել,- գրում էր բարեկամներին,- հաղթանա'կ պայքարի միջոցով»: և Հաղթանակ` միայն պայքարով:Եվ նա հաղթեց:Մահը ընկրկեց^տեղը զիջելով անմահությանը.....հրաշալի էին
    • MICK A V A K Y A N
      2014-02-17 13:22:33
      այո այո (լավ) ոգեշնչվեք Բեթիով
      • lusine.kazaryan
        2014-04-08 22:42:25
        շատ հիամալի պատմվածք (բռավո)
  • E/☻,
    2014-02-17 13:29:19
    այդքան էլ շատ չի ստացվել... :)
    • E/☻,
      2014-02-17 13:29:32
      Դրանք էին Գյոթեն ու Բեթհովենը, Խոսքի արքան ու հնչյունի արքան, Որ զբոսնում էին դանդաղորեն Որսի անտառներում արքայական:
      • MICK A V A K Y A N
        2014-02-17 13:32:04
        ես որ էտքան կարդացողը չեմ :) էն վերջին գրածդ էլ՝ (լավ)
      • E/☻,
        2014-02-17 13:34:25
        վերջին գրածը , Նաիրի Զարյանի Երկու հանճարեղ գլուխ ստեղծագործությունիցա :) հա բայց էտքան գրել ես չէ՞... :)
      • MICK A V A K Y A N
        2014-02-17 13:35:29
        չէ հա շուտ մի տեղ գրել էի,նոր փեսթ արեցի :) պռոստը գրել եմ որ չկորի,բայց լավա ստացվե հենցա
      • E/☻,
        2014-02-17 13:37:23
        աաա խաբում ես ելի... (ուրախ)
      • MICK A V A K Y A N
        2014-02-17 13:57:54
        ինչն՞ եմ խաբում
  • ✖Madness✖|Euphoria
    2014-02-17 15:13:15
    շատ հետաքրքիր էր,ապրես
  • Մահը ընկրկեց^տեղը զիջելով անմահությանը... հանճարեղա եղել Բեթհովենը իրա գործերից լուսնի սոնատն եմ նվագել բայց ավելի հզոր ու հանճարեղ գործեր ունի որ ուզում եմ նվագեմ (ծաղիկ)
    • MICK A V A K Y A N
      2014-02-17 21:12:29
      (լավ) (լավ) Բեթիի պես կամային հատկանիշներ ունեցի կկարանաս,համել եթե ինքը էտ դժվար ժամանակներում,էնել խուլ կարողացելա իններոդ սիմֆոնիան արարի,դու հա էլ կարաս հիմա,էս հեշտ ժամանակներում
      • չէ Ռախմանինով եմ վերցրել դե որ պռծնեմ կփորձեմ իրա գործերից վերցնել որ վերցնում ես բոլոր հանճարեղ գործերնել նման պայմաններում են արարվել (ծաղիկ) ու չմոռանանք որ լսողության վատթարացման հետ զուգահեռ սկսեց ինքը գրել սիմֆոնիաները ու ոնցոր ետի դարձամ խթան (ծաղիկ)
      • MICK A V A K Y A N
        2014-02-17 21:18:17
        խթանը հաղթական դուխն էր
      • MICK A V A K Y A N
        2014-02-17 21:20:21
        ուղղակի էտ զգալա պետք,չգիտեմ,ամեն մարդ յուրովի պատկերացում ու զգացում ունի
      • հա բա չասի (ծաղիկ) իսկ նյութը որտեղից էր իրա խոսկացական տետրից՞ :^)
      • MICK A V A K Y A N
        2014-02-17 21:24:10
        տարբեր աղբյուրներից ուսումնասիրում էի Բեթիի կյանքը,վերջում գտա Կոլոսովայի նը,էս էլի,ոգեշնչվեցի,քցեցի իմ բլոգը,մի երկու ամիս հետո էլ քցեցի ստեղ :)
      • լավ պարզա ես ուղակի գիտեի ու խոսակցական տերտա ունեցել վերջի տարիններին ինձ թվաց նյութը եդտեղից կլինի բայց լավա ապրես
      • MICK A V A K Y A N
        2014-02-17 21:26:29
