Copy SMS

Մատիտի 5 որակները

Մատիտի 5 որակները - հետաքրքիր, ուսուցողական,

Մատիտի մեջ 5 որակներ կան, որոնք եթե ձեզ հաջողվի պահպանել ձեր մեջ, ապա դուք մշտապես խաղաղ ու ներդաշնակ կլինեք աշխարհի հետ:

Առաջին որակը. Դու կարող ես մեծ գործեր կատարել, բայց երբեք չպետք է մոռանաս, որ կա մի ձեռք, որ ուղղորդում է մեր քայլերը: Այդ ձեռքը մենք Աստված ենք անվանում, և նա միշտ մեզ պետք է առաջնորդի իր կամքի համաձայն: 

Մատիտի 5 որակները - հետաքրքիր, ուսուցողական,

Երկրորդ որակը. Ժամանակ առ ժամանակ ես պետք է կանգ առնեմ և սրիչն օգտագործեմ: Դա մի փոքր ցավ է պատճառում մատիտին, բայց արդյունքում նա ավելի սուր է դառնում: Ուրեմն սովորիր դիմանալ ցավերին, դրանք քեզ ավելի լավ մարդ կդարձնեն:

Մատիտի 5 որակները - հետաքրքիր, ուսուցողական,

Երրորդ որակը: Մատիտը քեզ միշտ հնարավորություն է տալիս ռետին օգտագործելու, որպեսզի ջնջես այն ամենը, ինչ որ սխալ է: Իմացիր, որ մեր կատարած գործերից որոշ բաներ ուղղելը վատ չէ. ընդհակառակը՝ կարևոր է մեզ արդարության ճանապարհին պահելու համար:

Մատիտի 5 որակները - հետաքրքիր, ուսուցողական,

Չորրորդ որակը: Մատիտի մեջ կարևորը ոչ թե փայտն է, արտաքին ձևը, այլ նրա միջի գրաքարը: Հետևաբար մշտապես զգոն եղիր, հետևիր, թե ինչ է կատարվում քո ներսում:

Մատիտի 5 որակները - հետաքրքիր, ուսուցողական,

Հինգերորդ որակը: Մատիտը միշտ հետք է թողնում: Իմացիր, որ նույն կերպ, ինչ որ դու անում ես կյանքում, հետքեր է թողնում. ուրեմն աշխատիր ամեն մի գործ կատարելիս թողնել այդ հետքը:

11

16

2011

  • Mard☮...
    2014-03-29 22:41:07
    (լավ) (լավ) (լավ)
  • նենց լավա որ մտնում քո պոստ եմ տեսնում՞........հավատաամ՞..դու ես՞
    • ❤•••L•••❤
      2014-03-30 17:32:37
      Կիմ բա չես պատկերացնի թե ինչ լավա, որ մտնում եմ ու իմ պոստի տակ սենց քոմենթներ եմ տեսնում (ծաղիկ) հավատա հավատա, ես եմ վերադարձել ու մի քիչ մեծացած :)
  • es chem sirum matiti jnjvelu haykutyun@ isk @ndhanir hetaqrqir er kyanq@ matiti achqerov:)
  • MADRIDISTA
    2014-03-29 22:51:10
    ճանոթ պոստեր կարդացել էի բլոգամ-ում բայց ապրես (լավ) (պարել)
    • ❤•••L•••❤
      2014-03-30 17:34:15
      չգիտեմ, ինտերնետում ինձ չի հանդիպել, գրքից եմ գրել, բայց համենայն դեպս մերսի մեկնաբանության համար O:)
  • Suzanna
    2014-03-30 11:36:49
    լավ միտք էր
  • ◕‿◕
    2014-03-30 17:00:16
    9 դասարանի հայոց լեզվի գրքից :) ապրես լավն էր
  • ♥→MONIKA←♥
    2014-08-15 18:04:21
    (խոնարհվել) (խոնարհվել) (խոնարհվել) (խոնարհվել) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (լավ) (լավ)