Copy SMS

Անրի Թրուայա


Անրի Թրուայա - Նոր, հետաքրքիր, ժամանցային


Ես մի քիչ առաջ ընկնեմ ու այսօր շհնորհավորեմ իմ շատտտտտ սիրելի ֆրանսիացի գրողին(ես մի քիչ անհամբեր եմ Անրի Թրուայա - Նոր, հետաքրքիր, ժամանցային)......Իսկ հիմա մի փոքր իր մասին

Անրի Թրուայա - Նոր, հետաքրքիր, ժամանցային

Անրի Թրուայան ծնվել է 1911 թ.–ին,Մոսկվայում։ 1918–ին ընտանիքի հետ գաղթել է Ռուսաստանից և 1920–ից հաստատվել  Ֆրանսիայում։ Ստացել է իրավաբանական կրթություն։

1959 թ.–ին Թրուայան ընտրվել է ֆրանսիական ակադեմիայի անդամ. «քառասուն անմահներից» մեկը լինելու պատվին արժանացած առաջին օտարագիր գրողն է։ 

Նրա առաջին իսկ վիպակը՝ «Սարդը» , մեծ հռչակ բերեց Թրուայային, և նա արժանացավ հանրահայտ Գոնկուր մրցանակի։ Թե՛ այս գործում, թե՛ հետագա երկերում՝ «Քանի աշխարհը կա»  նա պատկերել է 20–րդ դարի սկզբի Ռուսաստանի պատմաքաղաքական իրավիճակը և վտարանդիների կացությունը։ «Արդարների լույսը» (1959 - 1963) պատմավեպերի շարքը նվիրված է դեկաբրիստներին, «Ապագայի ժառանգությունը» (1968 - 1970) եռագրությունը՝ ճորտատիրության վերացմանն ու նարոդնիկության շարժմանը։

Թրուայային ավելի մեծ հռչակ բերեցին «Սգավոր ձյունը»  վիպակը և «Էգլեթիերների ընտանիքը» եռագրությունը, որոնցից առաջինը ևս արժանացելէգրականհեղինակավորմրցանակի։


Անրի Թրուայա - Նոր, հետաքրքիր, ժամանցայինԻսկ հիմա իմ ամենասիրած խոսքերը, որի հեղինակը այս հրաշալի անձնավորությունն է...


Անրի Թրուայա - Նոր, հետաքրքիր, ժամանցային

1. Հնարավոր չէ բուժել վերքը, չդիպչելով դրան:

2. Ամենևին էլ պարտադիր չէ ապրել ինչ-որ մեկի հետ, համբուրել նրան, որպեսզի ամբողջ կյանքդ նվիրես այդ մեկին:

3. Միակ կանոնը, որին պետք է հետևել, ոչ մեկին չվնասելն է: Մարդկանց վնաս պատճառելը հենց միակ չարիքն է աշխարհի վրա:

4. Երիտասարդներն օժտված են հուսահատության խավարից դուրս գալու զարմանալի ունակությամբ:

5. Ուղղակի զարմանալի է. բավական է խելացի, սթափ և կրթված մարդուն հասնել իշխանության և նա անմիջապես կորցնում է իր ամբողջ առողջ բանականությունը:

6. Ինչ երջանկություն է հայելու մեջ նայելիս ինքդ քեզ ասել. «Ես դարձել եմ այս կամ այն… », «Ես կդառնամ այս կամ այն…»-ի փոխարեն:

7. Ամուսնությունը քաղցրաբույր բանտ է:

8. Նյութական բարեկեցությունը հենց նույն թմրանյութն է: Մարդը, գեթ մեկ անգամ զգալով իր վրա դրա ազդեցությունը, այլևս երբեք չի կարողանում հրաժարվել դրանից: Իսկ եթե կարողանում է, ապա միայն երկարատև տանջանքների ճանապարհով:

