Copy SMS

Կյանքն հրաշալի է իր յուրաքանչյուր վայրկյանում...

Կյանքն հրաշալի է իր յուրաքանչյուր վայրկյանում... - տեքստ, նյութ, բառ


 Անսահման տխրության ժամերն ամենից երկարն  են...Երկար, որքան մռայլ գիշերներն ու երկար, որքան սպասումները : Կարծես այս  ամենը, այս տետրենրն, այս փութուրավոր զգեստներս, ես լինենք անիրական...Կարծես նկարված են այդ ամենը, նկարված մեկ ձեռքով: Չգիտեմ, գուցե ինքս եմ ուզում իրեիը տեսնել այդպիսին.. Կամ գուցե դու ես ստեղծել դրանք այդպիսին..Չգիտեմ, այդ դու կիմանաս... Թեթևություն եմ զգում, հանգստություն..Ամեն ինչ այնպես  արհեստական է , այնպես տրամադրող :  Հեռվից ձայներ են գալիս, անորոշ, անհասկանալի...Այդ հեռուն սրտումս է , այդ ձայնը սրտիս բաբախումն է, որը կարծես 

Կյանքն հրաշալի է իր յուրաքանչյուր վայրկյանում... - տեքստ, նյութ, բառնվագում է միահնչյուն, միալար..Այնքան պարզ ու հաճելի, այնքան անիրական...Ի՞նչ է,  քեզ թվում է խելագա՞ր եմ և կարծում ես  այս նոպաներիցս հերթակա՞նն է : Մի՞թե դու մտածում ես այդպես..Այո՞: Մի՛ լռիր : Ձայնդ լսել եմ ուզում..լսել : Ի՞նչ է , չե՞ս հասկանում ինձ :  Ես խելագար չեմ...Գուցե դու՞ ես խելագարվել :  Ինչպես կարող է մտքովդ նման բան անցնել:  Դու հեռանու՞մ ես, հեռանում իրականությունի՞ց: Ցանկանում ես փախչել ինքդ քեզանի՞ց, քո՞ սխալներից, դժվարությունների՞ց :

Կյանքն հրաշալի է իր յուրաքանչյուր վայրկյանում... - տեքստ, նյութ, բառՈ՛չ, ո՛չ: Մի՛ վարվիր այդպես, ես գիտեմ..Դու ուժեղ ես, կհաղթահարես...Ես կօգնեմ քեզ, կօգնեմ , իմ  հեռու.. Մի՛ փախչի՛ր : Ի՞նչ է, մտածում ես անհնար է այդ...Ո՛չ, մի՛ կարծիր այդես : Անհնարին վիճակն է ծնում նոր հնար..Դու հասկացի՛ր այս, սիրելիս...

                                                                                                  Մ.Մաթևոսյան

Կյանքն հրաշալի է իր յուրաքանչյուր վայրկյանում... - տեքստ, նյութ, բառ

14

12

810