Copy SMS

Բայց, դժբախտաբար, միայն Ժամանակի հետ…

                                            Մի՛ թարգմանիր ինձ…

                                                   Կարծես իրար չենք հասկանում,

 Բայց, դժբախտաբար, միայն Ժամանակի հետ… -  Բայց, դժբախտաբար, միայն Ժամանակի, հետ…


Որոշ ժամանակ անց հասկանում ես օգնության ձեռք մեկնելու և հոգին շղթայելու նուրբ տարբերությունը և սովորում ես, որ սերը չի նշանակում պառկել, ընկերակցությունը չի նշանակում ապահովություն,և սկսում ես սովորել…

 Բայց, դժբախտաբար, միայն Ժամանակի հետ… -  Բայց, դժբախտաբար, միայն Ժամանակի, հետ…

Որ համբույրները պայմանագրեր չեն և նվերները խոստումներ չեն, սկսում ես ընդունել ջախջախիչ պարտություններդ բարձր ճակատով և բաց աչքերով, սովորում ես կառուցել բոլոր ճանապարհներդ այսօր, որովհետև վաղվա հողը չափազանց անկայուն է ծրագրերի համար, և երբեմն մրգերը ժամանակից շուտ են ընկնում:

 Բայց, դժբախտաբար, միայն Ժամանակի հետ… -  Բայց, դժբախտաբար, միայն Ժամանակի, հետ…

Որոշ ժամանակ անց սովորում ես ասել` բավական է, քանի դեռ արևը չի այրել իր ջերմությամբ, ինչպես նաև տնկել սեփական այգիդ և զարդարել սեփական հոգիդ, ինչ որ մեկին սպասելու փոխարեն, ով քեզ ծաղիկներ կբերի:

Եվ սովորում ես,որ իսկապես կարող ես դիմանալ,
որ իսկապես ուժեղ ես, որ իսկապես արժես... և սովորում ես ու սովորում ես…
և ամեն օրվա հետ սովորում ես:

 Բայց, դժբախտաբար, միայն Ժամանակի հետ… -  Բայց, դժբախտաբար, միայն Ժամանակի, հետ…

Ժամանակի հետ սովորում ես, որ լինել մեկի հետ, ով քեզ լավ ապագա է առաջարկում, նշանակում է` ուշ թե շուտ կցանկանաս վերադառնալ անցյալ:Ժամանակի հետ հասկանում ես, որ միայն նա, ով ընդունակ է սիրել քեզ քո թերություններով և առանց ձգտելու քեզ փոխել, կարող է քեզ տալ ցանկացածդ ողջ երջանկությունը:

 Բայց, դժբախտաբար, միայն Ժամանակի հետ… -  Բայց, դժբախտաբար, միայն Ժամանակի, հետ…

Ժամանակի հետ քեզ հաշիվ ես տալիս, որ եթե այդ մարդու կողքին ես միայն մենությունդ ուղեկցելու համար, դա անխուսափելիորեն կավարտվի նրան այլևս չտեսնելու ցանկությամբ:

Ժամանակի հետ հասկանում ես, որ իսկական ընկերները հաշված են, և նա, ով չի պայքարում նրանց համար, վաղ թե ուշ իրեն կտեսնի շրջապատված կեղծ ընկերներություններով:

 Բայց, դժբախտաբար, միայն Ժամանակի հետ… -  Բայց, դժբախտաբար, միայն Ժամանակի, հետ…

Ժամանակի հետ սովորում ես, որ զայրույթի պահին ասված բառերը կարող են շարունակել ողջ կյանքի ընթացքում խոցել նրան, ում վիրավորեցիր:Ժամանակի հետ սովորում ես, որ յուրաքանչյուրը կարող է ներողամիտ գտնվել, բայց ներելը միայն վեհ հոգիներինն է:

 Բայց, դժբախտաբար, միայն Ժամանակի հետ… -  Բայց, դժբախտաբար, միայն Ժամանակի, հետ…

Ժամանակի հետ քեզ հաշիվ ես տալիս, որ չնայած երջանիկ լինես ընկերներիդ հետ, մի օր լացելու ես նրանց համար, ում թողել ես, որ հեռանան:

Ժամանակի հետ քեզ հաշիվ կտաս, որ յուրաքանչյուր մարդու հետ ապրած յուրաքանչյուր փորձություն անհամեմատելի է:

