Copy SMS

Տեր Աստված, եթե ես կյանքի ևս մի պատառիկ ունենայի

 Տեր Աստված, եթե ես կյանքի ևս մի պատառիկ ունենայի - Տեր Աստված, եթե, ես կյանքի, ևս մի պատառիկ ունենայի


Մեծերին հաճախ բաժին է հասնում կյանքի դժվար պահերը ..........չգիտես ինչի մանգամից էս խոսքերը հիշեցի :

Գաբրիել Գարսիա Մարկես .....անուն որը փայլում է համաշխարհային գրականության մեջ ...գրող-հոգեբան որի ամեն մի խոսքի մեջ մի ամբողջ իմաստ կա :Բայց չեմ զարմանա եթե շատերը ուղակի չհասկանան Մարկեսի մտքերը որովհետև Մարկեսը բոլորին հասանելի չի :

Մի շարք հիանալի գրքերի հեղինակ որոնցից են ''Սերը ժանտախտի ժամանակ'', ''Նահապետի աշունը'', ''Հարյուր տարվա մենություն'' և այլն :Մարկեսը Նոբելան մրացանակակիր էր :Բոլոիս քաջ հայտնի ''նամակ մահվանից առաջ'' նամակը բուռն առձագանք ստացավ սակայն Մարկեսը ասեց''Ես չէի կարող այդպես վատ գրել: Աշխարհում շատ բաներ են տեղի ունենում իմ անունից, ինչի մասին ես նույնիսկ գաղափար չունեմ''


Վերհիշելով իմ տխուր պոռնիկներին վեպը տպարանից գողացան և Մարկեսը ստիպված էր փողել նրա վերջաբանը որից հետո միլիոնավոր օրինակներով վաճառվեց գիրքը:

Մի խոսքով անվերջ կարելի է խոսել մնան տաղանդի մասին ......  նա կյանքից հեռացավ բայց միևնույն ժամանակ թողեց հարուստ գրական հետք 

 Տեր Աստված, եթե ես կյանքի ևս մի պատառիկ ունենայի - Տեր Աստված, եթե, ես կյանքի, ևս մի պատառիկ ունենայի

Ես սիրում եմ քեզ ոչ նրա համար, թե ով ես դու, այլ նրա համար, թե ով եմ ես, երբ քո կողքին եմ:

 . Ոչ ոք արժանի չէ քո արցունքներին, իսկ ով արժանի է, երբեք քո արտասվելու պատճառը չի դառնա:

  Միայն այն, որ ինչ-որ մեկը չի սիրում քեզ այնպես, ինչպես դու ես դա ուզում, դեռ չի նշանակում, որ նա չի սիրում քեզ ամբողջ հոգով:

 Իսկական ընկերը նա է, ով բռնում է ձեռքդ և զգում սիրտդ:

  Եթե մի օր դու չցանկանաս որևէ մեկին լսել, զանգիր ինձ, ես խոստանում եմ լռել:

  Մարդիկ սխալ են վարվում, երբ մտածում են, որ սկսում են չսիրել, երբ ծերանում են: Հակառակը` նրանք ծերանում են, որովհետև դադարում են սիրել:

  Սխալվելը մարդկային հատկանիշ է, իսկ հատկությունը` գցել իր սխալն ուրիշի վրա` առավել հատուկ է մարդուն:

  Միշտ ասա այն ինչ զգում ես և արա այն ինչ մտածում ես:

  Սերը դա ոչ այլ ինչ է, քան ի ծնե տաղանդ: Կամ դու այն ունես ծնված օրվանից, կամ չես կարող սիրել երբեք:

  Հանգիստ ծերության գաղտնիքը կայանում է նրանում, որ այն առկա է, երբ դու դաշինք ես կնքել միայնության հետ:

  Կյանքի յուրաքանչյուր պահը հնարավորություն է:

  Գիտելիքներն ու իմաստությունն այցելում են մեզ այն ժամանակ, երբ դրանց կարիքն այլևս չունենք:

  Դարձիր ավելի լավը և նախ ինքդ հասկացիր, թե ով ես դու, մինչև կհանդիպես մեկ ուրիշի և հույս կունենաս, որ նա քեզ կհասկանա:

  Միշտ էլ կգտնվեն մարդիկ, ովքեր քեզ ցավ կպատճառեն: Պետք է շարունակել հավատալ մարդկանց` պարզապես լինելով փոքր-ինչ ավելի զգույշ:

  Ինչ-որ մեկին կարոտելու ամենավատ տարբերակն է` լինել նրա կողքին և հասկանալ, որ նա երբեք քոնը չի լինի:

  Երբեք մի դադարեք ժպտալ, նույնիսկ, երբ տխուր եք, քանի որ ինչ-որ մեկը կարող է սիրահարվել ձեր ժպիտին:

