Copy SMS

Շուն, ով իր տիրոջը սպասել է 9 տարի:

Շուն, ով իր տիրոջը սպասել է 9 տարի: - Հաչիկո, պրոֆ. Ուենո, իրական պատմություն

Այս պատմությունը ես կարդացել էի ժամանակին, բայց նորից կարդալով ինձ մոտ ցանկություն առաջացավ կիսվել բոլորիդ հետ: 

Ուրեմն՝ Հաչիկոն, ով սպասել էր գնացքի կայանատեղում 9 տարի իր տիրոջը: Տիրոջ կյանքի ընթացքում Հաչիկոն միշտ ճանապարհում էր տիրոջը աշխատանքի և աշխատանքի ավարտից հետո միշտ դիմավորում: Այդ ամենը կատարվում էր ամեն օր, բայց մի օր պրոֆեսոր Ուենոն (շան տերը) չի վերադառնում: Նա տառապում էր ուղեղային արյունահոսությամբ և մահանում, իսկ Հաչիկոն այդ մասին չգիտեր և շարունակ գնացքի կայանատեղում սպասում էր նրան: Շատ տարիներ սպասելով տիրոջը՝ Ուենոյին, շունը հուսախաբ չէր լինում, համոզված էր, որ տերը ինչ որ օր կգա, բայց նորից չի հայտնվում տերը, և 9 տարի սպասելուց հետո մահանում է: Այդ պատմությունը աշխարհում հայտնի է, և հատկանշական է, որ նկարահանված է ֆիլմ, որտեղ խաղում է Ռիչար Գիրը:


Շուն, ով իր տիրոջը սպասել է 9 տարի: - Հաչիկո, պրոֆ. Ուենո, իրական պատմությունՃապոնացիները աղոթում են նրա հոգու համար: Շան վերջին նկարը...


Շուն, ով իր տիրոջը սպասել է 9 տարի: - Հաչիկո, պրոֆ. Ուենո, իրական պատմությունԱհա և բրոնզե արձանը, որտեղ կանգնեցվել է Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյի Շիբույի գնացքի կայանատեղում, որտեղ կանգնել էր հավատարիմ շունը:

Եվ վերջում հիշեք, որ բնության կողմից տրված միակ անկեղծ արարածը դա ՇՈՒՆՆ է, ով սիրում է իր տիրոջը, ոչ թե մարդկանց պես, այլ իր հոգու պես:

20

15

1844

  • One ignotum pro magnifico
    2014-02-28 12:57:55
    կինոն շատ լավնա
  • Arm9____)))
    2014-02-28 18:48:46
    ֆիլմն ուղղակի հրաշք
  • ♥....Mary....T
    2014-02-28 22:41:47
    (բռավո) (բռավո) (բռավո) կարդացել էի, նախորդ պոստերից մեկում էլ եմ ասել ու հիմա նորից կկրկնեմ. եթե շները նույնպես բանականություն ունենային ավելի գերադասելի կլինեյին մարդկանցից :( լավ գրառում էր :)
    • Արամ Ռոսսոներո Jr.
      2014-03-01 21:35:16
      մերսի :) շներին մենակ պակասումա խոսելը... իրենք գիտեն ամեն ինչ, դրա համար չեն կարողանում խոսել :)
  • No More Sorrow
    2014-03-07 20:06:45
    (լավ) (լավ) (լավ) (ծաղիկ) (ծաղիկ)
  • ______
    2014-03-08 13:34:54
    այս ֆիլմը տեսել եմ շատ լավնա ու հուզիչ (լավ) (լավ) (լավ)
  • ✪DEMON▼
    2014-04-01 12:50:31
    ուֆֆֆֆֆ :( :( :(