ԵՂԻՑԻ ԼՈՒՅՍ...
Անորոշության ցավով ես հիվանդ,
Անորոշության ոխերի՜մ ցավով,
Որ մահդ է տենչում:
Բայց մահ էլ չունես.
Կարգին մեռնելու համար էլ
Պիտի մարդ բախտ ունենա:
Եվ այսօր պիտի ձեզ հավատացնեմ,
Ձե՛զ հավատացնեմ-ի՛նձ վհատեցնեմ,
ՈՒ հենց վաղվանից,
Բանտարկյալները գազանանոցի
Առա՛նց խտրության ու տարբերության,
Բոլո՜րը պիտի ստանան շքանշաններ
Եվ...ինչի՞ համար.
ԼՈԿ ՀԱՄԲԵՐՈՒԹՅԱ՜Ն...
Եվ ով ինձ հարցնի.<<Ի՞նչ արժի>>, ես ինձ
Լուռ կասեմ.<<Ասա՛>>:
<<Դատա՜րկ բան,-կասեմ,-
Ընդամե՜նն արժի մի ...ԱՆՑԱԾ ՄԻ ԿՅԱ՜ՆՔ>>:
ՈՒ... հասկանում եմ, որ ես չե՜մ կարող
(Եվ այս աշխարհում ո՛չ ոք չի կարող)
Լոկ մի՛ բան սարքել՝
Ա՛յն միայն,
Ինչին ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ են կոչել աշխարհում:
Եվ ճի՞շտ ենք անում,
Երբ մեզ վարժում ենք չմտածելուն,
Ի՜նչ է թե հանկարծ... ՍԽԱԼ ՉԳՈՐԾԵՆՔ:
Դու մի՛ հարցրու, իսկ ես ասեմ
Քո ուզածից շա՜տ ավելին:
Սերը չունի շարունակություն,
Այլ միայն սկի՜զբ,
Որ չի՛ կրկնվում
Ինչպես... ծննդյան եզակի օրը:
Ինչի՞ց, տե՜ր Աստված, ինչի՞ց է, ինչու՞
Որ ամենից շու՛տ և ամեմից շա՛տ
Իրեն՝ մարդու մեջ հենց ՄԱՐԴՆ Է ԿՈՐՉՈՒՄ:
Չգիտեմ՝ ի՞նչ պիտի փոխվեր,
Սակայն ես նու՛յնը մնացի.
Ես նորից իմ տեղը դարձա՝
Որքան էլ հեռու գնացի...
Բարև ձեզ, այսօր ձեզ ներկայացրեցի Սևակի <<Եղիցի լույս>> ժողովածուի մեջ եղած բանաստեղծություններից դուրս բերված տողեր, հույս ունեմ դուր եկավ:
ԱՅՍ ԺԱՄԻՆ ԱՅՍՔԱՆԸ... ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
☠Գոհար☠
2014-08-15 14:35:06