Copy SMS

Նարինե Ավագյան "Բախտ է պատահել"

Նարինե Ավագյան


Ժամանակ կանցնի մեր անջատումից,
Ու կհանդիպենք, ես գիտեմ հաստատ,
Կրկին կխաչվեն ուղիները մեր,
Կրկին հաղթություն իմ հոգում անպարտ:

Եվ անակնկալ այդ հանդիպւմից
Քեզ տենչած հոգիս կրկին կցնծա,
Զատվելով մռայլ տարակուսանքից`
Հոգուս երկփեղկման վախճանը կգա:

Ու ես կհանեմ հագիս ունեցած
Կեղծության զրահն այնքա~ն անթափանց,
Քո ճշմարտաշող մի զույգ աչքերի
Եվ պարզ հայացքի զորության դիմաց...

Ձեռքդ դողացունց փրկության ուժով
Հոգուս խավարում ճրագ կվառի,
Ու ես վերստին կզգամ այսուհետ
Մեռած մարմնում կենդանի հոգի:

Նորերս զարթնած քնած սերը իմ 
Կլուսաշողի ժպիտը քո ջինջ,
Դողդոջ քայլերով կմոտենամ քեզ,
Ու չեմ հանդգնի ասել ես ոչինչ...

Գլխումս եղած ու չեղած մտքեր,
Զուսպ աշխուժություն` խաղացող դեմքիս,
Անցյալից հավե~րժ մնացած հուշեր,
Նոր արբեցումի շոշափ մատներիս...

Հոգեսարսուռ է այդ մուտքը գուցե...
(ասում են` միշտ էլ դժվար է սկսել,
Իսկ վերսկսել... առավել դժվա~ր...)
Սակայն նահանջի ճամփան չեմ գտնի,
Բայց կուրվագծեմ մեր վառ ապագան:

Եվ իմ աչքերում կցոլա սիրերգ,
Հենց իրենք` աչքերն այդ մասին կասեն,
Իսկ ես չեմ խոսի այսօր զերթ երեկ,
Ես լու~ռ կսպասեմ, թե դու ինչ կասես...

Կրկին լռություն...Բայց մի ամբողջ կյանք,
Սրտերում կողպած արկղերի բացում,
Ու մենք չենք զգա` ինչպես ակամա
Մեր միացումի կամուրջն ենք հյուսում:

Հանկարծ կճեղքես լռությունը այդ
Գարնան դեռահաս բողբոջի նման,
Կհարցնես ինձ` ինչ է պատահել,
Ինչու եմ ես խենթ և ուրախ այսքան...

-Բա~խտ է պատահել, քեզ նման մի բախտ,-
Կարձագանքեմ ես հոգու ցնծությամբ,
Ներքին մղումով սիրաշող խոսքի,
Եվ հոգու թաքուն վա~ռ մոլեգնությամբ...

Կնայեմ երկա~ր ակնահաճ դեմքիդ,
Աչքերիդ լույսը գուցե կորսամ,
Եվ ինքս իմ մեջ ես հարց կտամ ինձ,
Թե որ արածիս կամ որ չարածիս
Համար եմ այսօր երջանի~կ այսքան...

Մի բան լավ գիտեմ. Ինչ էլ որ լինի,
Քեզ` սիրելիդ իմ , մենակ չեմ թողնի.

4

2

968