Copy SMS

Գեորդ Ֆրիդրիխ Հենդել

Գեորդ Ֆրիդրիխ  Հենդել - Նոր. ժամանցային, հետաքրքիր


Հենդելը ծնվել է 1685թ. փետրվարի 23-ին Հալլե  քաղաքում ։ Հայրը սափրիչ -վիրաբույժ էր։ Յոթը տարեկանից ակտիվորեն զբաղվել է երաժշտությամբ, ինը տարեկանից սկսել է ստեղծագործել։ 1703 թ. մեկնում է Համբուրգ, որտեղ բեմադրում է իր առաջին օպերաները ։ 1707 - 1709 թթ. երգահանը ճանապարհորդում է և սովորում է Իտալիայում, որտեղ ձեռք է բերում իտալական օպերայի վարպետի համբավ։

1710 թ. Հենդելը մեկնում է Լոնդոն, որտեղ մշտական բնակության է հաստանում 1712 թ.-ից։ 1712-20 թթ. ընթացքում Լոնդոնում մեծ հաջողությամբ բեմադրվում են Հենդելի մի քանի նոր օպերաներ։ 1720- 28 թթ. Հենդելը զբաղեցնում է Երաժշտության թագավորական ակադեմիայի տնօրենի պաշտոնը, 1726 թ. ընդունում է բրիտանական հպատակություն։

1720-30-ական թթ. շարունակում է գրել օպերաներ, դրանց կատարման համար ներգրավելով Իտալիայից հրավիրված երգիչներ։ Սկսած 1740-ական թթ. նրա ստեղծագործության մեջ հիմնական տեղն են զբաղեցնում  օրատիորաները (դրանցից ամենահայտնին՝ «Օծյալը» բեմադրվել է Դուբլինում 1741 թ.)։ 1750-ական թթ. սկզբներին երգահանի մոտ կտրուկ վատանում է տեսողությունը, 1752 մայիսին նա ենթարկվում է անհաջող վիրահատության։

Գեորդ Ֆրիդրիխ  Հենդել - Նոր. ժամանցային, հետաքրքիր

Նրա պատմական ամենամեծ ծառայությունը դասական օրատորիայի ստեղծումն է (շուրջ 30): «Իսրայելը Եգիպտոսում» (1739), «Սամսոն» (1741), «Մեսիա» (1742), «Հուդա Մակաբեյացի» (1747), «Եփթայե» (1752) և այլ օրատորիաներ բովանդակում են առնական, կենսահաստատ կերպարներ, փառաբանում ժողովրդական զանգվածների ազատասիրական ձգտումներն ու պայքարը հանուն անկախության: Այստեղից՝ օրատորիաների մոնումենտալ բնույթը, հերոսական ու դրամատիկական դրվագների առատությունը, երգչախմբի գերիշխող դերը: Լինելով ժամանակի խոշոր պոլիֆոնիստներից՝ Հենդելը մեծապես զարգացրել է գերմանական պոլիֆոնիայի և անգլիական խմբերգեցողության ավանդույթները, ամրապնդել է բազմաձայնության հարմոնիկ հիմքերը: Մեծ է նրա ավանդը նաև գործիքային երաժշտության ասպարեզում, նվագախմբային և մենանվագ գործիքների կոնցերտներ, «կոնցերտո-գրոսսո»-ներ (18), նվագախմբի կամ անսամբլի ընկերակցությամբ երգեհոնի 12 կոնցերտ, սոնատներ և տրիո-սոնատներ, կլավեսինային սյուիտներ ու ֆուգաներ, բազմամաս սյուիտներ փողային գործիքների գերակշռությամբ՝ բացօթյա կատարման համար («Նավարկման», «Անտառի», «Հրավառության» երաժշտություն և այլն): Բազմաթիվ կանտատների (շուրջ 100) և խմբերգերի հեղինակ է: 

Իր կյանքի ընթացքում Հենդելը գրել է 42օպերա,  120կանտատ, տրիոներ և զուգերգեր, բազմաթիվ կամերային ստեղծագործություններ, կոնցերտներ և այլն։

Գեորդ Ֆրիդրիխ  Հենդել - Նոր. ժամանցային, հետաքրքիր

1

0

1766