Copy SMS

Թանձրության գրկում

Թանձրության գրկում - մոլորված , անորոշ , ճանապարհներում


Նայում եմ առաստաղին ու փորձում եմ հասկանալ,թե որքան ժամանակ է ինչ հայացքս չի կտրվում առաստաղից:Ժամեր,օրեր,տարինե՜ր:Գիշեր է.մութ է սենյակը,սև ` առաստաղը:Լուսնի ու իմ խաղը վաղուց կիսատ է մնացել,այլևս այցի չի գալիս:Լռությունն ու մթությունը չեն ազդում վրաս,բայց պատերի անզգամությունը,քիչ է մնում բղավեմ դրանց վրա:Անշարժ կանգնել ու նայում են,տեսնում են ինձ ամբողջ թուլությամբ:Անցյալը կորցրել է իր ազդեցությունը,ու ես սկսել եմ կարոտել:Չե՞ն ուզում պատերը օգնել ինձ:Գուցե՞ հարցնեմ:Եվ ես խնդրում եմ պատերից մոտենալ իրար,կրճատել տարածությունը,անդադար մոտենալ:Նրանք,իհարկե,համաձայնվում են:Չէ՞ որ կարոտել են հանդիպակաց պատերին:Ես որոշում եմ փակել աչքերս,հետո հասկանում եմ ,որ կարիք չկա,մութ է:Նրանք անհամբեր են ու չեն սպասում իմ խոսքին,բայց ոչինչ,ես պատրաստ եմ:Չեն երևում պատերը,բայց ես զգում եմ,որ տարածությունը շատ է կրճատվել,շնչելը դժվար է դարձել:Չկամ,չկամ ես արդեն,բայց ձեռքերս դեռ ապրում են:

Թանձրության գրկում - մոլորված , անորոշ , ճանապարհներում

Ձեռքերս մի թուղթ են պատառոտում:Գտա դեմքս,նայեցի թղթին ու հասկացա,որ թանկ նամակ եմ ոչնչացնում:Գտա ոտքերս,վերցրի նամակի պատառիկներն ու չպատռած հատվածը ու գնացի լուցկի գտնելու:Գտնում եմ,մեկը վերցնում:Մեկ կտրուկ շարժում և ահա կրակը:Մոտեցնում եմ թղթին ու հիանում գեղեցկությամբ:Վառվեց:Վերջացավ:Մնաց միայն մոխիր:Վազեցի հայելու մոտ,ձեռքերս մոխրոտեցի,հետո քսեցի դեմքիս ու նայելով ինձ սրտանց ծիծաղեցի:Հետո լրջացա ու տեսա,թե աչքերիցս իջնող արցնունքները,ինչպես են մոխրագույնի վրա ճանապարհներ գծում:Արագ մի թուղթ գտա ու սպասեցի ,որ արցնունքը կաթա թղթի վրա:Թուղթը թրջվեց մոխրագույն արցունքից և ես հրճվանք զգացի դրանից:Լվացվեցի ու նորից ուրախություն զգացի մոխրագույն ջուրը տեսնելով:Գուցե այս մոխրի հետ տխրությունս էլ մաքրվի երեսիցս,բայց դա կարևոր չէ,աչքե՛րս,աչքե՛րս են լցված դրանով,կամ տխրությունս է լցված աչքերով,բազմաթիվ,անհամար աչքերով:

Թանձրության գրկում - մոլորված , անորոշ , ճանապարհներում
Թանձրության գրկում - մոլորված , անորոշ , ճանապարհներում
Թանձրության գրկում - մոլորված , անորոշ , ճանապարհներում
Թանձրության գրկում - մոլորված , անորոշ , ճանապարհներում

18

3

701