Copy SMS

Մի քիչ հայրենասիրություն..

Մի քիչ հայրենասիրություն.. - Նոր. ժամանցային, հեղինակային


Հայրենիքի նկատմամբ սերը ցանկացած ազգի կարեւոր բաղադրիչներից է: Վերջին ժամանակներում, երբ սկսել եմ ավելի խորությամբ ուսումնասիրել Հայ Ժողովրդի պատմությունը, ամեն անգամ ամեն մի էջ կարդալիս հոգիս հարգանքով է լցվում դեպի այն մարդիկ դեպի այն ազատամարտիկները , ովքեր պահեցին իրենց հայրենիքը, ովքեր ընկան հանուն ազատության....Երազում եմ որ մեր այժմյան երիտասարդները լինեն նրանց նման ազգասեր, լինեն ազատատենչ, քանզի յուրաքնչյուր ազատասեր մարդ կպահի իր ազգի պատիվը.....Սակայն հայրենասիրությունը երբեմն զոհեր է պահանջել և դեռևս պահանջում է,,,,Զոհվեցին շատերը, զոհվեցին հանուն այժմյան ժողովրդի որոնց զավակներից շատերը նույնիսկ չեն ցանկանում ծառայել Հայոց բանակում, այն բանակում որը կազմելու համար մեծ ջանքեր գործադրվեցին, այն որի շնորհիվ մեր այժմյան հղփացած  երիտասարդները վայելում են իրենց կյանքը...

Մի քիչ հայրենասիրություն.. - Նոր. ժամանցային, հեղինակային

Կռիվներում ընկան նրանք.
Ամեն մեկը՝ մի տան ճրագ,
Ամեն մեկը՝ մի մոր որդի,
Ամեն մեկը՝ մի աղջկա
Երազանքը անապական,
Կնոջ՝ սերը, հոր՝ ապագան...
Ամեն մեկը՝ անգիր մի վեպ,
Ամեն մեկը անգին մի կյանք...

Ամեն մեկը ընկան ա'յլ կերպ.
Մերթ՝ ջրի մեջ, մերթ՝ հողի տակ,
Մեկը`սրով, տասը՝ հրով.
Մեկը՝ արդեն հայտնի հերոս,
Տասը՝ հերոս դեռ չդարձած,
Մեկը՝ իր մոր արցունքներով
Թաց նամակը դեռ չընթերցած,
Տասը՝ նամակ սպասելիս,
Կարոտելիս, երազելիս...

Բայց զոհի' պես չընկան նրանք:
Ընկան նրանք իբրև մարտի'կ,
Ընկան նրանք իբրև մարդի'կ,
Որ սովոր են մահը վանել
Իրենց կյանքով՝ հանուն կյանքի,
Որ սովոր են զրկանք տանել՝
Ընդդեմ ցավի ու զրկանքի.
Որ պատրսատ են հանուն սիրո
Սիրուց առնել ատելու թափ.
Եվ անպարտ են ատելությամբ:
Որ հզոր են հենց այդ սիրով.
Զոհի' նման չընկան նրանք:
Ընկան նրանք իբրև մարտի'կ,
Որ փուլ չգա էլ ապարանք,
Խաղաղ մնա ամեն երդիկ,
Եվ ծխանի ծուխը բարակ
Վե'ր բարձրանա պրա՜կ-պրա՜կ,
Քամուց թերթվի լուրթ երկնքում.
Որ էլ ոչ մի ընտանիքում
Անտերացած ոչ մի աթոռ
Չաղաղակի դատարկությամբ
Թեյի ժամին, ճաշի պահին.
Որ արկերի դղրդոցին
Ու հրդեհի ահեղ բոցին
Փոխարինեն արծաթ բահի
Զրնգոցը երկնքի տակ
Եվ կարոտի շշուկը տաք:

Նրանք ընկան կռիվներում,
Բայց ապրում է հոգին նրանց
Ապրողների հոգիներում.
Չի' մեղմացել ցավը կրած,
Ատելությո'ւնը փրփըրած
Եվ հաղթության տե'նչը խորին՝
Ի գիտություն ա'յն բոլորի,
Որ նայում են շիրմին նրանց
Միայն իբրև մի բլուրի,
Որ հարթվում է կամաց-կամաց, - 
Անմիտի պես մոռանալով,
Որ եթե չար թշնամու դեմ
Ապրողները իրենց ուժով
Ու զենքով են անպարտելի,
Ընկածները իրենց հուշո'վ,
Վրեժո'վ են սարսափելի...

