Copy SMS

Մտացրիվ ~...

Մտացրիվ ~... - մտքեր, նկարներ, գրառում


Որպեսզի կործանում կամ բարձրացում լինի, դրա համար պետք է վերև և ներքև գոյություն ունենա: Բայց տիեզերքում վերև ու ներքև չկա, այն գոյություն ունի միայն մարդուս ուղեղում՝ պատրանքի ու մոլորության այդ հայրենիքում: Բոլոր հակադրությունները մոլորություններ են. սպիտակը և սևը մոլորություն է, մահվան և կյանքի հակադրությունը մոլորություն է, բարին և չարը նույնպես մոլորություն է: Դա մեկ րոպեի գործ է, ընդամենը մի պայծառատեսության րոպեի գործ, բավական է ատամները կրճտացնել, որպեսզի մարդս հաղթահարի մոլորությունների տիրապետությունը..

Մտացրիվ ~... - մտքեր, նկարներ, գրառում

Առարկաները, որոնք մենք տեսնում ենք, այդ նույն առարկաներն են, որ նաև մեր մեջ են: Չկա մեկ ուրիշ իրականություն, քան այն, որ մենք մեր մեջ ենք կրում: Այդ պատճառով էլ մաևդկանց մեծամասնությունը իրականությունից դուրս է ապրում , որովհետև նրանք մեզնից դուրս գտնվող առարկաները որպես իրականություն են ընդունում և իրենք իրենց ներսում մշտամփոփյալ աշխարհին բնավ խոսելու և ինքնարտահայտվելու հնարավորություն չեն ընձեռնում: Այդպես կարելի է երջանիկ լինել: Բայց, երբ մեկ անգամ էլ այն մեկ ուրիշն ես ճանաչում, այլևս մեծամասնության ճանապարհով ընթանալու ընտրություն չես ունենում.. 

Մտացրիվ ~... - մտքեր, նկարներ, գրառում

Յուրաքանչյուր մարդու կյանքը մի ճանապարհ է՝ ինքն իրեն ուղղված, ճանապարհի մի փորձ, մի թելի մատնանշում: Ոչ ոք երբեք էլ հենց միայն ինքը չի եղել, յուրաքանչյուրը, սակայն ձգտում է այնպիսին դառնալ՝ անզգա ու բութ կամ լուսավոր մեկը, յուրաքանչյուր ոք՝ ով ինչպես կարող է: ...Մենք կարող ենք իրար հասկանալ, սակայն մեկնել, ցուցանել յուրաքանչյուրս կարող ենք միայն ինքներս մեզ:


Մտացրիվ ~... - մտքեր, նկարներ, գրառումԵս թողնում եմ Սիզիփոսին լեռան ստորոտում: Ամեն մարդ ունի իր ժայռը: Բայց Սիզիփոսը սովորեցնում է գերագույն հավատարմություն, որը ժխտում է աստվածներին ու ժայռեր է բարձրացնում: Նրան նույնպես թվում է, թե ամեն ինչ լավ է: Այս, առանց գերագույն տիրոջ մնացած տիեզերքը նրան չի թվում ո’չ ամուլ, ո’չ էլ ճղճիմ: Քարի յուրաքանչյուր փշուրը, կեսգիշերային լեռան վրա փայլատակող յուրաքանչյուր հանքաբեկորը ինքնին աշխարհներ են ստեղծում: Հենց միայն գագաթներ նվաճելու համար թափված ջանքերը բավական են, որ լցնեն մարդու սիրտը: Սիզիփոսին պետք է պատկերացնել երջանիկ:

Մտացրիվ ~... - մտքեր, նկարներ, գրառում

Յուրաքանչյուր ճշմարտության հակառակը նույնպես ճշմարիտ է... բանն այն է, որ ճշմարտությունն արտաբերել, բառերով արտահայտել կարելի է միայն, երբ այն միակողմանի է: Միակողմանի է այն ամենը, ինչը մտածվում է մտքով և արտահայատվում բառերով, միակողմանին ամբողջ է, կիսատ ամբողջություն, զուրկ ամբողջականությունից, շրջանակայնությունից, միասնականությունից: Երբ վսեմագույն Գոթաման իր ուսմունքում ու քարոզներում խոսում էր աշխարհի մասին, նա այն պետք է բաժաներ սանսարայի ու նիրվանայի, մոլորության ու ճշմարտության , տառապանքի ու փրկության: Այլ կերպ հնարավոր էլ չէ, այլ ճանապարհ չկա նրա համար, ով ցանկանում է ուսուցանել ուրիշներին: Սակայն աշխարհն ինքը, մեր շուրջը և մեր մեջ եղող գոյը բնավ միակողմանի չէ: Երբեք չի լինում, որ մարդը կամ արարքը ամբողջապես կամ բացառապես սանասարա կամ նիրվանա լինի, մարդս երբեք չի լինում կատարելապես սուրբ կամ կատարելապես մեղսավոր: Մեզ միայն այդեպես թվում է, այդպես է պատկերանում, քանի որ մենք ենթակա ենք այն մոլորությանը, թե ժամանակը մի ինչ-որ գոյություն ունեցող բան է: Ժամանակը գոյություն չունի... իսկ եթե ժամանակն իրական չէ, իրապես գոյություն չունի, այդժամ նաև սահմանաբաժանը աշխարհի ու հավերժության միջև, տառապանքի ու երանության միջև, չարի ու բարու միջև անջրպետը նույնպես մոլորություն է ներկայանում...

Մտացրիվ ~... - մտքեր, նկարներ, գրառում

Երևի մարդուն, իրոք, հարկավոր է երբեմն մենակ մնալ` ինքն իր հետ, ինքն իր դեմ, և, երևի, հենց այդ ժամանակ են գալիս իսկական մտերիմները, որոնց կորցնում ես, որովհետև մտերիմները նրանք են, որոնց կորցնում ես: Միայն պատահական մարդիկ են, որ միշտ կողքիդ են:

Մտացրիվ ~... - մտքեր, նկարներ, գրառում

Ամեն բանի ինչ-որ հավելում կա: Բոլոր բառերն առանձին վերցրած կորցրել են իրենց իմաստը: Ածական է հարկավոր: Մեկի մասին ասում են` լավ մարդ է: Կարծես թե քիչ է մարդը: Բարի մարդ է: Կարծես թե քիչ է մարդը:

Մտացրիվ ~... - մտքեր, նկարներ, գրառում

Առհասարակ, ի՞նչ կարիք կա հավաքվելու, ի՞նչ կարիք կա քրքրելու անցյալի փեթակը. կարծում ես այնտեղից բզզալով դուրս կթռչեն հուշերի մեղունե՞րը: Հազիվ թե: Համարյա ամեն ինչ մոռացվել է, մեղուների մեծ մասը պարզապես դեղին փոշու մի շերտ է փեթակի հատակին և թող հանգիստ մնա:

24

102

1528