Copy SMS

Քնարական հերոսի ապրումները

     

Քնարական հերոսի ապրումները - տերյան , վահան , քնարական , հերոսի , ապրումները , պոեզիա , դասականներ , հետաքրքիր , նյութ

     Մեծ է Տերյան հերոսի հանճարը : Մելամաղձոտ հնչյուններով , բայց և խրոխտ ձայնով է իր բանաստեղծական ճանապարհը սկսել Տերյանը : Աշնան մենավոր երգչի բանաստեղծությունները կարդալիս թվում է , թե այդ պահին անդադար անձրև պիտ տեղա , նրա գրքերը թերթելիս թվում է , թե աշնան տերևներն ուր որ է կթափվեն , շշուկ , շրշյուն կարձակեն : Կարդում ես նրա բանաստեղծությունները , և սիրտդ լցվում է ինչ-որ անուրախ անհանգստությամբ : Կարծես վարակվում ես տերյանական աշունով , նրա ապրումներով , հույզերով , և ակամայից աչքերիցդ թափվում են արցունքները՝ ուրվագծելով այն ոգեշնչումը, որ ստացել ես նրա քնարից : Տպավորիչ են նրա սոնետներն անմահ : Հերիք է   կարդաս , և ուզում ես մեկին քնքշորեն սիրել , որ կրկնես այն խոսքերը , որոնք մի պահ ջերմացրել են փոքր-ինչ սառած սիրտդ : 

Քնարական հերոսի ապրումները - տերյան , վահան , քնարական , հերոսի , ապրումները , պոեզիա , դասականներ , հետաքրքիր , նյութ

Անպատասխան սեր կա նրա բանաստեղծական հոգում , մի սեր , որը և ցավեցնում է , և դրդում նորի արարման , պայքարի , բացահայտման : Ոգեշնչված նրա ստեղծագործական աշխարհից ՝ փորձում ես գոնե մի պահ կտրվել այդ հրաշքից , սակայն ապարդյուն : Կատակ մի՛ արա հոգուդ հետ , ընկե՛ր , փորձիր վայելել այդ հրաշքն անմեռ: Անձրևից մաշված և աշնան  տերևների նման թոշնած է թվում նրա հոգին , և մի կայծ արևի , ու այն , իր ջերմացնող շողերով , պայծառ գարուն կավետի նրա ծարավ հոգում : Բայց սպասի՛ր մի պահ , տե՛ս ՝ գարուն է կրկին նրա տենչող հոգում , արևն է արդեն ջերմացնում այն : 
Քնարական հերոսի ապրումները - տերյան , վահան , քնարական , հերոսի , ապրումները , պոեզիա , դասականներ , հետաքրքիր , նյութ     Երկար ժամանակ խորհում ես , թե ինչպես կարող է մարդ էակն այդքան առեղծվածային լինել , ինչպես կարող է այդ արարածի հոգին այդքան խորը լինել : Կարդում ես Տերյան և համոզվում , որ կյանքը հրաշք է դյութական , անսկիզբ , անվերջ այն սլանում է առաջ և այդ սլացքի հետ խլում նաև հանճարներին : Սակայն մարդու գործն է միշտ անմահ : Տերյանը ՝ այդ թախծոտ ջութակը , նորաբաց գարունը , անդադրում նվագը դեռ երկար կմնա մեր սրտերում , մեր հոգիներում , մեր մտքերում ու նոր գարունների հետ կվառի կրկին գարնանամուտը , սիրո գալուստը , նոր ժպիտների թրթիռը :

     Փա՛ռք քեզ ու քո քնարին , հանճա՛ր :


Քնարական հերոսի ապրումները - տերյան , վահան , քնարական , հերոսի , ապրումները , պոեզիա , դասականներ , հետաքրքիր , նյութ
Քնարական հերոսի ապրումները - տերյան , վահան , քնարական , հերոսի , ապրումները , պոեզիա , դասականներ , հետաքրքիր , նյութ

© Հեղինակային

10

9

3931

  • Լիլիթ
    2014-03-05 22:35:34
    (լավ) (բռավո) ապրես շատ- շատ Տերյան շատ եմ սիրում հետաքրքիր էր
    • MG''
      2014-03-06 14:46:05
      մերսի , ափսոս , որ քիչ մարդիկ են կարդում սա , որ ասում եմ քոփին լրիվ վարիա
  • Amulik
    2014-03-06 17:15:24
    (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ)
    • MG''
      2014-03-07 12:31:28
      մերսիի ;)
  • olala10
    2014-03-07 12:32:39
    (լավ) (լավ) (լավ) (լավ)
    • MG''
      2014-03-07 12:33:12
      մերսի O:) (ծաղիկ)
      • olala10
        2014-03-07 12:33:38
        խնդրեմ (գինի)
  • Kira
    2014-03-07 17:36:02
    (լավ) (բռավո) (բռավո)
    • MG''
      2014-03-08 10:44:22
      O:) մերսիիի , համ էլ մարտի 8-ը շնորհավոր երեխեք ջան