Copy SMS

ԷլԴորադո

Իսպանական և հնդկացիական լեգենդները պատմում են,որ Էլդորադոն Ոսկե քաղաք է Լատինական Ամերիկայում:Ըստ Օրելյանոյի Ոսկե քաղաքը  գտնվում էր Ամազոն և Օրինոկո գետերի միջև՝ Պարիմե լճի ափերին։


Ներկայացնում եմ քաղաքի մասին պատմող լեգենդը....  

ԷլԴորադո - Էլդորադո, Ոսկե քաղաք, լեգենդներ


   Առաջին տեղեկություններն այս քաղաքի մասին պատմվում են  Կոլումբոսի կողմից Ամերիկան հայտնագործելուց հետո:Իսպանացիները բնիկներից իմացան, որ ոսկով հարուստ մի հեռու երկիր կա՝ էլդորադո անունով: Տեղացիները պատմում էին, որ այն  իր հարստություններով գերազանցում է Մեքսիկային և Պերուին: Այդ լուրը նպաստեց Անդյան երկրների նվաճմանը: Երկրները գաղութացվեցին, ժողովուրդներն ու նրանց մշակույթը կործանվեցին: Կոնկիստադորները, անցնելով Անդյան բարձրավանդակները, տեղացիներից  տեղեկություններ էին հարցնում Էլդորադոյի մասին:

Հետագայում պարզվեց, որ Էլդորադոն բնիկների ավանդական տոնակատարություններից մեկի անվանումն է: Այդ տոնին տեղի էր ունենում նրանց առաջնորդի ոսկեզօծման արարողությունը:  Ցեղի առաջնորդը, իր մարմինը օծում էր կուպրով, ծածկում ոսկու փոշով և երգի ու պարի ուղեկցությամբ հանդիսավոր կերպով մտնում էր նրանց սուրբ լճերից մեկի ջրի մեջ: Նրան տրվում էր Էլդորադո տիտղոսը, որը բառացի նշանակում էր ոսկեզօծված:ԷլԴորադո - Էլդորադո, Ոսկե քաղաք, լեգենդներ         Երբ բնիկները հասկացան ոսկու նկատմամբ իսպանացիների ագահությունը, նրանք լճին նվիրված տոնակատարությունը, ինչպես նաև լիճը, ուր օծվում էր իրենց առաջնորդը, գաղտնի պահեցին: Երբ հնդիկներից Էլդորադոյի մասին հարցնում էին, նրանք ասում էին, որ Էլդորադոյում իսկապես  ոսկի շատ կա, բայց այն  շատ հեռու է, լեռներից այն կողմ:
     Կոնկիստադորների վառ երևակայության մեջ ստեղծվեց Էլդորադո անունով մի երկիր, որը իբր շատ հարուստ է ոսկով ու արծաթով և սկսեցին փնտրել ու փնտրել.... 


ԷլԴորադո - Էլդորադո, Ոսկե քաղաք, լեգենդներ


 Հա ի դեպ . Էլդորադո քաղաքի ու ոսկու որոնումների մասին  կա նկարահանված գեղեցիկ ֆիլմ, իսկ գլխավոր դերում է Շեյն Ուեսթը...

ԷլԴորադո - Էլդորադո, Ոսկե քաղաք, լեգենդներ


Հուսով  եմ`հետաքրքիր էր ԷլԴորադո - Էլդորադո, Ոսկե քաղաք, լեգենդներ

10

8

2928