Copy SMS

Ծեր գնչուհին բախտս կարդաց Իմ հայացքի մեջ մոխրացած...շշնջաց, Որ ես ճամփորդ եմ ուշացած...

Ծեր գնչուհին բախտս կարդաց Իմ հայացքի մեջ մոխրացած...շշնջաց, Որ ես ճամփորդ եմ ուշացած... - 	Անդամների բլոգեր , 	Չկարողացանք անտարբեր անցնել կողքով ,


ԽՈՍՔԵՐ


Ծեր գնչուհին բախտս կարդաց
Իմ հայացքի մեջ մոխրացած,
Նա կիսաձայն ինձ շշնջաց,
Որ ես ճամփորդ եմ ուշացած։

Որ իմ գնացքն արդեն մեկնել է,
Ես ուշացել եմ նրանից,
Ով որ իմ սիրտը գողացել է,
Արդեն հեռու է ինձանից։

Որ ընկերներս հեռացել են,
Սիրելիներս էլ չկան,
Նույնիսկ մոտիկ բարեկամներս,
Հոգեհացիս հազիվ թե գան։


Եվ ես հանում եմ իմ երգերը
Մանկության մութ ձեղնհարկից,
Որտեղ իրերն ու նրանց դերը
Թաքնված են մեծերից։

Իսկ մանկությունը մի թռչուն է՝
Թելով կապված մեր սրտերից.
Թելը պոկվում է, նա թռչում
Ու հեռանում է մեզանից։

Իսկ մանկությունը մի թռչուն է՝
Թելով կապված մեր սրտերից.
Թելը պոկվում է, նա թռչում
Ու հեռանում է մեզանից։


Իսկ մենք խաղում ենք մեր դերերը,
Իսկ ես հոգնել եմ այդ խաղից,
Մենք թաքցնում ենք մեր մտքերը,
Մենք թաքնվում ենք իրարից։

«Ես քեզ սիրում եմ» այս խոսքերը
Դուրս են խաղի կանոններից,
Ես ձեզ թողնում եմ իմ այս դերն
Ու հեռանում եմ այս խաղից։

«Ես քեզ սիրում եմ» այս խոսքերը
Դուրս են խաղի կանոններից,
Ես շպրտում եմ ձեզ իմ դերն
Ու հեռանում եմ ձեզանից։

Ես թռցնում եմ իմ երգերն
Իմ մանկության կտուրներից,
Կողքիս բոլոր իմ ընկերներն են,
Բոլոր տղերքը մեր թաղից։

Երգերիս բունն–աղավնատունը
Ես դատարկում եմ երգերից,
Ազատությունն է նրանց տունը,
Թելով կապված մեր սրտերից։

Երգերիս բունն–աղավնատունը
Ես դատարկում եմ երգերից,
Ազատությունն է նրանց տունը,
Թելով կապված մեր սրտերից։


Քո իսկական սիրահարները
Քեզ լքեցին, իմ Երևան,
Անտերուդուս մուրացկանները
Դարձան քեզ տեր ու տիրական։

«Ես քեզ սիրում եմ» այս խոսքերը
Ասում եմ քեզ, իմ Երևան,
Արժեր հասնել աշխարհի ծերը,
Որ այս բառերը հասկանամ։

«Ես քեզ սիրում եմ» այս խոսքերը
Ասում եմ քեզ, իմ Երևան,
Արժեր հասնել աշխարհի ծերը,
Որ այս բառերը հասկանամ։

Ծեր գնչուհին բախտս կարդաց
Իմ հայացքի մեջ մոխրացած,
Նա կիսաձայն ինձ շշնջաց,
Որ ես ճամփորդ եմ ուշացած,

Որ իմ գնացքն արդեն մեկնել է,
Ես ուշացել եմ նրանից,
Ով որ իմ սիրտը գողացել է,
Արդեն հեռու է ինձանից։

Որ ընկերներս հեռացել են,
Սիրելիներս էլ չկան,
Նույնիսկ մոտիկ բարեկամներս
Հոգեհացիս հազիվ թե գան։

Ռ.Հախվերդյան 






19

9

2374

  • THE REAL LADY
    2014-04-28 00:36:41
    Որ իմ գնացքն արդեն մեկնել է, Ես ուշացել եմ նրանից,...ay toxer@ kardalis mi xosq mtabereci....apres :)
  • GJUK_GIRL
    2014-04-28 17:06:04
    Ծեր գնչուհին բախտս կարդաց Իմ հայացքի մեջ մոխրացած, Նա կիսաձայն ինձ շշնջաց, Որ ես ճամփորդ եմ ուշացած։ ------------------------------------------------- այս տողերը ամենատպավորիչն էին ինձ համար (լավ) (լավ) (լավ)
  • ուխխխխ ինչ լավն էր չէի լսել բայց հրաշքա :)
  • Madridista
    2014-04-29 17:20:43
    (լավ) (լավ) (լավ) (լավ)
  • 123
    2014-04-29 21:59:01
    (լավ) (լավ) (լավ) (բռավո)
  • Permanent resident of the copy
    2014-04-29 22:30:46
    Ռուբեն Հախվերդյան...այս երաժիշտի լռությունը նույնիսկ իմաստուն է (գինի)
  • Q_Jp
    2014-06-27 17:46:26
    Հախվերդյանը աշուննա լսվում :)