Copy SMS

Քոնն ուրիշ է, դու ուրիշ ես

Քոնն ուրիշ է, դու ուրիշ ես - նյութ, տեքստ,  խոսքեր




Քոնն ուրիշ է, դու ուրիշ ես - նյութ, տեքստ,  խոսքերՉգիտեմ, արդյոք արժե՞ խոսել այս մասին, այն մասին, թե  ինչու է հոգիս այսքան սև, այն մասին, որ ես այնքան էլ այն չեմ, ինչ ինձ գիտեն..Ա՜խ, չգիտեմ, չգիտեմ սկսեմ, թե պարզապես ճնշեմ ինքս ինձ իմ ներսում...Դու չհասկացար ինձ, չհասկացար հոգուս, աչքերիս: Մի՞թե դու այդքան անտարբեր ես, այդքան անուշադիր...Դու չես պատկերացնի, գուցե և ընդհանրապես չպատկերացնես...Դու իմ սիրելի, ինչպե՞ս պատմեմ քեզ, ինչպե՞ս...Ինչպե՞ս  քեզ ցույց տամ հոգիս, ինչպե՞ս հասկանամ քո հոգուն, այն հոգուն, որը սահում, հեռանում է ինձանից..  Ի՞նչ ձև է այս, ի՞նչ է այն և ինչեր են դրանք...Այդ մանրիկ սև փաթիլները, այդ հոգուց պոկված կտորները, այդ, այդ ամենը...



Քոնն ուրիշ է, դու ուրիշ ես - նյութ, տեքստ,  խոսքեր Դու չհասկացար ինձ, չհասկացար..Ասա ինձ, ինչպե՞ս պատմեմ քեզ իսկական ջերմության մասին, իսկական ուշադրության մասին: Այն մասին, թե որքան գեղեցիկ են դրանք, որքն մանր ու կարևոր : Դու դա չես հասկանա, իմ հարազատ, չես հասկանա...Թող կոտրվեն ստվերներն այս, թող անհետանան տիրզերքում անհայտ , թող կորչեն դւանք : Ա՜խ, դու ժպտում ես, ժպտում իմ դառնացած հոգուն: Ինչպե՞ս ես  կարողանում վերհսկել ինքդ քեզ, ինչպե՞ս ես դու դա անում, անում այս խավարում, այս մթության մեջ, այս..այս անհայտ դաշտում ... Դե վե՛րջ տուր, մի՛ եղիր այդքան ցինիկ,  մի՛ եղիր այդքան դաժան, այդքան կույր..Բա՛ց աչքերդ, բա՛ց հոգիդ և վերջապես հասկացի՛ր ինքդ քեզ, հասկացի՛ր մարմնիդ, հասկացի՛ր ինձ...

Քոնն ուրիշ է, դու ուրիշ ես - նյութ, տեքստ,  խոսքեր Դու դեռ շարունակում ես ժպտալ, ժպտալ ՝ ցույց տալու , որ երջանիկ ես, դու՛, դու՛ ապերջանիկ, դու՛, ի՜մ սիրելի... Դու մոռանում ես, մոռանում հաճելին, մոռանում  իրականը, պետքականը...Այն, թե դու ինչպես ես վառում քո ծխախոտը, որը մեկը մյուսի հետևից այրվելով կարծես ՛՛փչացնում՛՛ են քեզ, մեկը մյուսի հետևից այրվելով տանում են քեզանից բացասականը, բայց դու իմացի՛ր, որ դրականնն էլ են տանում... Այդ..այդ ծխախոտի կարմիր լույսն է , որ մատնում է քեզ մթության մեջ, մատնում հազարների մեջ.. Քոնն ուրիշ է, դու ուրիշ ես, դու, դու իմ հին...                                                                                                                                                                                                   Մ. Մաթևոսյան  

Քոնն ուրիշ է, դու ուրիշ ես - նյութ, տեքստ,  խոսքեր

21

27

2642

  • Suzanna
    2014-03-14 19:35:26
    դու, դու.... և ես այդպես էլ չհասկացանք ինչ է... սերը սա էլ իմ կողմից ապրես շատ լավներ
    • Born To Die
      2014-03-14 19:50:52
      :) Ապրես լիքը
      • Suzanna
        2014-03-14 22:19:22
        ԴՈՒ էլ : :)
      • Born To Die
        2014-03-15 00:20:56
        Erkussel...=))
  • Permanent resident
    2014-03-14 21:57:52
    նկարները (խփո)
  • Ալտերնատիվ))
    2014-03-14 22:31:37
    տխուրո ջա՜ն..
    • Born To Die
      2014-03-15 00:19:50
      du indz edpes imacar...ed koxm@, bayc voch irakan@...inch aratc:
      • Ալտերնատիվ))
        2014-03-15 22:10:44
        դու տենց ուզեցիր... ուղղակի՜
      • Born To Die
        2014-03-15 22:16:08
        Դու հասկացար տենց...ուղղակի.
  • Mingonar.
    2014-03-15 22:09:04
    հավանեցի իրոք լավն էր :)
  • MeYmUnChIk
    2014-04-24 18:20:13
    լավնա շատ