Մի քիչ հայրենասիրություն.. - Նոր. ժամանցային, հեղինակային

Մեր ազգը պահպանեց իր անկախությունը, պահպանեց այն մեծ դժվարությամբ , պահպանեց մեր մարտիկների արյան գնով.....Հպարտ եմ որ Հայ եմ, հպարտ եմ որ ծնվել եմ Հայաստանում, քանզի այն երևելի քաջերի ազգ է, այն փոքր, բայց և Մեծ ազգ է և այդ է պատճառը, որ չնչին անքաղաքակիրթ ազգերը ցանկանում են ոչնչացնել հայկական տարրը, այն տարրը ով սպառնում է այդ անքաղաքակիրթ ազգերին նսեմացնել և ոչնչացնել, ոչնչացնել ոչ միայն ֆիզիկապես այն նաև հոգեպես, ոչնչացնել առանց այդ էլ գոյություն չունեցող նրանց մշակույթը....

Մի քիչ հայրենասիրություն.. - Նոր. ժամանցային, հեղինակային

Քունս չի տանում, 
Դու էլ մի քնիր, 
Հետս էլ կրկնիր, 
Որ Հայաստանում 
Հիմա գարունը 
Բացվել է արդեն. 
Թողած հին հունը` 
Գետերը հորդել, 
Պղտոր ու խելառ 
Դես-դեն են խփվում: 
Կանաչից հարբած` 
Գառներ ու հորթեր 
Լեռնալանջերին 
Խայտում են, ծփում: 
Մոշու թփեր են 
Չորս բոլոր աճել: 
Մի մոլոր գառնուկ 
Պճեղն է դաջել 
Ոլոր կածանի 
Կիսաթաց հողին: 
Խախալի վրա 
Մի բուռ հին կաղին 
Տվել է իրեն 
Լու՜ռ արևկողին: 
Կոճղը դարձրած 
Իր համար սեղան` 
Պսակ է գործում 
Մի պուճուր տղա 
Ու գցում վզին 
Իր ծիրան եզի: 
Իսկ մա՜յրը տղի … 
Պառավն անտեղի, 
Զու՜ր է տեղ գցել 
Քնելու համար. 
Նա, ինձ պես, գուցե 
Չի քնել հիմա, 
Նա՜, որին դեմքով 
Ես շա՜տ եմ նման … 

… Քունս չի տանում, 
Դու էլ մի քնիր, 
Հետս էլ կրկնիր, 
Թե ի՞նչ եմ անում 
Ես ի՞նչ եմ անում 
Ո՛չ Հայաստանում … 

Մի քիչ հայրենասիրություն.. - Նոր. ժամանցային, հեղինակայինՀայ հայրենասերն այն մարդն է, ով իր գլխավոր թշնամին է համարում Թուրքիային եւ թուրք ժողովրդին, պաշտպանում է իր երկրի շահերը, պատրաստ է ամեն ինչ անել ցեղասպանության ճանաչման համար, նաեւ պաշտպանելու Ղարաբաղի, Ջավախքի ու մնացած տարածքների շահերը, որոնք հայերի պատմական հիշողությունն են կազմում, պատրաստ է պահպանելու հայկական մշակույթը և ոչ թե թողնելու և հեռանալու այս երկրից պատճառաբանելով թե ԵՐԿԻՐԸ ԵՐԿԻՐ ՉԻ, իսկ ով է դարձնում երկիրը այդպիսին միթե երիտասարդները չեն որ կազմում են այս երիկրի գլխավոր բաղադրիչը , այո համաձայն եմ ԵՐԿԻՐԸ ԵՐԿԻՐ ՉԻ ՔԱՆԶԻ ՈՒՆԻ ՆՄԱՆ ԲՆԱԿԻՉՆԵՐ ՈՎՔԵՐ ԱՄԵՆ ԱՌԻԹ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ ԵՆ ՀԱՅՐԵՆԻՔԸ ԼՔԵԼՈՒ ՀԱՄԱՐ..,ԼՔԵՔ ԹՈՂԵՔ ԱՐՅԱՆ  ԳՆՈՎ ՁԵՌՔ ԲԵՐԱԾ ԵՐԿԻՐԸ ԹՇՆԱՄԻՆԵՐԻՆ...