9. Իմ բախտը չի բերել, քանզի հաջողություններ չափից շատ եմ ունեցել, քան անհրաժեշտ է, և բացի այդ, դրանք շատ արագ են եկել ինձ մոտ:

10. Երբեք մարդուն չես բուժի իր պատանեկությունից:

11. Մարդն ապրում է երկրի վրա այն բանի համար, որ ճանապարհ հարթի բոլոր ուղղություններով` նախապես իմանալով, որ դրանցից ոչ մեկը չի բերելու ճշմարտության:

12. Ընտանիքում ոչ միշտ է գլուխ բարձրացնում նա, ով հաղթող է թվում:

13. Եթե մարդկային բանականությունն իր բնույթով ունակ չէ մինչև վերջ լուծել այս կամ այն խնդիրը, նշանակում է, որ այն ամենը, ինչ գրքերը հայտարարում են ճշմարիտ այսօր, վաղը կարող է սխալ համարվել:

14. Ամուսնանալ արժե գոնե միայն այն բանի համար, որպեսզի հասկանալ, թե ինչու դա պետք չէր անել:

15. Նրանցից շատերը, ովքեր հայտարարում են նյութական բարիքների նկատմամբ իրենց արհամարhանքի մասին, աղքատության իդեալը պատվանդանին են բարձրացնում, դա միայն այն պատճառով է, որ արդարացում են փնտրում սեփական ծուլությանը կամ անկարողությանը:

16. Դժվար է տարբերել էականը ոչ էականից, երբ խոսքը սեփական կյանքին է վերաբերվում:

17. Կիրքը սպանում է բոլոր մյուս զգացմունքները, եթե դրանք փորձում են հակադրվել իրեն: Նույնիսկ ուժեղ տղամարդը` կնոջը գերի ընկած, այլևս չի գտնի ընկերության մեջ սրտաբացություն և պատանեկության տարիների ուրախությունները:

18. Արվեստը ստեղծվում է իրեն գնահատողների պահանջով, այլ ոչ թե ստեղծում է դրանով զմայլվելու արժանի գնահատողներ:

19. Իսկական նկարիչը չպետք է ենթարկվի ոչնչի, բացի սեփական բնազդի թելադրանքից:                                            20.  Աղջիկները սիրտը նետում են բարձր, հնարավորին չափ բարձր հասցնում ամպերին և տեսնելով նրա անկումը, հուսահատությունից իրենց կորցնում են:                                                                                                            21.Այն, ինչ մենք անվանում ենք մենակություն, դա մի փոքրիկ դատարկության և լռության գոտի է մեր և ուրիշների միջև: Նույնիսկ նրանք, ովքեր կարծում են թե մենակ են, իրականում հազարավոր անտեսանելի օղակներով շղթայված են մարդկանց:

Անրի Թրուայա - Նոր, հետաքրքիր, ժամանցայինԱհա այսքանը հուսով եմ հավանեցիք....

5

7

2540

  • Mystic falls♥
    2014-03-02 10:50:33
    2. Ամենևին էլ պարտադիր չէ ապրել ինչ-որ մեկի հետ, համբուրել նրան, որպեսզի ամբողջ կյանքդ նվիրես այդ մեկին: (լավ) Անրին իմ ամենասիրած անունն է (ծաղիկ)
    • Little Minion
      2014-03-02 20:24:46
      (ժպիտ) (ժպիտ) (ժպիտ) ես էլ եմ սիրում
  • Miss Devil
    2014-03-02 14:15:20
    նրա Լավագույն Հաճախորդը պատմվածքը շաաաաաաաատ հետաքրքիրա :) :)
    • Little Minion
      2014-03-02 20:24:56
      :) :) :) :) օկ
    • Little Minion
      2014-03-02 20:25:24
      ժամանակ ունենամ կկարդամ
      • Miss Devil
        2014-03-03 21:39:42
        :) մի քանի էջա
      • Little Minion
        2014-03-05 19:29:27
        Հա ուղղակի հիմա պարապում եմ չեմ հասցնում O:)