        դե հո ինքը սենց պատմություն երկրորդ դեմքով իրա մասին չէր գրելու
      • դե չէ փոխելը դժվար չի (ծաղիկ)
  • Մարի
    2014-02-17 21:13:24
    սենց պոստեր պետքա շատ լինեն (լավ) ապրես
  • كناريك
    2014-02-18 17:34:17
    :) ......http://www.youtube.com/watch?v=zucBfXpCA6s
    • MICK A V A K Y A N
      2014-02-18 17:40:55
      (բռավո) (բռավո)
      • ✖Madness✖|Euphoria
        2014-02-20 20:31:24
        Քն,ես էս քչից շատից նվագում եմ :)
      • NELLI
        2014-02-20 21:26:08
        տեխնիկապես լավ բարդ ա..Ան դու դաշնամու նվագել գիտե՞ս
      • ✖Madness✖|Euphoria
        2014-02-20 21:26:37
        ահա :)
      • NELLI
        2014-02-20 21:27:16
        լավ մնացածը ներքինով (ուրախ)
    • լաաավ բարդա :) Ան ես դու էլ դաշնամուր գիտես (:|
      • MICK A V A K Y A N
        2014-02-20 22:35:40
        լավ խոսում եք,մեկդ նվագի,նկարի,վիդեոն քցի ստեղ :)
      • երբ ձայնագրում կամ վիդեո եմ անում իմ նվագածը միշտ շաաաատ վատա լինում դրանից իմը ժիվոյ պիտի լսեք (ծաղիկ) :D :D :D
      • MICK A V A K Y A N
        2014-02-20 22:38:55
        ինչով որ նկարում ես,կամ ձայնագրում էտ պետքա որակով բան լինի :)
      • գիտեմ :) գործեր կան որ քովր էլ ենք անում դե ետ արդեն ոչ միայն դաշնամուր գկիթառել ենք հարմարացնում տոնայնությանը լավ ստացվումա բայց դրանքել նկարած չունենք սկի չենք մտածել ետ ուղղությամբ
      • MICK A V A K Y A N
        2014-02-21 00:03:31
        սպասում եմ ստեղծագործությանտ :) (բռավո) (ծաղիկ)
  • PHOTOGRAPHER
    2014-02-18 22:18:41
    (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) ու շատ լավա որ դու ինքդ կարողանումես նվագել : :) հանձինս ինձ :)
  • Mard
    2014-02-20 20:27:29
    լավն էր (բռավո) (բռավո) լսել եմ, որ հայրը "կլադովկայում" էր պահում առանց հաց ու ջուր ու ստիպում նվագել, Բեթհովենի մորն էլ ծեծում էր տղային պաշտպանելու համար :'( :'(
  • lyui
    2014-03-07 21:10:10
    բայց տաղանդավոր պատանի էր մեռածը :)
    • Taras Morgul
      2014-03-07 21:11:15
      հա բա իմ ասածն էլ էտ ա :)
      • lyui
        2014-03-07 21:12:06
        դու ենքան բան ասիր որ.. :)
  • Taras Morgul
    2014-03-07 21:15:15
    :))))))
  • Shneyderlin De Broglie
    2014-07-15 13:27:26
    Ըստ Շտեֆան Ցվայգի
  • 迪尔
    2014-08-17 23:24:13
    Հոգեվարք ապրող կոմպոզիտորը բացեց աչքերը,ճիգով բարձրացավ և բռունցքը ցույց տվեց երկնքին:Նա հանձնվել չէր ուզում:Հաղթանակ` միայն պայքարով:Եվ նա հաղթեց:Մահը ընկրկեց^տեղը զիջելով անմահությանը... (բռավո)
    • Shneyderlin
      2014-08-17 23:29:39
      արա էսի կա հլը :D
  • ♥......))))
    2014-10-07 08:23:21
    իմ ամենասիրելի կոմպոզիտորներից մեկըը..ապրես (լավ) (լավ) (լավ) (ծաղիկ) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո)