Copy SMS

Ծնունդդ շնորհավոր, մաեստրո

Ծնունդդ շնորհավոր, մաեստրո - Արթուր, Մեսչյան, մաեստրո


Այսօր Արթուր Մեսչյանը դարձավ 65 տարեկան: Շատերս լսած կլինենք նրա մասին, լսած կլինենք նաև նրա երգերը, որոնք ամեն մարդ տարբեր ձևով է ընկալում....հաճախ նրա երգերը դառնում են վատ օրերիդ ընկեր և միայնակ չի թողնում կյանքում: Չնայած նրա երգերի մեծ մասը բնութագրում են մեր երկրի վատ վիճակը: Այնուամենայնիվ, երբեք իր երգերով չի հիասթափեցնում մարդկանց, այլ հակառակը, ավելի է ուժ տալիս, հավատացնում որ մի օր լավ է լինելու: Կան երգեր, որոնք շատ բարդ են հասկանալը, դրանք մարդիկ երեևի ընկալում են տարբեր կերպ, ամեն մեկը իր տեսանկունից է հասկանում այդ տողերը: 

Ծնունդդ շնորհավոր, մաեստրո - Արթուր, Մեսչյան, մաեստրո

Լավ, շատ չխորանամ, երեևի ընթերցողների մեծ մասը գիտի նրան ու կարիք չկա ներկայացնելու: Այսօր` մարտի 3-ին, Մեսչյանը դարձավ 65 տարեկան: 

Օրեր կորուստ, օրեր նվեր,
Օրեր աղոթք, օրեր առանց «Հայր մեր»,
Օրեր հրաշք, օրեր պարապ,
Օրեր՝ երկար-երկար սատկած ձմեռ:

Օրեր նոր երգ, օրեր ոչինչ,
Օրեր ընկեր, օրեր նոր թշնամի,
Օրեր կնունք, օրեր ծնունդ,
Ի՞նչպես ջնջեմ օրերը կորուստի:


90-ականներին Մեսչյանին լսում էին գրեթե բոլորը, նրա երգերը արդիական էին այդ ժամանակվա համար...Ցավոք պետք է նշել, որ այսօր էլ նրա երգերի մեծ մասը դեռ արդիական են մնացել....Իսկ ինչու ցավոք, գաղտնիք չէ ոչ ոչքին: Մեսչյանը հարցազրույցներից մեկում էլ նշել էր, որ ինքը նույնպես ցավում է, որ իր երգերը դեռ արդիական են...

Եվ մարում է մեր անցյալը, ապագան էլ ուշանում,
Ո՞վ է սխալը, ո՞վ է ճիշտը, էլ ոչ ոք չի հասկանում։
Քեֆի մեջ են առնետները, սերմը մեկ առ մեկ կորչում,
Հեռանում են հին տերերը, բարձրանում են վեր նորերը,
ԵՎ անիվը պատմության վերադառնում։

ԵՎ իհարկե, ամենահայտնի երգերից մեկը դա ''Ահա եւ վերջ''-ն է: Երգ, որից հետո ես սկսեցի ճանաչել նրան: Այս երգը, ինչպես եւ իր մնացած երգերը, մտածելու տեղիք են տալիս: 

Ահա եվ վերջ...
Սրտում անզոր մի աղաղակ,
Օ՜ անավարտ, վերջին իմ երգ,
Դու իմ վերջին մայրաքաղաք:
Հիմա մենք ու՞մ ենք հավատում,
Ու՞ր է հոգու եկեղեցին,
Մենք հաղթեցինք պատերազմում
Սակայն պարզվում է ՝ պարտվեցի՞նք:

Հուսամ որ չենք պարտվել :)

--Զարմանում եմ--

--5դար առաջ--

--Համընկնումներ--

--Բարով մնաք--

--Թռիչք--

--Միայն այն--

--Ասում են--

--Իմ տարիները--

 

Ցանկը կարելի է շարունակել շատ երկար...Այստեղ կան նրա գրեթե բոլոր երգերը, կարող եք լսել...http://www.youtube.com/user/meschian?feature=watch

Դե ինչ, մեկ անգամ ևս շներհավորում եմ Արթուր Մեսչյանին, նարն մաղթում անսահման առողջություն, երկար տարիների կյանք, եւ անսպառ ստեղծագործական տաղանդ...