  Ամբողջ աշխարհի համար դու կարող ես լինել ընդամենը մեկ մարդ, բայց մեկ մարդու համար դու կարող ես լինել մի ամբողջ աշխարհ:

 Մի վատնեք ժամանակն այն մարդու վրա, ով չի ցանկանում անցկացնել այն ձեզ հետ:

  Հնարավոր է` Աստված ցանկանում է, որ մենք հանդիպենք ոչ այն մարդկանց, քանի դեռ չենք հանդիպել այն միակին, որպեսզի երբ դա վերջիվերջո տեղի ունենա, մենք երախտապարտ լինենք:

  Մի լացիր, որովհետև դա անցել է: Ժպտա, քանի որ դա եղել է:

Ես գլխարկներ չեմ կրում, որպեսզի ոչ ոքի առջև դրանք չհանեմ:

  Բոլոր մարդիկ ուզում են ապրել լեռան գագաթին` չգիտակցելով, որ իրական երջանկությունը վեր բարձրանալու ճանապարհն է։

  Գրականությունը մարդկանց ծաղրելու համար ստեղծված լավագույն զվարճանքն է։

  Ժամանակն իր ընթացքում նույնպես խոչընդոտների է բախվում և վթարի ենթարկվում, այդ պատճառով էլ ժամանակի մի կտոր կարող է անջատվել ու հավերժ մնալ որևէ սենյակում։

  Մի վախեցեք ինչ-որ մեկին կորցնելուց: Դուք չեք կորցնի նրան, ով պետք է ձեզ կյանքում:

  Կորչում են նրանք, ովքեր ուղարկված են փորձության համար: Մնում են նրանք, ովքեր ուղարկված են ճակատագրի կողմից:

  Հանգիստ եղիր, մեռնելն ավելի դժվար է, քան կարծում ես:

  Մարդ մեռնում է ոչ թե այն ժամանակ, երբ պարտավոր է, այլ այն ժամանակ, երբ կարող է:

  Հաշտության մեկ րոպեն ավելի թանկ է, քան համերաշխ ապրած մի ամբողջ կյանքը։

  Լավագույն բարեկամը նա է, ով հենց հիմա մեռավ:

  Սերն առավել խոր ու խաղաղ զգացմունք կարող է լինել, քան գաղտնի գիշերների անզուսպ, բայց վաղանցիկ հաճույքը:

  Մարդը կապված չէ այն հողին, որտեղ հանգուցյալ չունի:

  Աշխարհի վերջը կգա այն ժամանակ, երբ մարդիկ, գրքերն ապրանքատար վագոնները բարձած, կսկսեն երթևեկել առաջին կարգի վագոններով:

  Սրտի հիշողությունը մերժում է վատ հուշերը և բազմապատկում լավերը, և դրա շնորհիվ է, որ մենք կարողանում ենք փրկել անցյալը:

  Մարդիկ միշտ չէ, որ ծնվում են այն օրը, երբ մայրը լույս աշխարհ է բերել նրանց. կյանքը ստիպում է, որ նրանք ծնվեն վերստին և շատ անգամներ:

  Կանայք ավելի շուտ հարցի մեջ թաքնված միտքն են որսում, քան թե բուն հարցը:

  Մեզ վիճակված բախտը ազդում է նաև աշխարհի բոլոր մյուս սերերի վրա:

  Մարդիկ, ում սիրում ենք, լավ կլիներ, որ մեռնեին իրենց բոլոր իրերի հետ միասին:

  Ծերությունը անպարկեշտ վիճակ է, որը պետք է կանխել ժամանակին:

 Ցավալի է ինքնասպանությունը, եթե դա սիրուց չէ:

 Տարբեր լեզուներ պետք է իմանան վաճառողները. գնորդներին բոլորն էլ լավ են հասկանում, անկախ նրանից թե ովքեր են նրանք:

  Ոչինչ այնքան լավ չի բնութագրում մարդուն, քան այն, թե ոնց է նա մեռնում:

     Ես չգիտեմ որևէ մեկի, ով այս կամ այն չափով իրեն միայնակ չի զգում:

Այդքան ջանք մի գործադրիր. ամեն լավ բան տեղի է ունենում անսպասելի:


Մեռնելն այնքան էլ հեշտ չէ, ինչպես կարծում եք: Մարդը մեռնում է ոչ այն ժամանակ, երբ պետք է, այլ այն ժամանակ, երբ կարող է: Ոչինչ այնպես չի բնորոշում մարդուն, քան այն, թե ինչպես է նա մեռնում: Մարդիկ, որոնց սիրում են, հարկ է, որ մահանան իրենց բոլոր իրերի հետ միասին: Յուրաքանչյուր իր կենդանի է: Պետք է միայն կարողանալ արթնացնել նրա հոգին:

