Copy SMS

Իմանալ, կարողանալ, երազել, լռել...



Իմանալ, կարողանալ, երազել, լռել... - նյութ, տեքստ, պատմություն

Է՜յ, լսում ես...Արթնացիր : Կներես, որ այս ուշ ժամին նեխուժում եմ քո աշխարհ : Ես եմ, ես  եկա :  Եկա արագ, առանց վայրկյան իսկ վատնելու: Առանց անցածի մասին խորհելու, առանց չարության... Մի օր ես խոստացա ինքս ինձ, որ քեզ  հետ եմ լինելու քո տխրության պահերին, նաև ուրախության...Սակայն այժմ հասկանում եմ, որ եկել եմ չհիշելով խոստումս...Սիրտս բերեց ինձ քեզ  մոտ: Արի՛,  ի՛մ ընկեր, մոռացած, բայց հարազատ ընկեր: Արի միասին քայլենք այս լուսնի տակ, խոսենք այս կյանքի հրաշալիքների մասին : Այն մասին, թե որքան հրաշալի է մարդու ժպիտը...Որքան գեղեցիկ բան է հոգատարությունը: Խոսենք անցած-գնացած օրերի մասին...Նայի՛ր,  խնդրում եմ, թե որքան կապույտ է երկինքն այս գիշեր և որքան գեղեցիկ են այս կիսափայլող աստղերը...Դու ասես ՛՛Փոքրիկ իշխանը՛՛ լինես, միայն չեմ տեսնում այն վարդը, որը միակն է քեզ համար: Ինչ է, դու մոռացել ես նրա գեղեցկության մասին: Այո՝, դու ուզում ես պատմեմ իմ սիրո մասին:

Իմանալ, կարողանալ, երազել, լռել... - նյութ, տեքստ, պատմություն  Դու այդպես էլ չհասկացար , էե ինչ է իսկական սերը, որը վեր է բոլոր միապաղաղ սովորական խնդիրներից, այն սերը, որ մնում է օդում կախված ՝ կտրված իրական դաժանություններից :  Մեծ սիրո, անկեղծ սիրո, որը չի դառնում հոգս կամ խնդիր...Սերմ որից ծնված արցունքն անգամ սիրելի է...Դու չհասկացար, որ երբ սիրում ես, պետք է սիրես անմնացորդ, անսկիզբ ու անվերջ : Երբ թախծում ես , պետք է թախծես առանց ափսոսանքի: Եթե հիշում ես, հիշիր սիրով : Իսկ եթե կարոտում ես՝ ժպիտով: Հիշի՛ր, մենք երբեք չենք կարքղ կանգնեցնել ընթացքի մեջ գտնվող գնացքին, սակայն կարող ենք ընթանալ նրա հետ...Դու, դու ուշացել ես : Ոչինչ, կհասնես....Ա՝խ,իմ սիրելի, ես  ինչպես պատմեմ քեզ իսկական նվիրվածության մասին...ինչպես պատմեմ տխրության այն ժամերի մասին, որոնք անցնում են թեթև, խաղաղ և մայրամուտի պես ՝ բարի... Դու իմացիր միայն, որ ոչչնչ չի կրկնվում երկրորդ անգամ : Այս պահը դու այլևս չես ունենա, ուստի մի՛ նայիր ինձ այդպես զարմացած, այլ ժպտա ինձ, քանզի մի օր գուցե ափսոսաս այս րոպեի համար

Իմանալ, կարողանալ, երազել, լռել... - նյութ, տեքստ, պատմություն, որ մի ժպիտ անգամ չնվիրեցիր քո հին...  Դու գնահտի՛ր քո ունեցածը, այն ինչ դու ունես , գուցե մի օր չունենաս:   Մի՛ եղիր ժլատ ու ասա, թե որքան ես սիրում նրան, կյանքը, քո հարազատներին, այս նվիրական րոպեներին...ԵՍ  ուզում եմ, որ դու տեսնես ամենակարևորը....