Copy SMS

Իմ հոգեկից

Իմ հոգեկից - իմ , հոգեկից , վերադարձիր


Հեյ,այս ինչ է: Երկինքը իջնում է ներքև:Վերջապես եկավ պատժի օրը:Բայց լռիր:Չեմ ուզում լսել այդ ձայնը,որը անգամ ձայն  չէ,աղմուկ է:Մարմինը ալիքների տակ է մնացել ու դանդաղ պարուրվում է թմրեցնող սառնությունով:Այնտեղ խավար է,անթափանց,լուսավորումից զուրկ:Դե հիմա տես քեզ  ` 'բանական' , 'ամենակարող' մարդ:Տես թե որքան անօգնական ես:Ձեռքերդ առաջ պարզած քայլում ես,որ չընկնես:Ամբողջ կյանքդ,ամեն քայլդ կախված է փոքրիկ մոմի լույսից:Ահա քո մեծությունը:Թանձրությունը ավելանում է,լույսը դանդաղ մարում է,ու նա կործանվում է:

Բայց ես ունեմ քեզ,իմ հոգեկից,որ դարձար իմ բարեկամը:Իմ անփոխարինելի ,հոգիս դուրս է եկել ու թափառում է ` անվերջ քեզ փնտրելով:Այն քեզ է ձգտում,հուշում տուր նրան:Աչքերը փակ են,երկինքը ` կապույտ,որ այդ փակ աչքերից անգամ ներս է թափանցում:Դա պիտի հանգստություն բերեր,բայց հակառակը ` տագնապ է առաջանում,խափուսիկ կորստի տագնապ:Ու անզորությունը նորից թափանցում է ներս,սկսում դանդաղ տանջել:Ախ,որտեղ ես:Ետ վերադարձիր իմ մուսա:

Ես թանձրության մեջ կործանվում եմ:Հասիր,խնդրում եմ:



Իմ հոգեկից - իմ , հոգեկից , վերադարձիր




Իմ հոգեկից - իմ , հոգեկից , վերադարձիր
Իմ հոգեկից - իմ , հոգեկից , վերադարձիր
Իմ հոգեկից - իմ , հոգեկից , վերադարձիր

9

13

1388

  • ✖Madness✖|Euphoria
    2014-04-05 22:43:54
    ինչ սիրուն ա՜Իմ հոգեկից - իմ , հոգեկից , վերադարձիր
    • Inanimate
      2014-04-06 00:25:11
      շատ,http://data1.whicdn.com/images/109806313/large.jpg
    • 2014-04-07 16:12:35
      Քո մոլուցքը
  • 2014-04-05 23:24:00
    Apres...lavn er (լավ)
    • Inanimate
      2014-04-06 00:25:20
      դու էլ :)
  • ...
    2014-04-07 17:25:11
    (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) շաբաթ օրվա ապրումների ազդեցության տա՞կ ես գրել (ծաղիկ) (ծաղիկ)
  • PHOTOGRAPHER
    2014-04-07 18:02:10
    լավներ ապրես (լավ)