Ծնունդդ շնորհավոր, մաեստրո - Արթուր, Մեսչյան, մաեստրո

15

65

1881

  • ՇՆՈՐՀԱՎՈՐ ՄԱԵՍՏՐՈ (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) ըըըըմ իրա իմ ամենասիրած երգը չէիր դրել բայց կասեմ տարօրինակ մարդ արած քո ձեռքերով հողին կտաս կյանքեր ծաղկած կզգաս դեմքիտ մահվան քամին ու հողմավար կնկնես անշունչ ,սակայն մահին չես հավատա :)
    • Երևակայող--007
      2014-03-03 17:35:47
      Ապրես :) հա էտ էլ ա լավ երգ, ենքան լավ երգեր կան, չգիտեմ որը արդեն դնեմ, դրա համար վերջում լինկը դրեցի :) :)
      • :) :) :) հա իսկականից սաղ լավն են ու խորը :)
      • Երևակայող--007
        2014-03-03 17:39:03
        Ըհըն, լավ խորը երգեր են, երեւի շատ երգեր ոչ ոք ամբողջությամբ չի կարող հասկանալ :) :)
      • չհասկանալնա դրդում չսիրելուն (ծաղիկ) բայց ոչ միայն երեգերը ձայննելա շատ լավը հայերի մեջ քչերը ունեն սենց ձայն :)
      • Երևակայող--007
        2014-03-03 17:41:24
        դե չեմ ասում չեն հասկանում, ուղղակի ամեն մեկը մի ձեւ ա ընկալում :) :) հա ճիշտ ես, եթե ձայն չունենար, չէր լսվի որպես երգ, լավ բանաստեղծ կլիներ :) :)
      • չէ հենց չեն հասկանում (ծաղիկ) հա հաստատ ու երգի էֆեկտը ետա որ ամեն մեկը երգը լսելուց մի պատկերա ստեղծում ետա են ինչը գրավվումա :)
      • Երևակայող--007
        2014-03-03 19:23:30
        դե հա եթե չեն հասկանում չեն էլ սիրում :) հա, էտ շատ լավ էֆեկտ ա, ամեն մեկն էլ չի կարա տենց երգ գրի :)
      • երգ որը սիրո մասին չի հազարից մեկնա կարում տենց երգ գրի (խոնարհվել) :D հա դե ստեղ սեպի հայրենիքի սերն ու ցավն էր իրա թեմաները բայց դե գդեմ որ կջոգես ինչ սիրո մասին եմ խոսում (ախ)
      • Երևակայող--007
        2014-03-03 19:28:13
        էտ ել կա ]:) հա դե ես հասկացա ինչ սիրո մասին ա խոսքը, սերը դեպի հայրենիք ու ազգ պետք ա երբեք չմարի :) են մյուս տեսակի սերն էլ ա պետք ազգը չմարելու համար, բայց չարժի շատերի նման մենակ դրա մասին անտաղանդ երգեր գրեն :)
      • ախր անտաղանդս որնա ան ան անննն ասենք սաղ երգերի մեջ նույն բառերնա հարմարացրած դոդ ռիթմին մի հատ երգ չկա որ ասեմ նայի նմուշ ;) :D
      • Երևակայող--007
        2014-03-03 21:06:56
        հա էլի, ու սաղ էտ են լսում, բառերն էլ հասարակ..... բայց արի դու Թաթային մի կպի լավ՞ O:) (ծաղիկ) :D :D :D :D :D
      • ես իրա կեպկի ցավը տանեմ (խոնարհվել) :D :D :D
      • Երևակայող--007
        2014-03-04 19:20:11
        Ապրես դու, մենակ մի սխալմունք, կեպքի չէ, կեպկեքի :D :D :D :D
  • 2014-03-03 17:32:55
    Բա փարթի չի լինելու՞ : (ուրախ) |( :D
  • NELLI
    2014-03-03 17:47:27
    ճիշտն ասած կարդաով ՛՛Ցավոք պետք է նշել, որ այսօր էլ նրա երգերի մեծ մասը դեռ արդիական են մնացել՛՛ նախադասությունը սկզբից կարծեցի սխալ եմ հասկացել..բայց հետո հասկացա..իրոք
    • Երևակայող--007
      2014-03-03 19:23:47
      կարեւորը վերջում հասկացել ես են ինչ որ ուզում էի ասել :)
  • մենք հայոց լեզվի դասին նշել ենք :)
  • շնորհավոոորրր (գինի) O:)
  • كناريك
    2014-03-03 20:41:15
    շ :)
  • Kima♥
    2014-03-03 20:48:26
    Ահա վերջ /.....երգը իրա շատ եմ սիրում//.....շնորհավոոր.... :)
