Copy SMS

Միայն խելագարները կարող են երջանիկ լինել

Միայն խելագարները կարող են երջանիկ լինել - խելագար, խելառ, մարդ




...Բայց մարդիկ կարծում են, թե խելագարները չեն կարող երջանիկ լինել... ցավոք նրանք այս անգամ նույնպես սխալվում են: Ես սա հասկացա այն ժամանակ, երբ առաջին անգամ ոտք դրեցի հոգեբուժարան` արդեն, որպես հոգեբան: Մի քայլը բավական էր, որպեսզի զգայի այդ Մոլորակի սև ու սպիտակ կյանքով ապրող մարդկանց դեմքի թախիծը...բայց ի տարբերություն ձեզ` նրանց մի մարդկային ջերմ վերաբերմունքն ու համբերատար զրուցակիցն էլ բավական էր, որպեսզի իրենց այդ դալուկ դեմքին երջանկության նշույլներ հայտնվեին: Այդ պահին, նրանց այդ թափառող, ոչ կենտրոնացած հայացքները, աչքերը կարծես կենդանանում էին: 

Միայն խելագարները կարող են երջանիկ լինել - խելագար, խելառ, մարդ

Հիշում եմ, նույնիսկ նրանցից մեկն ինձ առաջարկեցիր իրենց հետ մնալ, այդ ժամանակ հասկացա, որ միայն խելագարները կարող են երջանիկ լինել, մեզ պես մարդկանց հպարտությունը թույլ չէր տա նման բան խնդրել անծանոթ մարդուց, ում երբեք չի ճանաչել... Նաև հասկացա, որ հպարտությունն է խլում մեզանից երջանկությունը: Մարդկանց անընդհատ տրորելու այդ մոլուցքը ճզմում է բոլորին , խեղդում` ինչպես այնքան ուժեղ քաղցրը, որ սկզբում է միայն հաճույք պատճառում: Մեր հպարտությունն է սպանում մեզ, այնինչ` հակառակը պետք է լիներ... Ինչևէ, շարունակեմ... Իհարկե ես չկարողացա մնալ նրանց հետ... մեր Մոլորակը տարբեր էր, ես պետք է վերադառնայի այս մարդկանց անտարբեր աշխարհ ու շարունակեի կարոտել նրանց, ովքեր դեռ մարդ են ու դեռ զգում են...



16

14

1358

  • 2014-04-04 23:06:13
    մարդկանց հպարտությունը թույլ չէր տա նման բան խնդրել անծանոթ մարդուց, ում երբեք չի ճանաչել. (լավ)
  • 2014-04-04 23:14:56
    im karciqov xelagarner@ henc normal mardik en....bayc de kardaci grarum@ u haskaca vor im ev hexinaki xelagarner@ bolorovin tarber en....grarum@ shat hetaqrqir er....
    • Et si tu n existais pas
      2014-04-04 23:16:06
      շնորհակալե եմ, համաձայն եմ նորմալ մարդիկ են.. պարզապես իրենց նորմալը ուրիշ է...
      • 2014-04-04 23:19:36
        Chem karcum.....annormalner@ henc mer nman arorya hogserov canrabernvac mardik en....
  • Mard☮...
    2014-04-05 00:00:37
    ամենաշատը դրանից եմ վախենում, որ իմ մեջ կոտրվի մարդկային լավ որակները, էն որ մարդկանց հանդեպ չարություն չունեմ, :( հոգեկան հիվանդները իրոք որ երջանիկ են, մանավանդ նրանք ովքեր ամեն օր իրենց կյանքում նոր էջ են սկսում :)
  • Մենակիուս.
    2014-04-06 23:08:08
    բա երգը)) Hավես փոստ էր ..
  • Permanent resident of the copy
    2014-04-11 00:44:43
    երանի գիժ լինեի,գժերը էլ չեն գժվի...-տեղին բառեր են
  • 2014-10-04 20:39:22
    (բռավո) .... ու մի խելագար....
  • Նկարագրվածը իրականությու՞ն է:
    • 88
      2015-12-06 16:48:54
      հորինված է