Copy SMS

Անցնող օրերը ջրի կաթիլի պես նման են :

Անցնող օրերը ջրի կաթիլի պես նման են : - տեքստ, նյութ, բառ


 Դու չես եղել ինձ համար առօրեական սովորական խնդիրներից, չես եղել սովորականներից... Քո խնդիրն ուրիշ է, այս ուրիշ է :  Ես ընդհանրապես սովորել եմ այս ամենին, այս մենակությանը, բացակայությանդ, ներքին դատարկությանս և  ի վերջո չուղարկված նամակներիս...Սովոր լինելով հոգնել եմ նաև... Հոգնել այս ամենից,  հոգնել փնտրելուց, երազելուց և նաև կարոտելուց : Հոգնել եմ ամենից, ամենքից... Հոգնել այս միապաղաղ սովորական խնդիրներից : Կարծես ես նրանց ճիրաններում եմ, նրանց անկարեկցանք ճանկերում...Ասես փակուղում եմ...Չկա ելք և չկա մուտք... Ես չեմ տեսնում դրանք, չեմ տեսնում...աչքերումս խավար է , լոկ միայն խավար :

Անցնող օրերը ջրի կաթիլի պես նման են : - տեքստ, նյութ, բառԴառը մթություն... Հասկացա՞ր :  Հավանաբար ոչ :  Եվ իմացի՛ր, որ դա այնքան է հարկավոր չէ, մի՛ կենտրոնացիր այդքան...Դա քոնը չէ: Իմն է այն, դա ես կհասկանամ, դա ես եմ զգում...Տե՛ս, այն իմ ձեռքերում է, տե՛ս , թե որքն ՛՛հրաշալի՛՛՛ է և որքան ցավեցնող : Այս հարցում դու մի՛ զգա քեզ մեղավոր և մի՛ զգա քեզ ընդհանրապես...Գիտե՞ս ինչու : Դու չկաս : Դա է պատճառը : Այո՛, չկաս...Կաս միայն խավարում, միայն ինձ մոտ, իմ աշխարհում, իմ կյանքում... Ես եմ ստեղծել քեզ...միայն ինձ համար : 

 

Անցնող օրերը ջրի կաթիլի պես նման են : - տեքստ, նյութ, բառ Ես  ցանկանում եմ սիրել հոգիդ, սիրել...Դու ուու՞մ ես իմանալ  կիսաբացահայտված անցյալս...Դե՜, սպասում եմ, արի՛, արի՛ միասին բացահայտենք այն,  ինքներս մեզ : Ես հոգիդ, դու ինձ...այո՛,  եկ միասին.. :  Թող սերը մեզ տանի, թող տանի..                                                                                                                               Մ. Մաթևոսյան

Անցնող օրերը ջրի կաթիլի պես նման են : - տեքստ, նյութ, բառ

8

23

927