 Բայց, դժբախտաբար, միայն Ժամանակի հետ… -  Բայց, դժբախտաբար, միայն Ժամանակի, հետ…

Ժամանակի հետ քեզ հաշիվ կտաս, որ նա, ով նվաստացնում կամ արհամարում է ինչ որ մարդու ,վաղ թե ուշ կզգա նույն նվաստացումներն ու արհամարանքը բարձրացրած քառակուսի:

Ժամանակի հետ հասկանում ես, որ դեպքերն արագացնելը կամ ստիպելը, որ շուտ պատահեն,կհանգեցնեն, որ վերջում չի լինի քո սպասածի պես:

 Բայց, դժբախտաբար, միայն Ժամանակի հետ… -  Բայց, դժբախտաբար, միայն Ժամանակի, հետ…

Ժամանակի հետ քեզ հաշիվ ես տալիս, որ իրականում լավագույնը ապագան չէր, այլ այն պահը, որ ապրում էիր այդ վայրկյանին:
Ժամանակի հետ կտեսնես, որ չնայած երջանիկ կլինես նրանց հետ,ովքեր կողքիդ են, անասելի կկարոտես նրանց,ովքեր երեկ քեզ հետ էին և հիմա հեռացել են:

 Բայց, դժբախտաբար, միայն Ժամանակի հետ… -  Բայց, դժբախտաբար, միայն Ժամանակի, հետ…

Ժամանակի հետ կսովորես, որ փորձել ներել կամ ներողություն խնդրել, ասել, որ սիրում ես, ասել, որ կարոտում ես, ասել, որ կարիքն ունես, ասել, որ ուզում ես ընկեր լինել… մի շիրմի առաջ, արդեն ոչ մի իմաստ չունի:

