Copy SMS

Պարույր Սևակ....

Պարույր Սևակ.... - Նոր. ժամանցային, հետաքրքիր


Իմ սերե՞րն անցած…

Նախ՝ նորի՛ց ասեմ,
Որ սերը չունի շարունակություն,
Այլ միայն սկի՜զբ,
Որ չի՛ կրկնվում,
Ինչպես… ծննդյան եզակի օրը:
Եվ հետո… հետո՝
Որքան էլ ջանանք ու ձգտենք սիրել՝
Երբեք ավելին չե՛նք ունենալու,
Ինչպես չի լինում… ավելորդ ատամ:

Սիրո համեմատ
Թիվն ատամների շա՞տ ես համարում:
Բայց մի՛ մոռացիր, որ ես, ճիշտն ասած,
Դեռ չեմ բաժանվել ո՜չ մի սիրածից.
Իրենք են փոխել անուններն իրենց,
Կերպարանքն իրենց,
Իրենց հասակը,
Իրենց տարիքը,
Սակայն ո՛չ իրենց:
Եվ ի՜նչ փոխել են՝ իրե՛նք են փոխել,
Իրե՜նք, ո՛չ թե ես,-
Այս մի՛ մոռացիր:

Եվ զուր մի՛ հարցրու,
Թե ո՞րն է եղել իմ ամենամեծ սերը:
Մի՛ հարցրու:
Սերերը, սե՛ր իմ,
Եթե մինչև իսկ անհավասար են՝
Անհավասար են, ինչպես… մատները.
Ո՞ր մատդ կտրես՝
Պիտի շատ ցավի կամ պակաս ցավի:
Էլ ի՞նչ ամենա…

Ախ այս ամենա-ն…
Իսկ երբևիցե չե՞ս խելագարվել գեթ այն աստիճան,
Որ հանկարծ մի օր լրջորեն խորհես,
Թե դժբախտության մեր զգացումը
Գալիս է հենց այդ… այդ ամենա-ից.
Անծանոթ է դա ո՛չ միայն բույսին,
Այլև կենդանո՛ւն,
Ապուշի՜ն նաև,
Եվ սրանք իրենց… դժբախտ չե՜ն զգում…

Ամենա չկա՜:
Վատ ու լավ կա լոկ:
Ու եթե սեր է՝
Էլ ի՞նչ վատ, ինչպե՞ս,
Ու եթե սեր է՝
Էլ ի՞նչ ամենա…

-Իսկ անցած սերերն, ի՜նչ է, չեն մեռնում:
Իսկ եթե նույնիսկ, աստված չարասցե, մեռնում են նրանք,
Դարձյա՛լ ապրում են մեր տարողունակ հիշողության մեջ,
Ինչպես մեր… մեռած երեխաները…
Ահավոր ցավը չե՛ն վերհիշեցնում:
Գրկի՜ր ինձ:
Մեղք եմ…

10

14

1173

  • djoxqi despan dajan mardaspan
    2014-04-09 20:11:05
    (բռավո) (բռավո) (բռավո)
    • Music Girl
      2014-04-10 18:54:43
      մերսիի (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ)
  • MaDRiDiSTa (ړײ)
    2014-04-10 00:17:28
    (բռավո) (բռավո) (բռավո)
    • Music Girl
      2014-04-10 18:54:51
      մերսիի (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ)
  • ArPiNe
    2014-04-10 19:45:06
    shat em sirum Sevakin
  • Permanent resident
    2014-04-11 00:42:36
    հիանալի ստեղծագործություն....չէի կարդացել
  • Я ARMYAN
    2014-04-29 20:55:56
    (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ)
    • Amul:) (MUSI)
      2014-04-29 20:58:45
      մերսի :)
      • Я ARMYAN
        2014-04-29 21:00:27
        xndrem sax ser ser miqich azgi mecheri masin xosacheq inch apush post ases tesanq
      • Amul:) (MUSI)
        2014-04-29 21:01:13
        (:| (:| (:| (:| (:| (:| (:| (:|
  • MeYmUnChIk
    2014-04-29 21:01:12
    (բռավո) (բռավո) (բռավո) Լավնա Ամ ջան
    • AmMa
      2014-05-26 12:45:17
      մերսի արևս