Copy SMS

Ով Հայ.....


Ով Հայ..... - Հայ, Հայրենիք, Հայաստան

Մեր երկրի հանդեպ տածված անուշադրությունը, մեր երիտասարդների չծառայելու միտւմը, ամեն- ինչ ստիպում էր ինձ գրել այս հոդվածը, որը բխում է սրտիցս......


Ով Հայ..... - Հայ, Հայրենիք, ՀայաստանՄեզ անվանում ենք Հայ, մեզ բոլորը ճանաչում են իբրև խիզախ և տոկուն ազգի...Բոլորը մտածում են, այստեղ այս հնամենի երկրում դեռ ապրում են տիգրաններ, վարդաններ, մոնթեներ, բայց ոչ, նրանց դա թվում է, նրանք չեն պատկերացնում, որ չկա այն առաջվա խիզախ և համախմբված հայությունը , որ այժմ այն անմիբան է, այժմ շատ քիչ են հայրենիքի համար պայքարողները....Երբ փոքր էի երազում էի դառնալ հայրենիքիս համար պիտանի մարդ, այնպիսին որով կհպարտանար ամբողջ հայությունը.....Այժմ ևս երազում եմ, ավելի ճիշտ երազանքս նպատակի է վերածվել...Բյաց հաճախ եմ հիասթափվում, քանզի չկա այն առաջվա հայությունը, չկան այն խիզախ մարտիկները,չկան մեր քաջարի զինվորները....Որոշ տղաների համար զինվոր լինելը պատիժ է, իսկ շատ քչերի համար երջանկություն....Իսկ ինչու? Ինչու են մարդիկ փոխվել, ինչու են նրանք կործանում արյան գնով ազատագրված Հայաստանը, այն Հայաստանը, որի ամեն մի քարի ամեն մի ծառի մեջ ամփոփված է Հայը, Հայ ժողովուրդը....Մենք չենք շարունակում մեր պապերի անցած ուղին, ինչի պատճառով էլ չենք կարող հասնել ինչ-որ նվաճումների: Մի պահ մտածում էի, որ այդ ամենը կախված է իշխանություններից, և եթե ժողովուրդը պայքարի կստանանք հիանալի արդյունք..Բայց ոչ, ժողովրդի մեջ կա այն ախտը, որը մղում է հայերին թողնել հայրենի երկիրը քանզի արտերկրում  կան ավելի շատ բարիքներ քան մեր երկրում, քան մեր փոքրիկ հայրենիքում....Չէ այդպես չի լինի եկեք բոլորս հեռանանք, թողնենք մեր հողը..Ինչ անենք թե չի կորչի մեր մշակույթը, մեր լեզուն, մեր հավատը....Թող ձուլվենք այլ ազգերին, անէանանք, կորչենք և դասվենք վերացած ազգերի շարքում....Իսկ այն անիրավները,թուրքերը ադրբեջանցիները թող ուրախանան, թող հպարտանան իրենց ուժով..


Խնդրում եմ ձեզ եկեք պայքարենք, պայքարենք հանուն երկրի զարգացման, տնտեսության, տարբեր տեխնիկաների զարգացման և ուսման մեջ ձեռքբերումների համար, քանզի միայն այդ դեպքում կարելի է ողբալի վերջաբանը փոխարինել փառահեղ հաղթանակով:

8

16

1375

  • (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) հաստատ
  • יהודי ✡לנצח
    2014-05-07 20:44:35
    Ays kyanqum amen inchn a poxvum u misht el poxvelu a ur mnac da chpoxver....
  • Երևակայող--007
    2014-05-07 20:45:13
    Դուք աղջիկ եք չէ՞
    • Amul:) (MUSI)
      2014-05-07 20:46:09
      այո աղջիկ եմ
      • Երևակայող--007
        2014-05-07 20:52:44
        պարզ ա.....ես հասկանում եմ խի տղաներից շատերը չեն ուզում......գիտեք շատ խանգարող պատճառներ կան հիմա, որոնց բացակայության դեպքում ես հաստատ հիմա զինվոր էի, կամ հետախույզ, կամ.....չշարունակեմ :) Մես սիրով կնվիրվեմ բանակին, հայրենիքին, որտև ոչ միայն սիրում եմ իմ երկիրը այլ նաև սիրում եմ զինվորական կյանքը....Բայց կան շատերը, որոնք դա ստիպուն են չկատարվի....Ղեկավարության անտարբերությունը մեկ....հաճախ բանակում զինվորներին վատ են վերաբերվում, չարաշահում են պաշտոնական դիրքերը, օֆիցերը կարող ա զինվորին վիրավորի, պատասխանի դեպքում ծեծի ենթարկի, իսկ եթե գեներալը, կամ մայորը, կամ գնդապետն իմանա իրականությունը, էտ դեպքում սպանվի.....իսկ հերոսներ կունենանք, պատերազմի ժամանակ դեռ էլի հրոսներ կունենանք, բոլորը չեն որ հիմա աչքի են ընկնում, պատերազմի վախտ ամեն ինչ երևում ա, եվ վախկոտը, եւ արի հայը......
      • Amulik
        2014-05-07 20:57:01
        (բռավո) (բռավո) (բռավո) Համաձայնեմ բայց շատ երիտասարդներ չեն էլ ցանկանում լսել բանակի մասին, որ հանկարծ չհրաժարվեն իրենց առօրյա կյանքից, որ չթողնեն իրենց ընկերական շրջապատը....Ինքս 4 եղբայր ունեմ ծառայող և հպարտ եմ որ զինվորի քույր եմ....Հավատացեք չնայած բարդությունների զինվոր լինելը և հայրենիքին ծառայելը հպարտություն է
      • Երևակայող--007
        2014-05-07 21:01:46
        Դե էտ լավ չի իհարկե, բայց միշտ էլ նման հայեր եղել են...... Ու գիտեք, ցավոք, բանակը համեստների տեղը չի, որտեւ կան շատ "հայեր", որոնք տեսնելով իրենց հայերնակցի համեստությունը, սկսում են իշխել, որը բերում ա նրան, որ երկու զինվոր սկսում են իրար ատել, պատերազմում իրար օգնելու տեղը կարող ա իրա սպանեն, շատերը նույնիսկ չեն դիմանում ու իրանց են սպանում, կամ լսած կլինեք, մի զինվոր մյուսին ենքան ա վիրավորում, որ վիրավորված զինվորը չդիմանալով սպանում ա դիմացի զինվորին....... այ սա ա, որ շատ հաճախ հետա ա պահում մարդուն բանակից..... անփորձանք ծառայություն եղբայրներիդ, Աստված պահապան մեր հայերին, մեր բոլոր զինվորներին.....միայն արյան գնով կարելի ա պահել էսօրվա մեր հայրենիքը.....հուսամ, մի օր ենքան կհզորանանք, որ բանակ ինքնակամ կարելի է միայն գնալ :)
      • Amulik
        2014-05-07 21:03:25
        մերսի շատ :) :) :) հոսով եմ ես էլ կցանկանայի ծառայել չնայած որ աղջիկ եմ