Բայց, դժբախտաբար, միայն Ժամանակի հետ…

16

51

1247

  • Cule
    2014-03-01 18:19:44
    Ժամանակի հետ քեզ հաշիվ ես տալիս, որ չնայած երջանիկ լինես ընկերներիդ հետ, մի օր լացելու ես նրանց համար, ում թողել ես, որ հեռանան: :'( ճշմարտություն
    • One ignotum pro magnifico
      2014-03-01 18:21:15
      ճշմարտություն կա մեջը բայց կան ընկերներ որոնք պետքա հեռանան քո կյանքից
      • Cule
        2014-03-01 19:20:07
        :( բայց մենք տառապում ենք իմանալով, որ պետք է իրենք հեռանան
      • One ignotum pro magnifico
        2014-03-05 19:32:24
        էէէէէէէէէ դու ել մի տառապի իրանց համար արժանի չեն
  • Mariam95
    2014-03-01 18:48:48
    Ժամանակի հետ կսովորես, որ փորձել ներել կամ ներողություն խնդրել, ասել, որ սիրում ես, ասել, որ կարոտում ես, ասել, որ կարիքն ունես, ասել, որ ուզում ես ընկեր լինել… մի շիրմի առաջ, արդեն ոչ մի իմաստ չունի: Հիանալի..................................
    • One ignotum pro magnifico
      2014-03-01 18:51:32
      լավա որ դուրտ եկավ :)
    • ......
      2014-03-01 18:54:42
      շատ լավա երբ չենք ուշանում
      • Mariam95
        2014-03-01 18:56:12
        շատ եմ ասում ,,գիտեմ,,-ը.............
      • ......
        2014-03-01 18:57:47
        որովհետև կարոտում եմ,,կարոտում ես
      • Mariam95
        2014-03-01 19:01:29
        Ժամանակի հետ հասկանում ես, որ միայն նա, ով ընդունակ է սիրել քեզ քո թերություններով և առանց ձգտելու քեզ փոխել, կարող է քեզ տալ ցանկացածդ ողջ երջանկությունը:
      • ......
        2014-03-01 19:04:57
        Պուճուր ջան
      • Mariam95
        2014-03-01 19:07:06
        կարդալա պետք :)
      • ......
        2014-03-01 19:09:14
        շուտ էի կարդացել
      • Mariam95
        2014-03-01 19:10:22
        ունես՞
      • ......
        2014-03-01 19:11:10
        ինձ թվաց կոնկրետ հատվածի հետ ես,,,, էն կայքում եղածն եմ կարդացել
      • Mariam95
        2014-03-01 19:11:36
        չէէ
  • սիրուն գրառում :)
  • 2014-03-01 19:29:30
    Ժամանակի հետ կորցնում ենք գտածներին, գտնում՝ կորցրածներին... Ժամանակը տալիս է ու տանում, թողնենք գնացածներին. բարով մնաք....
  • 0006667772014
    2014-03-03 10:40:44
    Լավեր.....
  • Ալտերնատիվ))
    2014-03-04 15:26:30
    Isk hambuyrnery cavoq dardzel en paymanagrer . Mer orerum))
  • Ալտերնատիվ))
    2014-03-04 15:28:58
    Bayc mishtel karelia paymanagrery xaxtel ))))
    • One ignotum pro magnifico
      2014-03-04 15:30:11
      այ ետ մեկի հետ ետքան ել համաձայն չեմ
      • Ալտերնատիվ))
        2014-03-04 22:37:15
        Ay ytex el hetaqrqranuma kyanqy..
      • One ignotum pro magnifico
        2014-03-05 14:43:25
        ու մի քիչ էլ գառշելիանում ..............չնայած դեմ եմ են մարդկանց ովքեր ինչ որ սկզբունքների հետևից են ընգնում
      • Ալտերնատիվ))
        2014-03-05 21:35:17
        խի՞ սիրունա սենց... ես իմը ունեմ, դու՝ քոնը.../ Դեմ եղի. բայց ես էլ ունեմ իմ սկզբունքները.. ու հաստադ դու էլ ունես ;)
      • One ignotum pro magnifico
        2014-03-08 19:08:18
        դե ես զզվում եմ ետ պապական եկած քարացած ադաթական սկզբունքներից խոսքս դրանց էր վերաբերում O:)
      • Ալտերնատիվ))
        2014-03-08 19:58:25
        խոսքը ուղղակի մարդկային սկզբունքների մասինա.. շնորհավոր հաաամ էլ .
      • A W A K E
        2014-03-08 20:57:56
        աաաաաաաաաաաաա մերսի շատ :)
      • Ալտերնատիվ))
        2014-03-08 21:03:07
        խնդրեմ. միշտ սենց նազանքով :Դ
      • A W A K E
        2014-03-08 21:04:09
        օյյյյյյյյյյյյյյյյյյյյյյյյյյյ մերսի շատ :) :)
      • Ալտերնատիվ))
        2014-03-08 21:10:09
        լավ դե մի ամաչացրուււ
      • A W A K E
        2014-03-08 21:11:19
        դու ես ամաչացնում :)
      • Ալտերնատիվ))
        2014-03-08 21:12:25
        չէ ուղղակի տրամսա մմիիիլիիիիիոն ^___^
      • A W A K E
        2014-03-08 21:13:37
        առիթ կա ՞
      • Ալտերնատիվ))
        2014-03-08 21:16:21
        մարտի 8 aa ու առանց ընկերուհի- այսինքն առանց ծախսերի :) :)
      • A W A K E
        2014-03-09 11:08:53
        ետ ուրախություն չի ետ տոնա (ուրախ) (ուրախ) (ուրախ) (ուրախ)
  • Amulik
    2014-03-09 11:11:31
    Ժամանակի հետ քեզ հաշիվ ես տալիս, որ չնայած երջանիկ լինես ընկերներիդ հետ, մի օր լացելու ես նրանց համար, ում թողել ես, որ հեռանան: ԱՐԴԵՆ ԵՐԿՈՒ ՕՐ ԻՆՁ ՄՈՏ ԱՅՍ ՎԻՃԱԿՆ Է :( :( :( :( :( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'(
  • Rocker~
    2014-03-09 11:15:25
    (խոնարհվել) (բռավո) (բռավո) :'( :'( :'(
  • Մարի
    2014-06-25 13:07:12
    Ժամանակի հետ հասկանում ես, որ դեպքերն արագացնելը կամ ստիպելը, որ շուտ պատահեն,կհանգեցնեն, որ վերջում չի լինի քո սպասածի պես: Բայց, դժբախտաբար, միայն Ժամանակի հետ… - Բայց, դժբախտաբար, միայն Ժամանակի, հետ… Ժամանակի հետ քեզ հաշիվ ես տալիս, որ իրականում լավագույնը ապագան չէր, այլ այն պահը, որ ապրում էիր այդ վայրկյանին: