Copy SMS

Միայն ձմեռն

Միայն ձմեռն է, որ ինձ երբեք մենակ չի թողնում, նույնիսկ գարնանը... աաա, մոռացել էի. ձմեռն ի զորու չէ թողնել ինձ, այն արդեն բնավորություն է, իմ ներսում չհալեցված մի զգացմունք է: Դնեմ ականջակալներս. չկան, մոռացել եմ: Մոռացել եմ մի բան, առանց որի մի ժամանակ ինձ չէի պատկերացնում... չէ՞ որ ամեն ինչի բացակայությանն էլ վաղ թե ուշ հարմարվում ես: Իսկ միգուցե երաժշտությու՞նն էր պարզապես լքել ինձ: 
Գոնե թեյ խմեմ. արդեն սառել է, նախկին ջերմությունը չի տալիս: ԻՆչևէ, քիչ ժամանակ ունեմ. գնամ գտնեմ կորցրածս երաժշտությունը, գնամ փաթիլվեմ, մրսեմ ու ձմեռվեմ...


4

0

1243