Copy SMS

Տասնհինգամյա նավապետը

Տասնհինգամյա նավապետը - Ժյուլ Վեռն, Տասնհինգամյա նավապետը


Ողջույն բոլորին, այսօր կներկայացնեմ Ժյուլ Վեռնի ''Տասնհինգամյա նավապետը''  գիրքը:
Այս գիրքը հենց առաջին էջերից գրավում է ընթերցողի  ուշադրությունն իր հրապուրիչ, հափշտակող սյուժեով, իր գլխավոր հերոսների` պատանի Դիկ Սենդի և նեգր Հերկուլեսի համարձակությամբ: Կանգ չառնելով ոչ մի դժվարության առջև և ամեն քայլափոխի կյանքը վտանգի ենթարկելով. նրանք ցուցաբերում են արտասովոր հնարամտություն  և արիություն հենց այն րոպեներին, երբ թվում էր, թե ոչինչ չի փրկի անխուսափելի մահից ոչ իրենց, ոչ իրենց անօգնական բարեկամներին` միսիս Ուելդոնին իր փոքրիկ որդու ` Ջեկի հետ, և ծիծաղելի, ցրված գիտնականին ` կուզեն Բենեդիկտին:
Վեպի կենտրոնում անվախ Դիկ Սենդի կերպարն է , որը մեծացել է  որբանոցում և մանկուց ծանոթ է կարիքի ու զրկանքների: Հանգամանքների բերումով տասնհինգամյա փոքրավորը դառնում է նավի նավապետ:

Տասնհինգամյա նավապետը - Ժյուլ Վեռն, Տասնհինգամյա նավապետըՉնայած այն բանին. որ բավականաչափ տեղյակ չէ  նավավարության մասին, նա դժվարին ծովային անցման ժամանակ փայլուն գործադրում է իր գործնական հմտությունները: Բարեկամների հետ թափառելով աֆրիկյան ջունգլիներում, նա ամեն քայլափոխում համառություն և տոկունություն է ցուցաբերում: Եվ երն նրա բարեկամները փորձանքի մեջ են ընկնում , Դիկ Սենդը նախ և առաջ մտածում է նրանց փրկության մասին:
Այս վեպի ամենակարևոր խնդիրներից մեկը կայանում է նրանում, որպեսզի ընթերցողներին` ինձ . ձեզ և բոլորին (համենայն դեպս ես այդպես եմ պատկերացնում), ճշմարտացի պատկերացում տա ստրկավաճառության սարսափների մասին: 

Տասնհինգամյա նավապետը - Ժյուլ Վեռն, Տասնհինգամյա նավապետըԴաժան ստրկավաճառ սրիկաներ` Նեգորոն, Կոիմբրան, իր ժողովրդի դավաճան նեգր Ալվեցը իրենց խղճի վրա ծանրացնում են հազարավոր մարդկային կյանքեր: Եվ այս ամենը եզրափակեմ Բրանդիսի խողքով. '' Ժյուլ Վեռնի ''Տասնհինգամյա նավապետը'' վեպը, որը նկարագրում է գաղութային երկրների ժողովուրդների կյանքը XIX  դարում, ընթերցողի մեջ մեծ հարգանք է ներշնչում բոլոր այն ժողովուրդների նկատմամբ, որոնք պայքարում են իրենց օրինական իրավունքների համար'' :
Այսքանը, հուսով եմ դուր եկավ և խիստ չեք դատի Տասնհինգամյա նավապետը - Ժյուլ Վեռն, Տասնհինգամյա նավապետը

17

11

3770

  • THE REAL LADY
    2014-04-27 20:46:19
    Շատ եմ սիրում Ժյուլ Վեռնին...կարդացել եմ դա, նաև Նավապետ Գրանտի որդիները....նրա այս 2 վեպերում շատ նմանություն եմ տեսնում թե սյուժեի թե հերոսների միջև... :) ապրես լավ գրառում է
    • Լիլիթ
      2014-04-27 21:58:43
      շատ շնորհակալ եմ (ծաղիկ) :) Գրանտի որդիները նույնպես կարդացել եմ
      • THE REAL LADY
        2014-04-27 23:49:28
        xndrem... :) bayc nman en che orinak Paganelin nmanecnum em myus herosi kuzen Benediktin....Negoroyin nmanecnum em Ayrtonin Dik Sendin nmanecnum em Jon Manglsin de Jek@ poqrik Robertin... misis Ueldon@ Elenin...ev aydpes sharunak... :)
      • Լիլիթ
        2014-05-01 12:52:32
        հա ես էլ պատկերացրու :)
  • Axunik
    2014-04-27 21:04:17
    shat em sirum es girq@ postd el shat lavn e (լավ) (լավ) (լավ)
    • Լիլիթ
      2014-04-27 21:59:02
      :) (ծաղիկ) մերսի շատ..ես էլ եմ շատ սիրում
      • Axunik
        2014-04-29 00:20:59
        (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ)
  • GJUK_GIRL
    2014-04-27 22:16:06
    շատ եմ սիրում ես գիրքը... ես նույնպես կարդացել եմ ... (լավ)
    • Լիլիթ
      2014-04-27 22:16:47
      մերսի շատ (ծաղիկ) իհարկե արժի կարդալ
  • Dianna
    2014-04-28 17:01:19
    Ժյուլ Վեռնի ստեղծագործությունները շաաաաաաաաատ եմ սիրում,լավներ պոստտ (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո)
    • Լիլիթ
      2014-05-01 12:52:46
      մեսի շատ (ծաղիկ)