11

28

2048

  • Բլավոոոո :) ապրես
  • THE REAL LADY
    2014-04-27 08:01:08
    Ooh..da lava vor hayrenasirutyuna copyi mi qanisi mej artnacel ...mnuma vvor dzevakan chlini.. :) nman baner@ tevum en @ndhamen@ mi qani or:) ...hmm grarum@ lav temayov er... :)...Լիովին բնական է` մեռնել հանուն հայրենիքի, որում ապրել հնարավոր չէ:-...chgitem inchqan nman temanerov kardum em Krausi xosqern em mtaberum :)
  • 123
    2014-04-27 09:50:16
    (բռավո) (բռավո)
  • ✖Madness✖|Euphoria
    2014-04-27 10:45:41
    Հմմմ,էս թեմայի հետ Վազգեն Սարգսյա՞ն :)
    • †.1915..†
      2014-04-27 11:27:23
      ինչի Սարգսյանը հայրենիքի հետ կապ չունի՞՞
    • Amul:) (MUSI)
      2014-04-27 14:05:06
      (օգո) (օգո) (օգո) Ինչի Սարգսյանը հայրենասեր չէր՞
  • Mystic falls♥
    2014-04-27 12:47:04
    չգիտեմ ոնց սկսեմ......որ ջահերով երթեր են կազմակերպում կամ ծԻծԵՌՆԱԿԱԲԵրԴ գնում ,թուրքիայի դրոշ արյում,էտ հայ երիտասարդներից քա՞նի տոկոսնա 18 տարեկանից խելոք բանակ գնում ,որ գործնականում հայրենիքը պաշտապանի,որ պետք լինի իրենց տունն էլ կծախեն մենակ բանակ չգնան...........իսկ հիմա մենակ նստեն ու կոմպի մոտ փիլիսոփայեն,,,Ղարաբաղի կռիվները որ եղան քա՞նի փիլիսոփա ու քաղաքական գործիչ գնաց մասնկացելու ,էլի հասարակ գյուղացին իր բահը թողեց,զենքը վերցրեց ու գնաց կռվի,,,,,Աստված չանի բայց եթե հիմա էլ տենց իրավիճակ լինի էլի նույն ռամիկներն են գնալու
    • Amul:) (MUSI)
      2014-04-27 14:05:38
      (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) համաձայնեմ եսս ինքս աղջիկ եմ բայց եթե պետք լինի ինքս էլ զենք կվերցնեմ
      • Mystic falls♥
        2014-04-27 14:17:11
        դու կգնաս կռվի՞
      • Amul:) (MUSI)
        2014-04-27 14:25:59
        ayo ayo
      • Mystic falls♥
        2014-04-27 14:27:44
        ուրեմն կհանդիպենք........Աստված չանի
      • Amul:) (MUSI)
        2014-04-27 14:34:39
        :) iskapes Astvac chani paterazm lini ashxarh@ xaxax e gexecik
      • Mystic falls♥
        2014-04-27 14:39:58
        բայց մեզ էս վիճակը պետք չի
  • Jessie
    2014-04-27 13:01:24
    (բռավո) (բռավո) (բռավո) (ծաղիկ)
    • Amul:) (MUSI)
      2014-04-27 14:05:45
      (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) մերսի
  • Я ARMYAN
    2014-04-29 20:53:47
    ay es urish posta Halala qez (լավ)
  • Я ARMYAN
    2014-04-29 20:54:20
    es (բռավո) (բռավո) (բռավո) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) uxaki hiyachach em u zarmachach :O
    • Amul:) (MUSI)
      2014-04-29 20:58:22
      մերսիիիիիի :) :) :) :) :) :) :)
  • Я ARMYAN
    2014-04-29 21:01:14
    (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ)