Copy SMS

Հիմի է՞լ լռենք...

Հիմի է՞լ լռենք, եղբարք, հիմի է՞լ,
Երբ մեր թշնամին իր սուրն է դրել,
Իր օրհասական սուրը մեր կրծքին,
Ականջ չի դնում մեր լաց ու կոծին.
Ասացէ՛ք, եղբարք հայեր, ի՞նչ անենք, —
Հիմի է՞լ լռենք:
Հիմի է՞լ լռենք... - Հայաստան, Հայրենիք, թշնամի


Հիմի է՞լ լռենք երբ մեր թշնամին,
Դավով, հրապուրանքով տիրեց մեր երկրին,
Ջնջեց աշխարհքից Հայկա անունը,

Հիմքից կործանեց Թորգոմա տունը,

Խլեց մեզանից թագ, ե՛վ խոսք և զենք
Հիմի է՞լ լռենք:Հիմի է՞լ լռենք... - Հայաստան, Հայրենիք, թշնամի
Հիմի է՞լ լռենք, երբ մեր թշնամին
Խլեց մեր սուրը — պաշտպան մեր անձին,
Մշակի ձեռքիցն էլ խոփը խլեց,
Այդ սուր ու խոփից մեր շղթան կռեց,
Վա՛յ մեզ, շղթայով կապած գերի ենք, —
Հիմի է՞լ լռենք:Հիմի է՞լ լռենք... - Հայաստան, Հայրենիք, թշնամի
Հիմի է՞լ ըռենք, երբ մեր թըշնամին`
Սոսկալի զենքը բռնած մեր գլխին,
Կուլ տալ է տալիս արտասուք առատ,
Աղեխարշ բողոք վարուց ապիրատ.
Մեր գլուխ լալու Եփրատ ու՞ր պտռենք, —
Հիմի է՞լ լռենք:Հիմի է՞լ լռենք... - Հայաստան, Հայրենիք, թշնամի
Հիմի է՞լ լռենք, երբ մեր թշնամին,
Արհամարհելով մեր փառքն ազգային,
Մեր եկեղեցուն ձեռնամերձ եղավ,
Գառնազգեստ գայլին մեզ գըլուխ դրավ,
Սուրբ խորան չունինք, արդ ու՞ր աղոթենք, —
Հիմի է՞լ լռենք:
Հիմի է՞լ լռենք... - Հայաստան, Հայրենիք, թշնամիՀիմի է՞լ լռենք, մարդիկ ի՞նչ կասեն,
Երբ մեր տեղ քարինք, ապառաժք խոսեն.
Չե՞ն ասիլ, որ հայք արժանի էին
Այդ ստրկական անարգ վիճակին.
Մեր սուրբ քաջ նախնյաց գործերը գիտենք, —
Մինչև ե՞րբ լռենք:Հիմի է՞լ լռենք... - Հայաստան, Հայրենիք, թշնամի
Թո՛ղ լռե մունջը, անդամալույծը,
Կամ` որոց քաղցր է թշնամու լուծը.
Բայց մենք, որ ունինք հոգի ու սիրտ քաջ,
Ե՛կ անվախ ելնենք թըշնամու առաջ,
Գոնե մեր փառքը մահով ետ խըլենք —
Ու այնպես լռենք:                                        

                                                                   Ռաֆայել Պատկանյան.

Հիմի է՞լ լռենք... - Հայաստան, Հայրենիք, թշնամի
Հիմի է՞լ լռենք... - Հայաստան, Հայրենիք, թշնամի

22

14

1262

  • 2014-04-09 17:08:25
    Apres (լավ)
    • Անուլ
      2014-04-09 17:51:45
      Մերսի շաատ (բռավո)
      • 2014-04-09 18:01:56
        Xndrem))
      • Անուլ
        2014-04-09 18:09:53
        (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ)
  • ♥Anna-Number One♥
    2014-04-09 17:46:20
    (լավ) (լավ)
    • Անուլ
      2014-04-09 17:51:57
      (ժպիտ) (ժպիտ) (ժպիտ) (ժպիտ)
  • Jessie
    2014-04-09 18:32:12
    (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (լավ) (լավ) (լավ) (լավ) (ծաղիկ) :)
    • Անուլ
      2014-04-09 18:34:31
      Մերսիիիի (ուռա) (ուռա) (ուռա)
      • Jessie
        2014-04-09 18:36:41
        խնդրեմ :)
      • Անուլ
        2014-04-09 18:38:58
        (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ)
  • Jessie
    2014-04-09 18:44:35
    :) :) :)
    • Անուլ
      2014-04-10 18:56:32
      (ծաղիկ) (ծաղիկ)
  • 2014-04-09 21:16:26
    (բռավո) (լավ) (լավ)
    • Անուլ
      2014-04-10 10:45:02
      (ուռա) (ուռա) (ուռա) (ուռա) (ծաղիկ) (ծաղիկ)