Copy SMS

Էլի անձրև դրսում ու ներսում


Էլի անձրև դրսում ու ներսում - Սեր , տխրություն , թախիծ

Թափվիր անձրև...և ամեն ինչ մաքրիր ու տար,խառնվիր դու իմ արցունքներին և իմ դեմքով հոսիր...Թափվիր անձրև և իմ տանջված սրտի համար եղիր ընկեր.Քո ձեռքերով իմ աչքերը այնպես մաքրիր,որ իմ դեմքին այլևս արցունք չերևա.Հոսիր անձրև այնպես,որ իմ աչքի անձրևը քեզ հետ հոսելով թափվի ու գնա ու արցունքիս մասին ոչ մեկ չիմանա.Իմ աչքերից կարոտի արցունք է հոսում երակներովս արյան փոխարեն կարոտ է հոսում,ու լռության մեջ իմ սրտի ձայնով կարոտն է խոսում.Իմ ցավը կարոտով չի եզրափակվում.Իմ մեջ մենակությունն է իր բույնը հյուսում.Իմ կյանքը ասես անապատ լինի չէ որ անապատն էլ է խուլ մենակություն.Իմ մենակության մեջ իրոք մենակ եմ իսկ մնացածը առանց ինձ ուրախ են.Անդադար քամի,ուժգին քամի,որը այնքան ուժգին է փչում,որ քշում ու ժամ առ ժամ  ավելի է հեռացնում իմ սերն ինձանից.Իմ կյանքն է փչում ինձանից.Քամի ու անձրև դրսում քամի ու անձրև իմ ներսում.Կարծես հոգուս պատկերը լինի մութ,ամպամած ու անձրևոտ.Թախիծ,մեկակություն, թած աչքեր,թե տխրություն չգիտեմ որ բառն է ավելի լավ արտահայտում իմ ու բնության տրամադրությունը

Էլի անձրև դրսում ու ներսում - Սեր , տխրություն , թախիծ

8

3

3264

  • ♥SONA♥
    2014-04-22 22:13:11
    շաաատ լավն էր . հեղինակային էր ՞ (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ)
    • Madridista
      2014-04-22 22:15:54
      մերսի..... :) այո հեղինակային է
  • ♥SONA♥
    2014-04-22 22:30:32
    O:) O:) O:) O:)