Copy SMS

Համո Սահյան...

Համո Սահյան... - Նոր. ժամանցային, հետաքրքիր


Ախր ես ինչպե՜ս վեր կենամ գնամ,
Ախր ես ինչպե՞ս ուրիշ տեղ մնամ:
Ախր ուրիշ տեղ հայրեններ չկան,
Ախր ուրիշ տեղ հորովել չկա,
Ախր ուրիշ տեղ սեփական մոխրում
Սեփական հոգին խորովել չկա,
Ախր ուրիշ տեղ
Սեփական բախտից խռովել չկա:
Ախր ես ինչպե՞ս վեր կենամ գնամ,
Ախր ես ինչպե՞ս ուրիշ տեղ մնամ:
Ախր ուրիշ տեղ
Հողի մեջ այսքան օրհնություն չկա,
Այսքան վաստակած հոգնություն չկա,
Ախր ուրիշ տեղ ձյունի մեջ` արև,
Եվ արևի մեջ այսքան ձյուն չկա:
Ախր ուրիշ տեղ տեղահան եղած,
Եկած` ուսերով Արագած սարի
Ուսերին հենված Սասնա տուն չկա:
Ախր ուրիշ տեղ
Ամեն մի քարից, առվից, ակոսից
Իմ աչքերով իմ աչքերին նայող
Մանկություն չկա…
Ախր ես ինչպե՞ս վեր կենամ գնամ,
Ախր ես ինչպե՞ս ուրիշ տեղ մնամ,
Ախր ես ինչպե՞ս ապրեմ առանց ինձ:

Այս իմ սիրված բանաստեղծություներից է։ Ափսոս, որ մի քիչ տխրացնում է ինձ։Համո Սահյան... - Նոր. ժամանցային, հետաքրքիր

8

5

1234

  • Tatev555
    2014-04-10 20:19:37
    (ծաղիկ) (բռավո) (լավ)
    • Music Girl
      2014-04-10 20:20:17
      մերսի (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ)
  • Շաաաաատ հրաշք ստեղծագործություն,Սահյանը, որի ստեղծագործությունները հիմանականում բնության վերաբերյալ են ՝ քարափների,մասրենիների... , բայց ահա այս մեկը մի հրաշք ստեղծագործություն,որ ոչ միայն առանձնանում է Սահյանի ստեղծագործական ցանկից, այլև ինձ համար :) : Ձեզ էլ շնորհակալություն հիանալի գրառման համար : (լավ)