Copy SMS

Ճապոնական թեյախմություն

Ճապոնական թեյախմություն - թեյ, ճապոնիա, ավանդույթ

Ճապոնական ասացվածքը հավաստում է. «Նույնիսկ մի բաժակ թեյը կարող է որոշ ժամանակ հագեցնել քաղցը»:


Ճապոնական թեյախմություն - թեյ, ճապոնիա, ավանդույթ

Ճապոնիայում թեյի արտադրության հատուկ տեխնոլոգիաները մշակվել են 19-րդ դարից  մինչև 20-րդ դարի սկիզբը. թեյ խմում էին Ճապոնիայի վերնախավի  ներկայացուցիչները:

Սկզբում թեյախմությունը համարվել է բուդդայական կրոնական մեդիտացիայի տեսակ, այնուհետև դարձել է  ճապոնական մշակույթի անբաժանելի մաս:

Ճապոնական թեյախմություն - թեյ, ճապոնիա, ավանդույթՔանի որ բուդդիզմը ժամանակի ընթացքում առավել մեծ տարածում է գտնում,իսկ նրա սպասավորները սկսում ենավելի ու ավելի շատ ազդել մշակույթային և քաղաքական կյանքի վրա, թեյի օգտագործումը դառնում է մասսայական:

Ճապոնական թեյախմություն - թեյ, ճապոնիա, ավանդույթ

Թեյախմությունը ամբողջապես ներկայանում է որպես թեյը վարպետորեն պատրաստող տանտիրոջ և հյուրերի հանգստի միջոց՝ գեղեցիկով զմայլվելու, զրուցելու լավագույն հնարավորություն:


Ճապոնական թեյախմություն - թեյ, ճապոնիա, ավանդույթ

Թեյ խմելու արարողությունը կատարվում է թեյի տնակում, որը գտնվում է այգու մեջ: Այգին հարուստ է լինում մշտադալար կանաչ բույսերով, որոնք էլ ստեղծումեն հաճելի տրամադրություն:

Թեյի տնակը կառուցվում է «Վաբի» հայտնի սկզբունքով՝ բնական և պարզ: Այնտեղ ամեն ինչ հարմոնիկ է: Առաջին թեյի տնակը կառուցվել է 1473 թ:

Այդ տնակների մուտքերը ցածր են լինում, և յուրաքանչյուր մտնող ինքնըստինքյան խոնարհում է գլուխը: Դա հատուկ է արված, որն էլ պարտավորեցնում է յուրաքանչյուրին՝ անկախ դիրքից և պաշտոնից, խոնարհել գլուխը:


Ճապոնական թեյախմություն - թեյ, ճապոնիա, ավանդույթՆախկինում այն ուներ նաև մեկ այլ նշանակություն. սամուրայները չէին կարող մտնել իրենց երկար սրերով, ստիպված դրանք թողնումէին դրսում: Դա նույնպես ուներ սիմվոլիկ նշանակություն, այսինքն բոլոր հոգսերը թողնում էին դրսումև թեյախմության ժամանակ լիցքաթափվում էին, հանգստանում:


Ճապոնական թեյախմություն - թեյ, ճապոնիա, ավանդույթ

Թեյախմության ամբողջ իմաստը լավ է բացահատվում Ռիկյուի հայտնի խոսքում.«Թեյախմությունը կիսախավարում խոնարհումն է գեղեցկության առաջ»:

Հայտնի գրող Դ.Տանիձակին նշում է,որ ճապոնացիները սիրում են հանգստանալ, երբ  թույլ լուսավորություն է, մաքրություն և այնպիսի լռություն, որ անգամ մոծակի երգը լսվի:

Նրանց թեյի տնակներն այնպես են կառուցվում,որ արևի ճառագայթները ուղղակիորեն այնտեղ չեն մտնում և համապատասխանում են ճապոնացիների ազգային բնավորությանը, էսթետիկայի կանոններին՝ հասնելու ներքին հարմոնյայի:

Թեյի տնակ մտնելուց առաջ հանում են  կոշիկները: Նրանց դիմավորում է տանտերը  կամ տանտիրուհին: Արարողության ամենակարևոր մասը կազմում է խիտ փոշե կանաչ թեյի պատրաստումը: Այն ընթանում է լռության մեջ: Թեյը մատուցվում է հայտնի «օմոգասի» քաղցրավենիքով: Այդ քաղցրավենիքը ոչ թե կշտացնող է, այլ՝ հաճելի: Ճապոնացիները կարծում են, որ թեյի հետ մատուցվող ուտելիքը ակնահաճո պիտի լինի: Տանտերը թեյ մատուցում է խոնարհաբար՝ մեծից փոքրին: Հյուրը թեյի բաժակը վերցնումէ աջ ձեռքով, այնուհետև բռնում է ձախ ձեռքով: Առաջին ումպը վայելելուց հետո պետք է երեք անգամ «ժամացույցի սլաքին հակառակ» պտտել և նոր խմել մնացած թեյը: Վերջում բաժակը բարձրացնում են մինչև գլխավերև և խոնարհվում: Այնուհետև սկսումէ զրույցը. դա թեյախմության մյուս փուլն է: Այդ ժամանակ ոչ ոք չի խոսում գործերից և հոգսերից: Վերջում տանտերը, պատասխանելով բոլոր հարցերին, ներողություն խնդրելով, հեռանում է թեյի տնակից, դրանով  ցույց տալով, որ թեյախմությունը ավարտվել է:


Ճապոնական թեյախմություն - թեյ, ճապոնիա, ավանդույթ

Հայտնի են թեյերի մի շարք տեսակներ՝  Ռիոկուչա,Սենչա (ճապոնացիների 80% օգտագործում է այդ կանաչ թեյը), Գիոկուրո,Կաբուսեչա, Մաչա-մաչա և այլն:

Ճապոնիայում այնքան մեծ նշանակությունէ տրվում թեյախմությանը, որ կան նաև հատուկ դպրոցներ, որտեղ ուսուցանվում են դրան վերաբերող բոլոր նրբությունները:


Ճապոնական թեյախմություն - թեյ, ճապոնիա, ավանդույթ

amp;feature=related

  • Kima♥
    2014-03-16 11:08:50
    շաաատ լավ թեմայով էր ինձ պետք կգա..մեր դպրոցում նենց ա որ յանի Մակի գրասենյակում պիտի հավաքվեն տարբեր ազգության մարդիկ եսել ճապոնացի եմ.....կարելիյա որոշ բաներ օգտագործլ :)
  • 2014-03-16 23:31:15
    Shat hetaqrqir texekutyunner kain....shat em sirum tey hatkapes angliakan....chgitei vor chaponaciner@ aydqan mec tex en talis teyaxmutyan@....
  • Nina
    2019-10-10 22:47:15
    shnorhakalutyun!!! duq chlneiq chei karorana nerkayacnei ays teman! :))))))