Copy SMS

Մահին հաղթողները

Մահին հաղթողները - մահին , հաղթողները , մենախոսություն


Նրանք հանդիպում էին շաբաթ երեկոները ՝ գրադարանի մոտ:Երկուսն էլ տանը ստում էին,թե պարապելու են գնում:Ու այդ սուտը մի քիչ,շատ քիչ մեղմացնելու համար նրանք իրար գրադարանի մոտ էին սպասում:

-Բարև:Ուշացա՞:
-Չէ՛ , չէ՛ , ինչ ես ասում:Վերցրու...

-Վա՜յ,մեխակներ:Ինչ լավն են...
Աղջիկը շոյում էր մեխակների թերթերը ու ժպտում նարնջագույն ժպիտով:Տղան անթարթ նայում էր աղջկան ու աննկատ սուզվում նրա աչքերի կապույտում:

-Ու՞ր գնանք:
-Վա՜յ,մոռացել է :Չէ որ դու խոստացար ինձ գերեզմանոց տանել:
-Ճիշտ որ:Գիտե՞ս,ես մեր կուրսում ասացի , որ մենք միասին գերեզմանոց ենք գնալու:Բոլորը ծիծաղեցին:
-Գնանք,-ասաց աղջիկը,-շատ եմ խնդրում:Ես կյանքումս երբեք գերեզմանոց չեմ գնացել:
-Իսկ ես միայն մեկ անգամ,-հիշեց տղան,-երբ մեր դասղեկն էր մահացել:

-Գիտե՞ս ես ինչպես եմ պատկերացնում գերեզմանոցը,-ասաց աղջիկը,-երկար շարքերով մամռոտած շիրմաքարեր,չորացած ծաղիկներ ու կապույտ-կապույտ լռություն:Գեղեցիկ է,այնպես չէ՞:
Տղան շարժեց գլուխը:Նրանք ավտոբուս նստեցին:Ավտոբուսը ցնցվում էր , ու երբ աղջիկը դիպչում էր տղային,տղան շիկնում էր:Նրանք ցած իջան,իրար ձեռք բռնած անցան փողոցն ու մտան գերեզմանոց:

Հենց դիմացից արցունքները սրբելով երեք սևազգեստ պառավներ էին գալիս:Նրանցից մեկը ձեռնափայտին հենված ինչ-որ բան էր պատմում:Շատ տխուր բան:Տղան ու աղջիկը հայացքով նրանց ուղեկցեցին մինչև մուտքի դարբասը ու իրար ձեռք բռնեցին:

Վախենու՞մ ես,-հարցրեց տղան:
-Հիմա էլ չէ,-ասաց աղջիկը ու ավելի ամուր սեղմեց տղայի ձեռքը:Նրանք նայեցին իրար ու անվստահ առաջ գնացին:Ծառուղու մոտ մի փոս ընկած շիրիմ կար:
-Վազգեն Կարապետի Մարկոսյան,-կարդաց տղան,-71 տարեկան:

-Պատկերացնու՞մ ես,-շշնջաց աղջիկը,-այս քարի տակ մարդ է պառկած:
-Հիմա նա արդեն չկա,-հանգստացրեց տղան,-նրա ոսկորները վաղուց փոշի են դարձել:"Համլետը" չե՞ս կարդացել:

Միսակյան Հակոբ Մարգարի:
Ավագյան Լիլի Սուրենի:
Վերջինը յոթ տարեկան աղջիկ էր:Նա պայուսակը ձեռքին ժպտում էր մահարձանի նկարից ու ամենևին չէր մտածում,որ ինքը չկա:Աղջիկը կռացավ ու ձեռքի մեխակները զգույշ դրեց գերեզմանին:Այնպես զգույշ,որ մահացած աղջիկը ոչինչ չզգաց:

Հակոբյան Վարդուհի Արմենի:
Արևյան Փառանձեմ Սարգսի:
-Ինչ շատ են,-տղայի ձեռքը թողնելով հուսահատ շշնջաց աղջիկը:
-Մամռոտ շիրմաքարեր ու կապույտ-կապույտ լռություն,-հիշեց ինչ-որ մեկը:
Շահինյան Ցողիկ Վազգենի:
Հանկարծ նրանք սարսափած կանգ առան:Աշխարհում ինչ-որ բան միանգամից փոխվեց:Նրանք արագ ծերացան,սպիտակեցին,ծածկվեցին կնճիռներով:
Բաղդասարյան Եսթեր:
Մանկիկյան Հայկուշիկ
Ռուբիկ
Թագուշիկ...
Այս ու այն շիրիմներից հազարավոր մարդկային դեմքեր բռնկվում ու մարում էին անէության մեջ:

Արամ
Վարդգես
Սողոմոնյան Սուրեն Միհրանի:
-Ես մեղավոր չեմ,-շշնջաց տղան,-դու գիտես,որ ես մեղավոր չեմ,ինքդ էիր ուզում գալ:
Հանկարծ աղջիկը փլվեց անծանոթ շիրմաքարին ու հեկեկաց ամբողջ մարմնով:Տղան ուզեց հանգստացնել նրան,շոյել նրա կնճռոտված մատները,բայց հանկարծ ինքն էլ լաց եղավ:Նրանք կողք-կողքի կանգնած լաց էին լինում իրենց սպիտակած մազերի,միլիոնավոր շիրիմների ու մարդկանց անզորության համար:
Երկու զառամյալ ծերունիները լուռ դուրս եկան գերեզմանոցից:Նրանք քայլում էին դանդաղ,կքված անծանոթ բեռի ծանրությունից:

-Ինչու՞ ես սովորում,-հանկարծ չարությամբ հարցրեց աղջիկը:
-Դու շատ լավ գիտես,-ասաց տղան,-ես ուզում եմ աշխարհագրագետ դառնալ:
-Հետո՞,-հարցրեց աղջիկը:
-Հետո,-ասաց տղան,-կաշխատեմ ,չեմ թողնի,որ մամաս ու պապաս աշխատեն,կճանապարհորդեմ:
-Իսկ հետո՞,հետո՞,հետո՞...
Տղան լռեց ու կախեց գլուխը,ինչպես լռել ու գլուխները կախել էին աշխարհի բոլոր մարդիկ:
Ճանապարհն անցնում էր զբոսայգու լճակի մոտով:
-Նավակ նստե՞նք,-հարցրեց տղան:
-Չէ,-ասաց աղջիկը,-տրամադրություն չունեմ:
Բայց որքան էլ ծեր լինեին նրանք,այնուամենայնիվ մի պահ կանգ առան ու նայեցին լողացողներին:
Արդեն երեկո էր:Անփույթ ալիքները իրենց գիրկն էին առել կլոր արեգակը ու գլորում էին մի ափից մյուսը:
-Նստենք,հը՞,-չհամբերեց տղան:
-Նստե՛նք,-ասաց աղջիկը:
Նրանք սուրքիթ մակույկը հրեցին ափից ու տղան թիակներով կոտրեց լճակի արևը:
-Ճը՛փ,ճլը՜փ,ճը՛փ,ճլը՜փ,-բողոքեցին ալիքները:
-Սը՛ս,սը՛ս,-սաստեցին ափերը:
-Լճակից աշխարհը միլիոն անգամ ավելի գեղեցիկ է երևում,-ասաց տղան:
-Ըհը՛,-ջրի վրա կախվելով ձայնեց աղջիկը:Տղան թիակը սխալ շարժեց ու թրջեց աղջկա հագուստը:
-Վա՛յ,-ճչաց աղջիկը ու բուռով ջուր ցանեց տղայի վրա:
Հանկարծ հրաշք պատահեց:Նրանք նայեցին իրար ու զարմացած տեսան,որ իրենք նորից դարձել են տասնութ տարեկան խենթ պատանիներ ու մատներով խաղում են արևի,ամպերի ու լճակի հետ:
-Ինչու՞ ես սովորում,-հանկարծ հարցրեց աղջիկը:
-Դու շատ լավ գիտես,-ասաց տղան,-ես պիտի աշխարհագրագետ դառնամ:
-Հետո՞,-հարցրեց աղջիկը:
-Հետո,-ասաց տղան,-կավարտեմ ու ընկերներիս հետ լեռները կբարձրանամ ,անհայտ գագաթներ գտնելու:
-Իսկ հետո՞,-հարցրեց աղջիկը:
-Հետո,-ասաց տղան ,-մեքենա կառնեմ,չեմ թողնի , որ մամաս ու պապաս աշխատեն,նրանց համար կստեղծեմ բոլոր հարմարությունները:Իսկ հենց որ արձակուրդ ստացա ՝ կնստեմ մեքենաս ու կգնամ աշխարհի յոթ հրաշալիքները տեսնելու...
Ու քանիի որ այդ բոլորից ավելի մեծ երջանկություն անհնար էր պատկերացնել,նրանք լռեցին ու շարունակեցին թիավարել:

