Copy SMS

Որքա՜ն հեռու են իրարից գրված խոսքը և գաղտնի միտքը

Որքա՜ն հեռու են իրարից գրված խոսքը և գաղտնի միտքը - հևուն , աստղեր , մենախոսություն


Այսօր մենք խոսում ենք ցածր , գրեթե անլսելի , արդեն մեկս մյուսից շա՜տ հեռու ենք , ես գոյություն ունեմ միայն քո մեջ,իսկ դու արդեն մոռացել ես ինձ:Այսօր այն մարդու համար,ով գրում է "այսօր" բառը , մեկ այլ նշանակություն ունի , քան ՝ այն մարդու համար , ով կարդալու է այդ բառը:

Անրի Բարբյուս ՝ "Քնքշանք"


Որքա՜ն հեռու են իրարից գրված խոսքը և գաղտնի միտքը - հևուն , աստղեր , մենախոսություն

Թաքուն չարությունը շարունակում էր ապրել սրտում , ճահճի հատակը սուզված և տիղմի միջով նսեմացնող աղոտ լույս առկայծող դիվային անոթի պես:

Կյանքը ոչ թե հոսել , այլ անշարժացել էր , խլել էր կենարար ուժերը և ինչպես ճահճի մթագնած ու պղտոր ,թունավոր գոլորշիներ արձակող ջրերը ՝ մեղսահոտ էր արձակում:



Որքա՜ն հեռու են իրարից գրված խոսքը և գաղտնի միտքը - հևուն , աստղեր , մենախոսություն

Այդ ժամանակներում ես լիովին երջանիկ էի և ինձ զգում էի ազատության մեջ:Թեև գիտեի , որ բամբուկե ցանկապատի այն կողմում արգելված աշխարհն էր , բայց այդ աշխարհը ոտք դնել չէի ուզում,վախենում էի այդ աշխարհում ապրող մարդկանցից , և նրանք ինձ ամենևին երջանիկ չէին թվում:

Տօմիէ Օխարա ՝ "Նրա անունն էր Օ-Էն"


Որքա՜ն հեռու են իրարից գրված խոսքը և գաղտնի միտքը - հևուն , աստղեր , մենախոսություն

Երբ շոյում էի աղջնակի մատուցած ծաղիկները , տարօրինակ խոհեր ինձ համակեցին:Մի րոպե թվաց , որ կորցնում եմ համեմատությունը:Բայց ոչ,սոսկ գիտակցում էի մի հասարակ ճշմարտություն:Մարդը երջանիկ է իր գործով:Ու այդ դեպքում նա արծիվ է դառնում,թևեր է առնում և հպարտ ու խրոխտ թռչում է :Ու բարձունքներից դիտում է աշխարհը:Լեռները:Սարերը:Ծովերը:Ու մարդկանց:

Զավեն Դոլաբջյան ՝ "Հերետիկոսը"



Որքա՜ն հեռու են իրարից գրված խոսքը և գաղտնի միտքը - հևուն , աստղեր , մենախոսություն

-Ինչու՞ է մարդը ծնվել:
-Ապրելու համար:
-Իսկ ի՞նչ է նշանակում ապրել:
-Ապրել նշանակում է ծնվել , մեծանալ , աշխատել,կառուցել , ստեղծել:
-Միա՞յն:
-Ոչ,ինչպես թե:Ապրել նշանակում է պահպանել ու բազմացնել սերունդը ՝ ընտանիք , երեխաներ,թոռներ:Ու նրանց թողնել բոլոր ստեղծած բարիքները:
-Ուրի՞շ:
-Ապրել նշանակում է նաև պայքարել,կռվել,հարթել ուղին,գնալ առաջ:
-Ուրեմն ապրել նշանակում է գոյություն ունենալ:
-Մասամբ:
-Իսկ ինչու՞ մասամբ,եթե դուք այդպես եք մեկնաբանում:Ուրեմն կյանքը ընդհանուր երևույթ է բոլոր տեսակի կենդանիների համար:Այդ թվում և մարդու:
-Ոչ,ոչ:Մարդու կյանքը ուրիշ է:Նա մտածում է,խորհում է:Նա գիտակցություն ունի:Ոչ մի նմանություն կենդանու կյանքի հետ:
-Իսկ սե՞րը:
-Մի՞թե կենդանին էլ չի սիրում:
-Այո,կենդանին էլ է սիրում:Գուցե և շատ:
Իմ զրուցակցի ձայնի երանգը աստիճանաբար փոխվում էր:Նա դառնում էր ավելի խիստ,բայց մի քիչ էլ արհամարհական:Շարունակում է.
-Ապա ինչու՞ եք տարբերություն դնում մարդու և կենդանու սիրո միջև:
-Ես չեմ դնում:Դա կա:Եվ այնպես,որ մարդու սերը ու կենդանու սերը բացարձակապես տարբեր երևույթներ են:
-Անշուշտ տարբեր են,չէ՞ որ մարդը մարդ է,կենդանին ՝ կենդանի,ուստի և սերերն էլ տարբեր պիտի լինեն:
-Ոչ:Մարդը ծնվել է սիրելու և սիրվելու համար:Նա չի ծնվել լոկ գոյություն ունենալու համար:Մարդու համար ապրել,նշանակում է սիրել և սիրվել:Սերն է ստեղծում մարդուն:Սերն է մարդու լույսը:Նա է ուժը:Եվ մարդը մարդ է միայն սիրով:
Այլևս հարցեր չտվեց իմ զրուցակիցը:
Ես էլ չէի կարող շարունակել,որովհետև զգացի ,որ ուրվականը ինձանից հենց այդ խոսքերն էր ուզում լսել:Հասկացա,որ նա հանդես է գալիս մեղադրողի դերում:Որպես դատախազ:Իսկ ես մեղադրյալի աթոռին էի:Ու արդարացի:Որովհետև կարծում էի,թե սիրում եմ նրան...
Բայց թույլ էր իմ դատախազը:Նրա աչքերում արտասուքի կաթիլներ երևացին:

Զավեն Դոլաբջյան ՝  "Խոսող ուրվականը"

20

27

2541

  • Արամ ))
    2014-04-22 23:08:31
    թարգմանել ե՞ս
  • վերջի մասը շատ լավն էր իսկ ընդհանուր պոստտ նույնպես լավն էր :)
  • .....
    2014-04-22 23:31:02
    (բռավո) (բռավո) (բռավո) շատ լավն էր...մանավանդ վերջը (ծաղիկ) (լավ)
    • Ենթաձայն
      2014-04-22 23:32:41
      ապրես,համաձայն եմ :) (ծաղիկ)
      • .....
        2014-04-22 23:35:20
        :) դու էլ ապրես (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ)
      • Ենթաձայն
        2014-04-22 23:36:38
        (ծաղիկ)
      • .....
        2014-04-22 23:38:25
        (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ)
  • առաջին նաղադասությունից պարզեր որ ես դու ես............. հետո համոզվելու համար մտա քո էջը :) ինձպես միշտ շատտտտ հետաքրքիր էր
    • Ենթաձայն
      2014-04-23 23:30:27
      ուրախ եմ ,որ հետաքրքրեց :)
  • 2014-04-23 16:56:07
    Մարդը ծնվել է սիրելու և սիրվելու համար:Նա չի ծնվել լոկ գոյություն ունենալու համար:Մարդու համար ապրել,նշանակում է սիրել և սիրվել:Սերն է ստեղծում մարդուն:Սերն է մարդու լույսը:Նա է ուժը:Եվ մարդը մարդ է միայն սիրով: (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) շատ ճիշտ է
  • Տաթև Ղազարյան
    2014-04-24 20:49:22
    շատ շատ շատ լավն էր
  • MaDRiDiSTa (ړײ)
    2014-04-24 20:51:48
    (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) լավն էր
  • DIANA17
    2014-04-24 21:56:25
    Լավն էր Նունե յան (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո)
  • MeYmUnChIk
    2014-04-25 18:59:34
    Շատ լավն էր:Սենց շարունակի (ժպիտ) (բռավո)
  • ✖Madness✖|Euphoria
    2014-05-05 00:46:08
    Սիրուն գրառում էր,գտար իմ ասածը՞
  • Titer
    2015-08-07 22:57:20
    շատ լավ էր (լավ)