Copy SMS

Բոլորն դժգոհ են իրենց բախտից.....

Բոլորն դժգոհ են իրենց բախտից..... - Նոր. ժամանցային, հետաքրքիր

Բոլորս դժգոհում ենք մեր բախտից, ասում ,որ մենք անբախտ ենք, սակայն չենք մտածում, որ այդ ամենը մեր խելքից մեր հոգուց է բխում մի պահ մտածեք, մի պահ դժգոհեք Ձեր խելքից և ոչ թե բախտից....Այս մասին մտածելիս միտս են գալիս մեր երևելի բանաստեղծի հիանալի խոսքերը`....

Բոլորն դժգոհ են իրենց բախտից..... - Նոր. ժամանցային, հետաքրքիր

Ամենքը իրենց
Բախտից են դժգոհ
Եվ ոչ թե խելքից:

Իսկ ես, տե՜ր աստված,
Կրակն եմ ընկել
Իմ խելքի ձեռքից:

Խելք ունենայի՝
Վաղուց էի ես
Կարգին մարդ դարձել -

Ես կարող էի
Սենյակ տալ վարձով,
Եվ ոչ թե վարձել:

Խելք ունենայի՝
Ինչ հարկավոր է,
Ես այն կանեի.

Եթե հաստ է պետք՝
Բարակըս որն է,
Հաստ կմանեի:

Խելք ունենայի՝
Ինչ հարկավոր է,
Ես այն կերգեի,

Տեղն ընկած տեղը
Տեղի կտայի,
Ինձ կըհերքեի.

Ու կլինեի
Ոչ դեմ, ոչ էլ թեր,
Այլ ոսկե միջին:

Գլուխը քարը.
Թող էժան լիներ,
Միայն... շատերին
Գեղեցիկ թվար:

Հերն էլ անիծած.
Թող ներկված լինի,
Միայն թե դուր գա,
Խաբվեն-հավանեն:

Գրողի ծոցը.
Թող որ սուտ լինի,
Միայն թե կույր-կույր
Պաշտեն-դավանեն...

...Ում էլ հարցընես՝
Խելքից չէ դժգոհ,
Այլ միայն բախտից:

Անաստված աստված,
Ինչու ես տվել
Անխելքի բախտ ինձ...


9

4

3363

  • Jessie
    2014-04-27 12:29:19
    (բռավո) (բռավո) (բռավո) (ծաղիկ)
  • Հայուհի
    2014-04-27 14:21:48
    Բոլորս դժգոհում ենք մեր բախտից, ասում ,որ մենք անբախտ ենք, սակայն չենք մտածում, որ այդ ամենը մեր խելքից մեր հոգուց է բխում մի պահ մտածեք, մի պահ դժգոհեք Ձեր խելքից և ոչ թե բախտից.... chisht e grvac :)