Copy SMS

Հետաքրքիր փաստեր ավտոմեքենաների մասին :

Հետաքրքիր փաստեր ավտոմեքենաների մասին : - տեխնիկա, փոխադրամիջոց, մեքենա


  Շվեդական  SAAB ընկերությունը 1937թ-ին սկսեց արտադրել ռազմական ինքնաթիռներ: Սակայն Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո ընկերության ղեկավարությունը որոշոց փոխել գործունեության ուղղվածությունը և անցնել առավել ՛՛խաղաղասեր՛՛ ապրանքների արտադրությանը : Նոր արտադրանքը նորագույն ոճի ավտոմեքենան էր, որի ստեղծման աշխատանքները հանձնարարվել էին 16 ինժիներների :Շուտով նրանք ստեղծեցին UrSaab-ի նախատիպը :  Ստեղծողների գլխավոր առանձնահտկությունն այն էր , որ նրանք լիովին անփորձ էին մեքենաստեղծման գործում, իսկ վարորդական  իրավունք տասնվեցից միայն երկուսն ունեին :    

Հետաքրքիր փաստեր ավտոմեքենաների մասին : - տեխնիկա, փոխադրամիջոց, մեքենաՀին լուսանկարներում հաճախակի կարելի է նկատել, որ շարժվող մեքենաների անիվները ձվաձև են :  Բայց դա ոչ թե մեքենաների դիզայներական առանձնահատկությունն է, այլ օպտիկական էֆեկտ, որը  կապված է լուսանկարչական ապարատների արագության, ինչպես նաև անիվների շարժման հետ : Իսկ առաջին ավտոմեքենաների արագությունն այնքան էլ փոքր չի եղել : Ճիշտ է ՝ այդ ժամանակ նման էֆեկտը համարվում էր դրական, քանի որ լավ էր արտահայտում արագությունը, շարժումն ու ձգումը : Հետագայում հենց այս էֆեկտից էլ օգտվեցին նկարիչները մուլտֆիլմներ նկարահանելու համար : 

Հետաքրքիր փաստեր ավտոմեքենաների մասին : - տեխնիկա, փոխադրամիջոց, մեքենա1930 թ-ին սահմանվեց մի նոր ռեկորդ. Նյու- Յորք-Լոս Անջելես երթուղին ՝ 11000կմ, մեքենայով գնացին և վերադարձան ամերիկացիներ Չարլզ Կրեյտոնն ու Գեյմս Հարգիսը : Ռեկորդի էությունը ոչ թե մեքենայի արագությունը կամ ճանապարհի երկարությունն էր, այլ այն, որ ամբողջ ճանապարհը ռեկորդակիրներն անցել էին ավտոմոքենան հետընթաց վարելով :

Հետաքրքիր փաստեր ավտոմեքենաների մասին : - տեխնիկա, փոխադրամիջոց, մեքենա

13

10

4097

  • 2014-04-01 18:25:56
    Հատկանշականն այն է, որ առաջին մեքենան փորձարկելիս, չնայած այն փոքր արագություն ուներ, տուգանվում է արագությունը գերազանցելու պատճառով: DDD
    • Decepcionado....ιllιlι.ιl.
      2014-04-01 18:28:33
      Հաճելի էր իմանալը.. : Փաստորեն, էդ երևույթը դեռ հնուցա եկել..))))
      • 2014-04-01 18:30:14
        Այո այո, դե հաշվի առնելով տվյալ ժամանակի երևեկության միջոցները, ապա նույնիսկ ձիերին կկանգնեցնեին արագ վարգելու համար :D
      • Decepcionado....ιllιlι.ιl.
        2014-04-01 18:35:04
        Մարդկային օրենքներն ու սահմանափակումները "աննկարագրելի ՛՛ են : =D Իսկ եթե սկսեին տուգանել մնացած կենդանիներին....Դա կլիներ չգիտեմ թե ինչ : :) Վերջում կրիան կտուժվեր...
      • 2014-04-01 18:37:47
        Ահա, եթե դանդաղաչափեր տեղադրեն... Ամեն դեպքում, Օրենքների հիմքն էլ այս կյանքում երևակայությունները՝՝՝՝՝ ստեղծել մի այնպեսի օրենք, որ շատ խախտեն... :D
      • Decepcionado....ιllιlι.ιl.
        2014-04-01 18:40:15
        Օրենքներն էլ հենց նրա համար են սահմանված, որ խախտեն.. )) Ամենազարմանալին առջևումա..Դրա հերթն էլ կհասնի :
  • ՍԹՕ
    2014-04-01 23:50:04
    սիրում եմ մեքենաներ, լավն էր պոստը շատ,շատ