Copy SMS

Քեզ համար գուցե ոչինչ...

Քեզ համար գուցե ոչինչ... - տեքստ, նյութ, բառ


 Օրերը գլորվում են... Այնպես արագ, ասես փախչում են, փախչում վտանգից, փախչում գուցե և ինձանից..Բայց ինչ արած : Գնացե՛ք, թե կուզեք, գնացե՛ք հեռու, դեպի անհայտություն, խավար, անորոշություն...Տարե՛ք ձեզ հետ ամեն բան, տարե՛ք հիշողություններս, անցյալս ու ներկաս : Այո՛, տարե՛ք և ապագաս :  Ես տալիս եմ այն ձեզ, տալիս քեզ... Տարե՛ք նաև մարդկանց, ամենքին... Ինձ համար ավելի հեշտ է նայել այն պարզ ու խաղաղ երկնքին, ինձ վերևից շպտացող արևին, որը կամաց-կամաց սկսում է  մարել, թուլացնել իր դիրքերը գորշ ամպորի տակն անցնելով, որոնք կուտակվեցին այնպես հանկարծակի, քան նայել մարդկանց կեղծ դեմքերին...Եվ ավելի լավ է տեսնեմ սենյակիս չորս պատերը, քան մտերիմներիս դիմակները...
Քեզ համար գուցե ոչինչ... - տեքստ, նյութ, բառԱսում ես ինձ փոխվել եմ...Փոխվե՞լ, ի՞նչ է դա, կարո՞ղ ես ասել...Բառ..վերացական մի բան, անշունչ ու անզգացմունք, առանց ջերմության..Իսկ դու ասում ես փոխվել եմ: Ո՛չ, մոռացի՛ր դա.. Ես պարզապես հասկացել եմ...Ես ինքս մարդկանց վերաբերվում եմ այնպես, ինչպես նրանք ինձ...Այո՛, այդպես սառը, այդպես անկենդան...Ի՞նչ է , չե՞ս տեսել ինձ այսպիսին..Գուցե երբեք էլ չտեսների , եթե...    Դու մի՛ մոռացիր այն, ինչ ուների. ունեիր ինձ : Իսկ հիմա՝՝ զարմացել ես կարծես...

Քեզ համար գուցե ոչինչ... - տեքստ, նյութ, բառ Գիտես ինչ, ես թքա՛ծ ունեմ, թե ինչ կմտածես...Ես հոգնել եմ. հոգնել ապրել քո աշխարհում, որն իրականում գոյություն չունի.. Այն ե՛ս եմ ստեղծել, ստեղծել ինձ համար..Դա ի՛մն է, ե՛ս եմ նկարել այն : Դու մի՛ զարմացիր, քեզ համար չէ այն....Մոռացի՛ր դու, մոռացի՛ր...                                                                                                                                                  Մ. Մաթևոսյան

15

26

1013

  • ▲ SeLli …❤ )】
    2014-03-17 14:41:46
    (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ)
  • Ч у Ж о Й҉ ϯ
    2014-03-17 15:09:04
    (բռավո)
  • ...
    2014-03-17 15:46:53
    (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (լավ) (լավ) (լավ)
  • 2014-03-17 19:28:07
    Ինչո՞ւ ենք մենք հիշում, կարոտում, սպասում նրանց, ովքեր էլ չկան....
    • Interminable..
      2014-03-17 20:04:58
      Հարցն տուր ինքդ քեզ...մտածի, գուց ստանաս պատասխան..
      • 2014-03-18 14:53:59
        Որովհետև չկան նրանք տեղը լրավնողներ.
      • 2014-03-18 14:54:15
        նրանց*
  • Amulik
    2014-03-17 21:10:23
    շատտտտտտտտտտտտտտ լավներ
  • Suzanna
    2014-03-18 10:10:20
    (ծաղիկ) ինչ ասել եթե այլևս ոչին չկա ասելու ես ՊԵտք է ՄՏԱՑԵՄ.....սակայն ԱՅԴՊԵՍ ԵԼ չԵՄ ՀԱՍԿԱՆԱ....... թե ԻՆչՈՒ... ԻՆչՈՒ... և ԵրԲ ԵՂԱՎ ԴԱ
    • Interminable..
      2014-03-18 10:20:26
      Կա..ու միշտ էլ լինումա : Իրականության մեջ սկսիր փնտրել, ոչ երազանքներում : Ցանկացած հարց ունի իր պատասխանը : Ցանկությունա պետք..մեեեծ ցանկություն :
      • Suzanna
        2014-03-19 11:56:47
        ՀԵՆՑ ԴԱ էԼ ՈրՈՍՀ ՄԱրԴԿԱՆՑ ՍՂԱԼՆ է
  • 2014-04-12 18:04:43
    երեվի մարդիկ չեն փոխվում...ուղակի ժամանակի ընթացքում մենք կամաց կամաց բաղահայտում ենք մեր լավ թե վատ կողմերը