    • Երևակայող--007
      2014-03-03 21:05:57
      հա էտ շատ լավն ա :) ապրես
      • Kima♥
        2014-03-03 21:06:30
        քեզելա դուր գալիս՞
      • Երևակայող--007
        2014-03-03 21:11:29
        հա. էտ երգով իրան ճանաչեցի, իրա լավագույն երգերից մեկն ա, չնայած սաղն էլ լավն են :)
      • Kima♥
        2014-03-03 21:13:01
        հաաաաաա լավն են..............քուրս որ ետ երգերի տակա քնում ու զարթնում :D :D :D
      • Երևակայող--007
        2014-03-03 21:14:20
        ես էս վերջերս շատ եմ իրա երգերը լսում, տուն գալուց ճամփին մենակ իրա երգն եմ լսում, չեմ էլ հասկանում ոնց եմ տուն հասնում ]:)
      • Kima♥
        2014-03-03 21:15:30
        դե ետ օրին չեմ այ քուրս......տենցա երևի առանց Մեսչյանի չի գոյատևի :D
      • Երևակայող--007
        2014-03-03 21:16:38
        ես էլ եմ արդեն տենց ]:) ]:) բայց տխարցնող են, մեկ մեկ կտրուկ փոխում եմ Թաթա, ոճերը վափշեեեե չեն բռնում :D :D
      • Kima♥
        2014-03-03 21:17:56
        վաաաաաաաաաայյյյյ չէէէէէէէէ թափա չէէէէէէէէէէէէ |( :D :D :D :D :D :D :D ավելի լավ չի Մեսչյան :D :D :D :D ես սկզբից չեյի սիրում բայց ետ քուրս ստիպեց որ սիրեմ :D
      • Երևակայող--007
        2014-03-03 21:19:27
        Լավ ա ուրախացնում :( :D :D միակն ա որի երգերը կարան ցրեն, Մեսչյանինը ասենք տխրության վախտ ոնց որ կողքիդ ա կանգնում էլի, Թաթայինը ցրում ա :D :D հիմա ստիպված ես լսում՞ :) :D
      • Kima♥
        2014-03-03 21:21:29
        որ ասմե սկզբից քիչ էր մնում հելնեյյի ետ քրոջսել Մսչյանինել տայի պատին..բայց հետո սկսեցի սիրել իրան չէ բայց իրա երգերը :D :D :D :D /..........
      • Երևակայող--007
        2014-03-03 21:22:27
        դե լավ ա որ սիրեցիր, իմ մոտ էլ շատ երգեր սկզբից դուրս չէին գալիս, հիմա մենակ էտ երգերն եմ լսում :D
      • Kima♥
        2014-03-04 15:52:35
        :D :D ետ ոնց ես արել՞ :D :D ասա ձևերն ելիի :D
      • Երևակայող--007
        2014-03-04 19:08:14
        պատահական ա եղել (ծաղիկ) :D :D ասենք մի 4 երգ էի լսում իրա երգերից, հետո մտա էջը էլի են երգերը միացրի որոնք դուրս չէին եկել, սկսա դրանք սիրել, ու երեւի թե բոլոր երգերն էլ դուրս գալիս են :) :)
      • Kima♥
        2014-03-04 20:13:44
        :) ես մի քանիսն եմ սիրում համարյաբոլորը :D
  • Lian
    2014-03-03 21:22:51
    Շնորհավոոոոոոոոոոր :) Ահա եվ վերջ... Սրտում անզոր մի աղաղակ, Օ՜ անավարտ, վերջին իմ երգ, Դու իմ վերջին մայրաքաղաք: Հիմա մենք ու՞մ ենք հավատում, Ու՞ր է հոգու եկեղեցին, Մենք հաղթեցինք պատերազմում Սակայն պարզվում է ՝ պարտվեցի՞նք: ուուուուուուոուխ.......
    • Երևակայող--007
      2014-03-04 19:08:53
      Ապրես, որ տենամ կփոխանցեմ (ծաղիկ) :D ուխխխ ես ասում, դառը ճշմարտություն ա :)
      • Lian
        2014-03-04 22:04:58
        O:) հա էլի.ո՞վ ունի քո հնարավորությունը :^) :D :D :D :D դե հա...բայց ես երգի համար ուխ ասեցի
      • Երևակայող--007
        2014-03-05 19:30:57
        ոչ մեկ O:) :D :D :D հա էտ ուրիշ բան :)
      • Lian
        2014-03-05 19:38:00
        :^) թվաց (ծաղիկ) :D :D :D բա ազզ :)