Հարյուր տարվա մենությունն ավարտվեց
Ափսոս է, երբ մարդիկ հեռանում են կյանքից, բայց առավել ափսոս, երբ Մեծերն են հեռանում կյանքից... ևս մի հանճարի հրաժեշտ տվեցինք:
Գաբրիել Գարսիա Մարկես, կոլումբիացի գրող, որի ամեն մի խոսքը մեծ իմաստ է պարփակում, համենայն դեպս ես` կարդալով նրա միայն Հարյուր տարվա մենություն վեպը մեծ հեղաշրջում եմ ապրել:
Այժմ մեջբերում եմ հետաքրքիր ու խոհափիլիսոփայական մտքեր` վերցված Հարյուր տարվա մենություն գրքից:
Նրանք երկուսով միաժամանակ նկատեցին, որ այդ սենյակում միշտ մարտ ամիսն է, իսկ օրը` երկուշաբթի, նրանք զգացին Խոսե Արկադիո Բուենդիային խելագար համարող ընտանիքի սխալը. ընդհակառակը, նա, այդ մեծ պապը միակն էր տան բնակիչների մեջ,որ օժտված էր պայծառ ուղեղով, միակն էր, որ հասել էր այն ճշմարտության, թե ժամանակը նույնպես իր շարժման ընթացքում արգելքների է զարնվում ու վթարվում է. ահա, թե ինչու ժամականի մի պատառ կարող է պոկվել ու խցանվել որևէ մի սենյակում`որպես առաջ սուրացող հոսանքի անշարժ մի մասնիկ:
---------------------------------------------®®®----------------------------------------------
Կարոտի տառապանքից նա կորցրեց անիրականության իր հրաշալի զգացողությունը և հասավ այն վիճակին,որ խորհուրդ տվեց ընկերներին հեռանալ Մակոնդոյից, մոռանալ ամեն բան, ինչ սովորեցրել էր ինքը աշխարհի և մարդկանի սրտի մասին, թքել Հորացիոյի վրա և ամենուր, որտեղ էլ նրանք լինեն, միշտ հիշեն, որ անցյալը կեղծիք է, որ հիշողության համար վերադարձի ճամփա չկա, որ յուրաքանչյուր անցած գարուն կորած է, և որ ամենախենթ ու ամուր սերն անգամ սոսկ վաղանցիկ երևույթ է:
--------------------------------------------------®®®------------------------------------------
Նա էլի բաց թողեց մի քանի էջ, որպեսզի առաջ ընկնելով պարզի իր մահվան տարեթիվն ու հանգամանքները: Բայց դեռ վերջին տողին չհասած, նա հակացավ, որ իրեն վիճակված չէ դուրս գալ այս սենյակից, որովհետև ըստ մագաղաթների մարգարեության փոթորիկը պիտի հողին հավասարեցնի և ջնջի մարդկանց հիշողություններից թափանցիկ և կամ ցնորական քաղաքը, և որ մագաղաթներում գրի առած ամեն ինչը երբեք և ոչ մի դեպքում չի կրկնվելու այլևս, քանզի մարդկային այն տոհմերը, որոնք դատապարտված են հարյուր տարվա մենության , երկրորդ անգամ չեն հայտնվում երկրի երեսին:
---------------------------------------®®®-------------------------------------------------------
Go to hell!
2014-04-18 20:19:10Մելինե
2014-04-18 20:24:00Go to hell!
2014-04-18 20:26:15Մելինե
2014-04-18 20:52:05Միսսսս Այսբերգ ͌͌ (Toxic)
2014-04-18 20:30:31Մելինե
2014-04-18 20:52:46Միսսսս Այսբերգ ͌͌ (Toxic)
2014-04-18 20:53:18MY nAme Is………
2014-04-18 20:35:49քնարիկ
2014-04-18 20:40:13Մելինե
2014-04-18 20:54:10Desperado...
2014-04-18 22:50:33Մելինե
2014-04-21 15:57:49♥ Ս. ի. Լ. վ. Ա. ♥ I Believe In Sherlock Holmes ((( veteran4ik))) :-D Пятачок
2014-04-19 01:05:56˙•·♥˙V·♥˙•
2014-04-19 17:52:34Մելինե
2014-04-21 15:57:16˙•·♥˙V·♥˙•
2014-04-22 18:09:54Arevik™
2014-04-19 23:27:01Արամ ))
2014-04-23 00:04:16♥→MONIKA←♥
2014-04-23 23:56:15