 

Թույլ մի տվեք ձեզ մեռնել, քանի դեռ չեք ճաշակել այս զգացումը` քնել նրա հետ, ում սիրում ես»,-Գաբրիել Գարսիա Մարկես:

20

19

1315

  • .
    2014-04-18 16:29:27
    սիրում եմ Մարկեսին
    • Go to hell!
      2014-04-18 16:31:34
      լավա .............Ագ բայց երբեք չեմ լսել որ ասես սիրում ես (:|
      • .
        2014-04-18 16:32:40
        ետ թաքնված սերա եղե O:)
  • Go to hell!
    2014-04-18 16:35:03
    օյյյյյյյյյյյյյյ կարողա մոտդ թաշկինակ լինի հուզվեցի
  • Go to hell!
    2014-04-18 16:35:12
    Երբեմն, այն պահին, երբ հազիվ գտնում ենք իրար երազների լաբիրինթոսում անվերջ, ինչ-որ մեկն այնտեղ, դրսում մեր երազների, հատակին գդալ է գցում անզգույշ և արթնանում ենք։ Քիչ-քիչ համակերպվում ենք այն տխուր փաստի հետ, որ մեր այդքան թանկ միասնությունը կախված է ինչ-որ ախմախ բաներից։ Որ կարող է ինչ-որ մեկն անզգույշ լուսադեմին գդալ վայր գցի և վերջակետ դնի այդքան կարճ ու բաղձալի մեր հանդիպմանը։
    • .
      2014-04-18 16:45:22
      էէէէէէէէէհ ես հազիվ գտել եի երազիս մեջ ենել բուձելնիկը խանգարեց
  • MY nAme Is………
    2014-04-18 16:39:23
    (բռավո) (բռավո) (բռավո)
  • Madridista
    2014-04-18 17:48:28
    (բռավո) (բռավո) (բռավո)
  • .........
    2014-04-18 18:09:57
    (լավ) (լավ) (բռավո) (բռավո)
  • Մելինե
    2014-04-18 19:23:05
    (ծաղիկ) (ծաղիկ)
  • Out Of My Mind
    2014-04-18 19:56:41
    իմ ամենասիրելի գրողը , որը միշտ կլինի անմահ իր ընթերցողների համար (բռավո)
    • Go to hell!
      2014-04-18 19:58:08
      հաստատ կան գրական դեմքեր որոնք միշտ կարդացվում են ու ետ նշանակություն չունի իրանք կենդանի են թե չէ
      • Out Of My Mind
        2014-04-18 19:59:10
        այ հիմիկ էլ լացս գալիս ա չէի սպասում :'(
      • Go to hell!
        2014-04-18 20:01:11
        դե մահը անսպասելի էր մանավանդ որ ասվում էր վիճակը կայունա .........լուրջ սկզբից չեի հավատում մտածեի ապատեղեկատվությունա
  • Supernatural...
    2014-05-04 11:26:15
    Մեռնելն այնքան էլ հեշտ չէ, ինչպես կարծում եք: Մարդը մեռնում է ոչ այն ժամանակ, երբ պետք է, այլ այն ժամանակ, երբ կարող է:......Շատ լավն էր,Շատ եմ սիրում ՄԱրկեսին :) :'(
  • Mash...
    2014-05-04 12:53:15
    Այդքան ջանք մի գործադրիր. ամեն լավ բան տեղի է ունենում անսպասելի: (բռավո) (ծաղիկ) :'( շա՜տ շա՜տ եմ սիրում Մարկեսին
  • Decepcionado....ιllιlι.ιl.
    2014-05-04 13:22:48
    Եթե Աստած գեթ մի պահ մոռանար, որ ես միայն կտորե խամաճիկ եմ և ինձ կյանքի մի պատառիկ նվիրեր, այդժամ ես երևի թե չէի ասի այն ամենն, ինչ մտածում եմ, բայց հաստատ կմտածեի այն ամենն, ինչ ասում եմ: Ես իրերը կգնահատեի ոչ թե ելնելով նրանց գնից, այլ նշանակությունից: Ես ավելի քիչ կքնեի, ավելի շատ կերազեի` հասկանալով, որ ամեն րոպե, երբ մենք փակում ենք աչքերը, կորցնում ենք լույսի վաթսուն վայրկյան: Ես կքայլեի, քանի դեռ մյուսները կանգնած են, չէի քնի, քանի մյուսները քնած են: Ես կլսեի, երբ մյուսները խոսում են և կվայելեի շոկոլադե պաղպաղակի հիանալի համը: Եթե Աստված ինձ կյանքի մի պահ էլ պարգևեր, .........