Copy SMS

Չեչեն գրոհայինները` Ղարաբաղյան պատերազմի, հայերի և ադրբեջանցիների մասին

Չեչեն գրոհայինները` Ղարաբաղյան պատերազմի, հայերի և ադրբեջանցիների մասին  - քերը, ռուսատա,նի կազմում չէ,ն..




Վերջին շրջանում սոցիալական ցանցերում աշխույժ քննարկվում է ղարաբաղյան պատերազմի մասնակից ` չեչեն նախկին գրոհային Ալի Համզատովի խոստովանությունը և գնահատումները պատերազմի, հայերի ու ադրբեջանցիների մասին: Այդ տեքստը համացանցում առաջին անգամ հայտնվել է 2010 թվականին, պարզվել է նաև հեղինակի ինքնությունը, որը ներկայում բնակվում է Աբու Դաբիում: Մենք նպատակահարմար ենք համարում բավական պերճախոս այդ տեքստի որոշ հատվածներ ներկայացնել ընթերցողի ուշադրությանը՝ հավելելով այլ մանրամասներով ու վկայություններով: Հետևությունները թողնում ենք ընթերցողին: «Անդին» Ալի Համզատովը Ղարաբաղի մասին Ես ակկ եմ (ակկ, ակկիացի - չեչենական ցեղախումբ, տոհմ - Անդին): Ծնվել եմ 1970 թվականին Գրոզնիում: 1991 թվականից մասնակցել եմ իմ ժողովրդի ազատագրական պայքարին: 1993 թվականին գրեթե երկու ամիս ուղղահավատների խմբի հետ Ղարաբաղում կռվել եմ հայերի դեմ: Ադրբեջանցի-թյուրք ՙեղբայրների՚ հետ կռվում էինք ՙանհավատների՚ դեմ: Մեր ամիրի հետ պայմանավորվել էինք, որ յուրաքանչյուր սպանված հայի դիմաց կստանանք 200 դոլար: 1993 թվականի հունիսին մեզ (մոտ 120 շահիդների) ուղարկեցին հայկական Ագդերա (Մարտակերտ) գյուղի շրջան, ուր ամրացանք թիվ 203 բարձունքում, անտառապատ լեռնալանջերի մոտ: Ճիշտն ասած, հայերին մենք «Բազարներ» («առևտրական» արհամարհական - Անդին) էինք ասում, ես հայեր մի քանի անգամ տեսել եմ Գրոզնիում, շուկայում: Ճիշտն ասած, ատում էի նրանց, ինչպես ռուսներին: Իմացանք, որ մեզնից ոչ հեռու Մարտակերտի ուղղությամբ տեղակայված են եղբայր թալիշները: Նրանք շատ էին, մի քանի հարյուր հոգի: Թյուրք-ազերինեը կանգնած էին Լենինավանի մոտ: Հուլիսի 24 կամ 26-ին ազերիները թալիշների հետ գրոհի գնացին, հայերին մղեցին դեպի ջրամբար: Ինչպես հետագայում իմացա, նրանք (հայերը - Անդին) 60-70 հոգի էին: Մենք նրանց հետ առաջին անգամ ընդհարվեցինք հաջորդ գիշեր, երբ նրանք փորձեցին թիկունքից մտնել մեր ու թալիշների միջև: Մենք ճնշեցինք թշնամու կրակը: Ես մարտերի ժամանակագրության մեջ չեմ խորանա, սակայն կասեմ մի բան. այդպիսի տոկունություն և արիություն չէինք սպասում նրանցից: Հայերն սկզբունքորեն գերի չէին հանձնվում, սովորաբար հարձակվում էին գիշերները, առանց անկանոն կրակոցների: Մենք այդ գրոհները իսկույն կնքեցինք «տարօրինակ», քանի որ ֆիդայինները, ինչպես իրենք էին իրենց կոչում, բարոյական բարձր պատրաստվածություն ունեին, հմտորեն քողարկվում էին, սիրում էին գրոհել անսպասելի, հանպատրաստից: Դա սարսափի էր մատնում թյուրք «եղբայրներին», որոնք մի քանի զոհից հետո անկանոն փախչում էին: Ազերական երկու զորամաս փոխարինվեց դասալքության և իրար վրա կրակելու պատճառով: Օգոստոսի սկզբին ինձ վիճակվեց լսել թալիշներին ուղղված կոչ, ուր հայերն ասում էին խոսքեր, որոնք մինչև հիմա հիշում եմ. «Թալիշ եղբայրներ, կովկասցիներ, պատերազմը մեր միջև ավարտվել է դեռ 1000 տարի առաջ, այն պահին, երբ թյուրք քոչվորները ներխուժեցին Կովկաս: Եկել է միավորվելու ժամանակը: Մենք միասին պիտի թյուրքերին դուրս մղենք Կովկասից: Մենք առաջ ենք շարժվելու մինչև մեր պատմական սահմանները, ապա կանգ կառնենք, կսպասենք ձեզ»: Առաջարկում էին հանձնվել: Եվ շատերը հանձնվեցին, իսկ մյուսները հետագայում զենքը շրջեցին թյուրքերի դեմ: Հայերը ճշմարիտ էին ասում, ամիր Ասլանբեկը վստահ էր, որ նրանք վաղ թե ուշ քշելու են ազերիներին և մինչև վերջ գնալու են նրանց ետևից: Ապշեցուցիչ է: Մենք, թալիշներն ու այլ կովկասցիներ կռվում էինք Կովկասի մեկ այլ ժողովրդի դեմ, երբ թյուրքերը փախչում ու չէին մասնակցում ընդհարումներին: Հայերը ուժեղ ու համարձակ ռազմիկներ են, ոչ այնպիսին, ինչպիսին ռուսներն ու ազերիները: Հիշում եմ, լեզգիները նրանց (ադրբեջանցիներին - Անդին) կոչում էին ազերոչխարներ՝ կեղծավորության ու վախկոտության համար: Ես վստահ եմ, որ այն ժամանակ մենք ճիշտ ընտրություն չենք կատարել՝ կովկասցին կովկասցու դեմ չպիտի կռվի, անկախ այն բանից, թե ինչ կրոնի է նա դավանում: Կարևորը նրա ազգային-հոգևոր նկարագիրն է: Հայերը չէին թալանում, այնինչ թյուրքերը կռվում էին միայն դրա համար, հայերը կռվում էին խիզախորեն և հուժկու, այնինչ ազերիները վախենում էին նրանց դեմ մերձամարտի ելնել և օրերով սպասում էին օդուժի հարվածներին: Նրանք գիտեին, որ իրենց դիմաց կանգնած ենք մենք՝ նախչիներս (չեչենների ինքնանվանումներից - Անդին), և հարգում էին մեզ, ինչպես մենք էինք հարգում նրանց: Նրանք կշարունակեն պատերազմը, կանգ չեն առնի, մինչև թյուրքերին չվռնդեն նաև Գյանջայից: ԻնշաԱլլահ: Իսկ դուք՝ լեզգիներ, ավարներ և թալիշներ, պետք է վճռեք. կամ ոչնչանալու եք, կամ ձեր հողի վրա ապրելու արժանապատիվ կյանք վաստակեք: Կովկասցիների դեմ պատերազմում, ինչպիսին էլ այն լինի, դուք ոչնչի չեք հասնի... Մենք դա հասկացանք Խասավյուրտից հետո: Իմիջիայլոց, կուզենայի ևս մի պատմություն անել հայերի մասին: Օգոստոսի կեսերին մեր ջոկատը ազերիների հետ տեղակայված էր Ասկերանի մերձակայքում, անմիջապես լեռների ստորոտում: Երեկոյան կողմ մարտ սկսվեց, և չեզոք գոտում խասավյուրտցի Վահիդը գնդացրի կրակից վիրավորվեց ուսից: Նախկին դիրքեր նահանջելուց անմիջապես հետո ամիր Ասլանբեկը մեզ առաջարկեց վիրավոր եղբորը դուրս բերել չեզոք գոտուց: Այն պահին, երբ որոշել էինք ձայն տալ հայերին, որպեսզի դուրս բերենք մեր վիրավոր եղբորը, ազերիները հանկարծ հայտարարեցին, իբր դա չի թույլատրվում, արգելված է: Վահիդը բղավում էր, բարձր խոսում չեչեներեն: Հայերին նրան մոտենալ թույլ չէին տալիս ազերիները՝ կրակում էին, իսկ մեզ ասում էին, թե հայերը գազան են, կսպանեն նրան: Կես ժամ անց մեր եղբայրներից մեկը՝ դուբայուրտցի, այնուամենայնիվ որոշեց խիզախել ու հասնել մեր եղբոր մոտ: Մենք ձայն տվեցին «խաչերին», թե գնում ենք վիրավորին տանելու, նրանք թե՝ եկեք: Ազերիները փորձեցին զենքի սպառնալիքով արգելել մեզ, բայց Իսրան չենթարկվեց: Մեր եղբորը հասնելուց հետո տեսնում է՝ ցածրահասակ հայ սանիտարը պառկած է նրա կողքին, փորձում է Վահիդի ոտքն ազատել պայթյունից առաջացած փլուզումի տակից: Ի վերջո Իսրան կարողանում է հանել եղբորը, շալակել, հայն իր հերթին նրան է տալիս լի ջրամանը: Իսկ կես րոպե անց ազերիներից ինչ-որ մեկը խփեց հային...



Չեչեն գրոհայինները` Ղարաբաղյան պատերազմի, հայերի և ադրբեջանցիների մասին  - քերը, ռուսատա,նի կազմում չէ,ն..

Ժող խոսակցություն կա որ Հայկականբանակը ու Ռուսական բանակը միանալուեն մեր հողերը վերականգնեն...որովհետև ազեռչիները ու թուրքերը ռուսատանի կազմում չէն..իսկ ռուսները ուզումեն մեզ մշտական եղպայր դարձնեն..ու կարողա պատերազմը սկսի ու մեր հողերը բերենք...

24

48

3110

  • html
    2014-04-03 02:19:14
    այերը չէին թալանում, այնինչ թյուրքերը կռվում էին միայն դրա համար, հայերը կռվում էին խիզախորեն և հուժկու, այնինչ ազերիները վախենում էին նրանց դեմ մերձամարտի ելնել (լավ)
  • Turqer@ mishtel talanox u vaxkot azgen exel,isk azeriner@,@ndhanrapes tenc azg goyutyun chi unecel,,stexic @ndexic havaqacu eN,isk hayer@ mishtel,tekuz qich en exel,bayc krvelen minchev verj ..............
    • Ասեմ իմացի կյանքա պետքա գալիս..ազերիներին ստալինա սարգել ինքը ուզումեր տենց ազգ լիներ..ու ղարաբաղը տվեքց իրանց որ ընդեղ ապրեն դե ենվախտ սաղ որտե ուզում ապրումեին...Ստալիներ ազգովի թուրքեր,,,,ու հետո Ստալինի հրամանով մեր պատմությունը փոխվեց....իբր թե ազերիները միշտ եղելեն ու ետ գրին մեր ու շատ ազգերի պատմության մեջ (ծաղիկ) հետո ոչր ստալինը մեռավ ելի հետ փոխին :)
  • Mard☮...
    2014-04-03 17:39:58
    պատերազմ չեմ ուզում է, ճիշտա մեր հողերը հետ կգան, բայց մտերիմներիս հանդեպ սերը հայրենիքի սիրուց ուժեղա :( :( :(
  • Lian
    2014-04-03 17:57:39
    ապրես,հետաքրքիր էր ջիգ :)
  • 2014-04-03 18:03:25
    Ես մարտերի ժամանակագրության մեջ չեմ խորանա, սակայն կասեմ մի բան. այդպիսի տոկունություն և արիություն չէինք սպասում նրանցից......................հաա ոնց հաայ ենք եեեեեեեեեեեեեեեեեեե
  • Nelli.yahoo.com
    2014-04-03 21:56:54
    ես էդ թրքերի... :D :D
  • Tatev555
    2014-04-11 16:58:11
    :@
  • A L O N E
    2014-04-12 23:40:20
    misht el hayer@ paterazmum qichen exel bayc patvov en krvel
  • MeYmUnChIk
    2014-04-25 19:10:38
    ԱԱԱԱԱԱ էդքան հավես ունես դրե գրելես
  • DIANA17
    2014-04-27 22:04:35
    շատ հայրենասեր ես (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո)
  • Notre Dame de Paris
    2014-05-09 15:58:42
    պատերազմ չեմ ուզում......բայց որ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ կճանաչեն դրան չեմ հավատում........պոստ շաաաատ լավն էր
    • 2014-06-13 03:16:59
      (ծաղիկ) (ծաղիկ)
  • Mystic falls♥
    2014-06-16 13:33:41
    էս պոստը էսօր առավոտ կարդացի (ծաղիկ) վերջը շատ վատ ստացվեց....ուղղակի մենք քրիստոնյա ենք ու մեր թշնամիներին դա ձեռ ա տալիս,որովհետև իրանց կրոնը ազատությունա տալիս իսկ մերը հակառակը-եթե մի այտդ ապտակում են-մյուսն էլ ցույց տուր.... : :)
    • #МВ
      2014-12-10 14:08:12
      (ծաղիկ) (ծաղիկ)