Copy SMS

Խոնարհ հերոսներ.... (Մաս 1. ԴՈՒՇՄԱՆ ՎԱՐԴԱՆ)

ՃԱՆԱՉԵՆՔ և ԳՆԱՀԱՏԵՆՔ ՄԵՐ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ.........


ԴՈՒՇՄԱՆ ՎԱՐԴԱՆ (Վարդան Ստեփանյան)

Խոնարհ հերոսներ.... (Մաս 1. ԴՈՒՇՄԱՆ ՎԱՐԴԱՆ) - Դուշման Վարդան, Հերոսներ, հայեր


Վարդան Ստեփանյանը ծնվել է 1966 թվականի մարտի 9-ին  Երևանում: 1973–1983թթ. սովորել է Երևանի Հովհաննես Թումանյանի անվան թիվ 32 դպրոցում։ 1983թ. դիմել է զինկոմիսարիատ, որ իրեն ուղարկեն Աֆղանստան՝ դեսանտային զորամաս։ 1984թ. մեկնել է Աֆղանստան ծառայելու և կռվելու։ 1986թ. վերադարձել Աֆղանստանից՝ հերոսացած։

1986թ-ին ընդունվել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ։ 

1988թ. ղեկավարել է Աֆղանստանում ծառայած տղաների կամավորական խումբը, որը մասնակցում էր Հայաստանի սահմանամերձ շրջանները պաշտպանելուն և Արցախի ինքնապաշտպանական մարտերին։ Վարդանը մեկնել է Արցախ ՝ առաջին անգամ իբրև մարտական մարզիչ դեռ 1988թ.։  Նա Արցախի առաջին բանակի ստեղծողներից մեկն էր:

Խոնարհ հերոսներ.... (Մաս 1. ԴՈՒՇՄԱՆ ՎԱՐԴԱՆ) - Դուշման Վարդան, Հերոսներ, հայեր

1992թ. հունիսին Շահումյանի անկումից հետո գործուղվեց Արցախ՝ մարտական վերջին առաքելությունը կատարելու։

1992թ. հուլիսի 3-ին մարտական առաջադրանքի ժամանակ զոհվել է Դուշման Վարդանը։
Վարդան Ստեփանյանը հետմահու պարգևատրվել է ‹‹Մարտական խաչ›› 1-ին աստիճանի շքանշանով, ‹‹Շուշիի ազատագրման›› մեդալով։

Խոնարհ հերոսներ.... (Մաս 1. ԴՈՒՇՄԱՆ ՎԱՐԴԱՆ) - Դուշման Վարդան, Հերոսներ, հայեր


Կարճ եղավ Դուշման Վարդանի կյանքը,սակայն նրա գործն անմահ է և  հայ ժողովուրդը պետք է այսօր էլ շարունակի նրա գործը,այսօր էլ պիտի  հայ ազգը Վարդանի ոգով սերունդներ կրթի….

Խոնարհ հերոսներ.... (Մաս 1. ԴՈՒՇՄԱՆ ՎԱՐԴԱՆ) - Դուշման Վարդան, Հերոսներ, հայեր


                                     Հերոսի Մտքերից                            

Սատանայի հետ էլ կհամագործակցեմ, միայն թե  ազգին ծառայելու հնարավորություն լինի:




Ես այն կուսակցության զինվորը կլինեմ, ով զենք կտա հայրենի հողն ու հայրենիքի սահմանները պաշտպանելու համար:



Կյանք, ի՞նչ ես դու, պայքար, բերկրանք, թե ուղղակի մահվան նախաշեմ...



«Հայ ասելով,ես հասկանում եմ Եղեռն, Պայքար, Տառապանք ու Վերակենդանացում: »։




Խոնարհ հերոսներ.... (Մաս 1. ԴՈՒՇՄԱՆ ՎԱՐԴԱՆ) - Դուշման Վարդան, Հերոսներ, հայեր

Յոթ սարից այն կողմ կա մի անապատ,
Չորս կողմերը սև լեռների մի պատ, 
Ավազը գույնով զինվորի արյան է նման,
Այդ արյան վրա աճած ծաղիկն է շատ աննման,
Ավազի վրա ծաղի՞կ, ի՜նչ հրաշք:

Ամեն գիշերով բարձր ամպերից
Իջնում է հոգին այդ մեծ սարերի
Կարմիր ավազով, անցնում է անձայն,
Դա իր կյանքն է ծաղիկի տեսքով,
Նա ծաղիկ դարձավ ուրիշի մեղքով: 
Զինվոր էր հպարտ, ուժեղ ու սիրուն,
Ծաղիկ նա դարձավ չտեսած սիրուն
Ծաղիկ, որից խորշում է և մեղուն...

…Հիշում է ոգին իր դարերը սև,
Նստած գլխիկոր ծաղկի կողքին,
Արցունք է լցվում նրա սև աչքին, 
Գլորվում է ու կաթում իր կողքին,
Կարմիր ավազի արյունոտ կրծքին:

Ավազի վրա ծաղի՞կ, ի՜նչ հրաշք,
Ծաղիկն այդ արյամբ է ծնվում,
Արցունքով սնվում:

Բացվում է փակ երկնակամար,
Փայլում են սարերը մարմար:
Թռչում է հոգին դեպ երկնակամար,
Որ մարդիկ չտեսնեն մարմինն այլանդակ
Եվ չդառնան նրանց սրտերը դիակ:


Խոնարհ հերոսներ.... (Մաս 1. ԴՈՒՇՄԱՆ ՎԱՐԴԱՆ) - Դուշման Վարդան, Հերոսներ, հայեր

20

18

3999

  • (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) ապրեեես
    • Desperado...
      2014-04-29 14:36:33
      Մերսի շատ (բռավո)
  • DIANA17
    2014-04-29 01:39:51
    (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ)
  • Madridista
    2014-04-29 17:25:35
    (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ)
  • (լավ) (լավ) (լավ) (բռավո) (բռավո) (բռավո)
  • 2014-04-29 19:56:51
    Կյանք, ի՞նչ ես դու, պայքար, բերկրանք, թե ուղղակի մահվան նախաշեմ... (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) ընտիր պոստ էր (լավ) (լավ) (լավ) (լավ)
    • Desperado...
      2014-04-29 20:30:59
      Ապրես շատ (ծաղիկ) (ծաղիկ)
      • 2014-04-30 15:35:12
        քեզ էլ մերսի :) :) :) բայց զույգ (վայքո) (վայքո)
      • Desperado...
        2014-04-30 16:44:25
        Վաաայ ]:) ]:) ]:) կներես պատահական էր ;) ;) ;)
  • Մելինե
    2014-04-30 22:35:45
    (լավ) (լավ) (լավ)
  • Soldier...
    2014-05-13 21:13:32
    Սատանայի հետ էլ կհամագործակցեմ, միայն թե ազգին ծառայելու հնարավորություն լինի: (լավ) (լավ) (բռավո) (բռավո) (բռավո)
    • UnKnown
      2014-05-17 23:34:51
      (ծաղիկ)
  • ......
    2014-07-19 15:23:35
    (լավ) (լավ) (լավ)
    • UnKnown
      2014-07-19 15:24:09
      Մերսիիի (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ)