Copy SMS

Իմ սիրած տողերը....

Իմ սիրած տողերը.... - Նոր, հետաքրքիր, ժամանցային

Ամաչկոտություն - նուրբ մի գեղեցկություն` մերօրյա աղջիկներից շատերի մեջ բացակայող: 

Իմ սիրած տողերը.... - Նոր, հետաքրքիր, ժամանցային

Ինչպես կույրը իր ձեռնափայտն է միշտ հիշում,
Դու էլ հիշի’ր,
Որ երբ իզուր հարց չեն տալիս`
Սուտ պատասխան չե~ն ստանում:
Եվ դու բնավ իմ այս խոսքից մի’ վշտանա,
Այլ մտածիր,
Թե ջրհորի մութ խորության չափման համար
Իր սեփական մանկանն ո՞վ է ջրհոր նետում:
Դու մի’ հարցրու, իսկ ես ասեմ
Քո ուզածից շա~տ ավելին:

Եվ ասում եմ ե՛ս` միօրյա՛ հավատացյալ,
Իսկ դու լսի՛ր, իմ նորօրյա’ աստվածուհի:
Պաշտամունքի մի ծե~ս պիտի արվի այսօր,
Խոստովանքը էլ ո՞ւմ է պետք:

Դու` անծանոթ մի նոր աշխարհ,
Ես` մի հմուտ աշխարհագետ,
Որ վա՛տ գիտեմ, շա~տ վատ գիտեմ
Բազմախոստում տեղանքը քո:
Ու խոսում է մեջս կրկին
Մոլի ոգին հետազոտման.
Ուզում եմ քեզ անգիր անել,
Մտքով գծել քարտեզը քո,_
Հարց ու փորձը էլ ո՞ւմ է պետք:
Եվ առավել լավ չէ՞ արդյոք,
Որ մարդու ո՜տքը սայթաքի,
Քան թե լեզո՛ւն:
Ուրեմն արի ոչ թե խոսենք,
Այլ մտովին քայլենք առաջ
Այս անծանոթ ճանապարհով,
Մինչեւ հասնենք հանգրվանի`
Հեքիաթական ինչ-որ մի տեղ,
Ուր չկա՜ տեր ու տիրական` մեզնից բացի,
Ու մենք պիտի լինենք թլվատ` ջրի՛ նման,
Եվ լինենք կույր` կրակի՛ պես,
Ուր` հակառակ մեր իմացած հին օրենքի`
Մարմինները ջերմությունից չե՛ն լայնանում,
Այլ կծկըվո՜ւմ,
Եվ լուծվում են բոլոր հարցերն` աղի՛ նման,
Դառնալով համ մեր բերանում,
Մեր լարաթափ ջղերի մեջ,
Շփոթահար մեր դեմքերին…

Այնժամ գուցե բնազդաբար ե՛ս քեզ հարցնեմ.
“Սիրո՞ւմ ես ինձ”:
Ե՛ս քեզ հարցնեմ`
Պտասխանիդ չսպասելով,
Այլ օգնելով, որ ստանաս
Նախկին տեսքըդ աստվածուհու,
Նախկին տեսքըդ ա՛յն աշխարհի,
Որ դեռ չուներ գծված քարտեզ:
Եվ իմ հարցին ի պատասխան
Այնժամ գուցե ինքդ ինձ ասես.
“Ասում են, թե դուք օգնում եք լոկ հանվելիս:
Իսկ դու օգնում ես հագնըվել:
Դու ուրի՛շ ես:
Սիրո՜ւմ եմ քեզ”…

Իմ սիրած տողերը.... - Նոր, հետաքրքիր, ժամանցային

Լավագույն ժպիտ ասվածը, անշո՛ւշտ,
Փա՛կ աչքերովն է:

Իսկ լավագույնը երազանքների՝
Բա՛ց աչքերովը:

Լավագույն երգը
Բաց պատուհանից – հեռվից լսածն է:

Լավագույն խոսքը
Լռության խորքում լռին ասածն է:

Լավագույն ազգը այն է, երևի ,
Որ չի ունենում հսկա կայսրություն:

Լավագույն հավատն այն է, որ երբեք
Չի դառնում կրոն:

Լավագույն դիմակն այն է, անկասկա՛ծ,
Որ կոչվում է դեմք:

Լավագույն դերը՝
Վա՛տ խաղացվածը:

Լավագույն սերը՝
Կիսա՜տ թողածը:

Լավագույն տանջված ու տառապածը
Վարդն է (երգերո՛ւմ):

Լավագույն կապիկն աշխարհում (էլի՜)
Մարդն է երևի:

Լավագույն մարդն էլ (ո՛չ մի երևի)
Ներեցեք… ես եմ…


Իմ սիրած տողերը.... - Նոր, հետաքրքիր, ժամանցային

Մեկ գիշերվա մեջ հնարավոր չէ փոխել կյանքը, սակայն մեկ գիշերվա մեջ հնարավոր է փոխել մտքերը, որոնք կփոխեն կյանքը:


Իմ սիրած տողերը.... - Նոր, հետաքրքիր, ժամանցային

Ես ատում եմ քո անունը, Ինչպես որ դու քեզ փայփայած Իմ ձեռքերն ես ատում գուցե: Ես ատում եմ քո անունը, Որ խրվել է իմ լեզվի մեջ Փշատենու փշի նման: Եվ դու ինչո՞ւ ինձ չես հարցնում, Թե քո անունն ի՛նչ գույն ունի: Ես ատում եմ եւ այդ գույնը: . . . . . . . . . Եթե աղջիկ ես ունենամ՝ Նա կկոչվի քո՛ անունով: Ես ատում եմ քո անունը…


Իմ սիրած տողերը.... - Նոր, հետաքրքիր, ժամանցային

Կապույտ երկնքի ոսկեղեն աստղե՛ր, Ձեր հեռվից դուք միշտ տեսնում եք նրան. Ասացե՛ք, արդյոք նա էլ թախծո՞ւմ էր, Արդյոք տրտո՞ւմ էր նա էլ ինձ նըման։ Խորհրդագետնե՛ր, դուք տեսնում եք միշտ.— Արդյոք մենա՞կ էր նա էլ ինձ նըման, Թե ընկեր գտած ժպտում էր անվիշտ, Ե՛վ փայփայում էր, և՛ սիրում նրան։ Խորհրդագետներ, դուք ժպտում եք լուռ, Դուք լուռ ժպտում եք իմ ցավի վըրա.— Նա քեզ մոռացած՝ վաղուց ամենուր Ծաղրում է քո խենթ խոսքերը հիմա…


Իմ սիրած տողերը.... - Նոր, հետաքրքիր, ժամանցայինՀամեստ պետք է լինել, այ ոչ թե ցույց տալ .......Սերը պետք է ապացուցել, այլ ոչ թե միայն խոստովանելլլ

Իմ սիրած տողերը.... - Նոր, հետաքրքիր, ժամանցային

Ես երբեք չեմ փորձում ինչ-որ մեկին պահել. նա, ով պիտի իմ կողքին մնա, ամեն կերպ կմնա, իսկ նա, ով արդեն խաղացել է իր դերը, պիտի հեռանա...


Իմ սիրած տողերը.... - Նոր, հետաքրքիր, ժամանցայինԱյսքանը հուսով եմ դուր եկավ...

5

4

3866

  • †♣†-V.M.S.-MarY!........
    2014-03-02 02:12:14
    Մեկ գիշերվա մեջ հնարավոր չէ փոխել կյանքը, սակայն մեկ գիշերվա մեջ հնարավոր է փոխել մտքերը, որոնք կփոխեն կյանքը: aaayyy,,,shat chishta,es tencel arel em (ծաղիկ)
    • Little Minion
      2014-03-02 20:26:06
      ես փոխել եմ ու չեմ զղջում հիանալի է կյանքը :) :) :)
  • (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո)