Copy SMS

Ինչ է հավատը

 Ինչ է հավատը - հավատ,  կամք, սեր,


Իսկ գիտե՞ս, ինչ է հավատը: Գիտե՞ս, ինչ տեսք ունի այն: Կլո՞ր է, թափանցի՞կ, գո՞լ, թե՞ անսահման...Հավատը ուժ է, կամք, հավատը սեր է, հավատը մտքերի ծով է: Իսկ դու մտածե՞լ ես` թե ինչ կլիներ, եթե այն բացակայեր մեր մեջ: Մտածե՞լ ես: Դու պատկերացնու՞մ ես քեզ անհավատ աշխարհում: Իսկ դու կարո՞ղ ես ապրել անհույս, և մի՞թե հավատը կյանք չէ... Եվ ինչու՞ ես անընդհատ կրկնում ՝ «ես չեմ հավատում...», ինչու՞: Դու չե՞ս հավատում ուժերիդ, չե՞ս հավատում ինքդ քեզ: Չե՞ս հավատում քո Աստծուն, որն ապրում է քո մեջ: Դու հաստատում ես, որ հոգիդ անզո՞ր է, անու՞ժ, տկար ու անկա՞ր: Չփորձե՛ս, լսու՞մ ես: Չփորձես հիասթափվել...դու ուժեղ ես, դու կարող ես: Մի՞թե կա անհնարին ասվածը: Մի՞թե դու մտածում ես, որ կյանքում կա անհասանելին: Իսկ դու փորձե՞լ ես ձգվել, պարզել ձեռքերդ, գոռալ, կանչել, հավատալ... Փորձե՞լ ես հասնել նրան, ինչը քո համար այդքան հեռու է: Իհարկե, քեզ թվում է դու բավականաչափ ուժեղ չես, դու չես հասնի, քո ձեռքերը այդպես էլ պարզված կմնան: Բայց մի՞թե ճիշտ է հիասթափվելը: Մի՞թե դու նահանջում ես, էլ որտե՞ղ է քո կամքը, նրա ուժը: Սպասիր ու կտեսնես, որ աշխարհը այնպիսին չէ, ինչպիսին պատկերացնում ես դու քո հոգում... Սպասիր ու կհասկանաս, որ մարդիկ հավասար են, նրանք ունեն հավասար իրավունքներ: Գուցե տարբեր են հնարավորությունները, բայց նույնն են սիրտը, հոգին...Բոլորս էլ մսից ու արյունից ենք, բոլորս էլ ծնվել ենք՝ մի օր մեռնելու նախապայմանով: Բոլորս էլ ունենք երազանքներ, նպատակներ, կարծիքներ, հայացքներ: Բոլորս էլ հրաշքի արդյունք ենք, ուրեմն, ինչպե՞ս չհավատալ հրաշքներին, ինչպե՞ս: Մի՞թե դու հրաշք չես, մի՞թե շրջակայքը հրաշք չէ: Ուրեմն հավատա, հավատա, հավատա...Դու ուժե՛ղ ես, լսու՞մ ես, դու կարող ես: Միայն սպասի՛ր, ձգտի՛ր ու հասիր ամեն բարոյական գնով, միայն թե հասիր նպատակիդ, թեկուզ միայն ապացուցելու համար՝ քեզ, հոգուդ, սրտիդ, խղճիդ, մարդկանց՝թշնամիներիդ ու կամեցողներիդ... Հավատը միշտ քոնն է, անդավաճան ու անխափան է: Այն քո հետ է միշտ, և քո ներկան ու ապագան է...


4

6

3542

  • ապրես լավներ պոստդ,՝սիկ միակ պոստնա որ էս 1 տարվա մեջ կարդացի շատ լավներ....իմացի որ ինձ շատ օգնեց (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ)
  • ապրես լավներ պոստդ,՝սիկ միակ պոստնա որ էս 1 տարվա մեջ կարդացի շատ լավներ....իմացի որ ինձ շատ օգնեց (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ)
  • ∞-∞
    2014-03-29 11:19:11
    Mek tex havati masin xosel ei...hima nuyn@ krkin kasem es chem havatum indz shrjapatox mardkanc voch voqi chem havatum...bayc da der chi nshanakum vor es anhavat em....petq che dranq veragrel anhavat linelun...iharke es havatum em Astcun ev miayn u miayn indz.....dzer grarman mej inchpes haskaca havati ayspes asac sahmanum eq pordzum tal bayc kardum ei u aydpes el chgta....hetevabar inchpes naxkinum ei asel petq che nman banin pordzel inch vor sahmanumner tal....menq inqners chenq karox patkeracnel te inch cavalun bard erevuyti masin enq xorhum mtacum.....aseliqs shat shate bayc inch vor uzum ei haskacrac linei haskacox@ khaskana....
    • Lenka
      2014-03-31 03:33:09
      chem vichi dzer het,qani vor duq inqnerd asaciq,vor hnaravor che sahmanumner tal.amen mard ir patkeracumnern uni dra veraberyal,,, bayc ete nkateciq es aystex araj ei qashel inqd qo handep unecac havati xndir@,vor@ arden amen meki koxmic yurovi karox e bacatrvel ev anhnarin vochinch chi pahanjum,qani vor ete inqd qo handep havat unes,uremn khasnes qo bolor npataknerin...