Copy SMS

Ֆիզիկան Կալիֆոռնիայում

Ֆիզիկան Կալիֆոռնիայում - Կալիֆոռնիա, ֆիզիկա, տարօրինակ


Երկիր մոլորակը, որքան էլ ուսումնասիրված, այնուամենայնիվ դեռ բազում գաղտնիքներ ունի մեզ համար, գաղտնիքներ, որոնք ուղղակի հնարավոր չէ բացատրել մերօրյա գիտության զարգացման մակարդակով:
   Մոլորակի ամենաառեղծվածային վայրերից մեկը, որն առաջին անգամ բացահայտել են դեռ հնդկացիները, գտնվում է Կալիֆոռնիայում. այստեղ ֆիզիկայի մի քանի օրենքներ պարզապես չեն գործում, քանի որ գնդերը թեք հարթությամբ գլորվում են ոչ թե ներքև, այլ վերև, առարկաները, որոնք պետք է կանգնեն ուղիղ, անկյամբ թեքված են գետնի վրա, իսկ մարդիկ կարող են քայլել պատերով:
   Հետագայում անսովոր երևույթները գրավել են Կալիֆոռնիա այցելող զբոսաշրջիկների կամ նույն վայրում ամառանոց կառուցող ինժեներների ուշադրությունը: Այստեղ մարդիկ իրենց իրական հասակից ավելի բարձր կամ ցածր են թվացել, իսկ մի քանի անգամ վերակառուցված տունը այդպես էլուղիղ չի կանգնել, թեև հարթաչափը բազմիցս ցույց է տվել ուղիղ հարթություն:
   Վերջին տարիներին կատարված դիտարկումները ցույց տվեցին,որ նման վայրեր կան երկրագնդի տարբեր վայրերում: Սակայն հարկ է նշել, որ դրանք հայտնաբերելը այնքան էլ հեշտ չէ, քանի որ նման անոմալիաները գործում են խիստ սահմանափակ տարածքներում:


http://sargis-saq.blogspot.com/2013/04/blog-post.html 

10

5

1974

  • MaDRiDiSTa (ړײ)
    2014-04-12 20:02:29
    (ծաղիկ)
  • Sherlock
    2014-04-12 20:06:01
    անկեղծ ասեմ գիտեմ որ քոփիա պռոստը աչքես էնքան նորմալ պոստ չի տեսել չեմ հանում (ախ) պռոստը աղբյուրը պոստի վերջում գրի
    • sargisandreyan
      2014-04-12 20:36:22
      Սրա աղբյուրը հանրագիտարանն ա, նենց որ էնքան էլ քոփի չի...
      • Sherlock
        2014-04-12 20:40:09
        նորություն չի, յուրաքանչյուր նորություն մի տեղից վերցվումա, խոսքը գնումա բառացի, քոփի փաստի մասին,, քո բլոգնա ՞ http://sargis-saq.blogspot.com/2013/04/blog-post.html ՞ եթե հա ուրեմն ավելի լավ, պոստի վերջում կարաս գրես որ վերցրել ես քո բլոգից
      • sargisandreyan
        2014-04-14 18:10:07
        Դե ասեցի ինքնագովազդ չանեմ :(