Գ. Ջանիկյան


Մահին հաղթողները - մահին , հաղթողները , մենախոսություն
Մահին հաղթողները - մահին , հաղթողները , մենախոսություն
Մահին հաղթողները - մահին , հաղթողները , մենախոսություն
Մահին հաղթողները - մահին , հաղթողները , մենախոսություն
Մահին հաղթողները - մահին , հաղթողները , մենախոսություն
Մահին հաղթողները - մահին , հաղթողները , մենախոսություն
Մահին հաղթողները - մահին , հաղթողները , մենախոսություն


Մահին հաղթողները - մահին , հաղթողները , մենախոսություն
Մահին հաղթողները - մահին , հաղթողները , մենախոսություն

18

29

1485

  • FINAAAAAL... A POR LA DECIMA
    2014-04-30 23:30:52
    հիանալի էր :) ինչպես միշտ,երևի հիմա ինձ կհիշես :)
    • Էլֆ(Քարասպան)
      2014-04-30 23:31:52
      Ուրախ եմ , որ դուր եկավ:Իհարկե կհիշեմ: :)
      • FINAAAAAL... A POR LA DECIMA
        2014-04-30 23:35:34
        ես օրինակ միշտ ուզեցել եմ հայ հեղինակների գրքերից կարդամ,բայց ոչ ծրագրային,բայց ցավոք սրտի չեմ գտնում (օգո)
      • Էլֆ(Քարասպան)
        2014-04-30 23:36:27
        Ներքինով շարունակենք :) (ծաղիկ)
      • FINAAAAAL... A POR LA DECIMA
        2014-04-30 23:36:53
        ահա :)
  • Amul:) (MUSI)
    2014-04-30 23:31:25
    (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո)
  • ϯ✝Teenager✝ϯ
    2014-04-30 23:59:37
    տպավորիչ էր... ապրես... (ծաղիկ)
  • Amul:) (MUSI)
    2014-05-01 00:13:30
    Գրքի անունը կասես՞ (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ)
    • Էլֆ(Քարասպան)
      2014-05-01 00:13:58
      Հենց Մահին հաղթողները :) (ծաղիկ)
      • Amul:) (MUSI)
        2014-05-01 00:15:41
        մերսի շատտտտտ :) :) :) :) վերնագիրը ցույց չէր տալիս
      • Էլֆ(Քարասպան)
        2014-05-01 00:16:21
        շնորհակալության կարիք չկա :)
      • Amul:) (MUSI)
        2014-05-01 00:16:53
        (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ)
  • .....
    2014-05-03 19:31:51
    շատ լավն էր (լավ) ապրես (բռավո) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ)
  • DIANA17
    2014-05-03 22:06:06
    (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո)
  • alone again
    2014-05-04 16:37:59
    (բռավո) (բռավո) (բռավո)