Ապրել` նշանակում է փլատակներ կիտել հոգում
...Գրեբերը դուրս եկավ փողոց: Երբ նա ֆիլհարմոնիա էր գալիս, այս փողոցը խոժոռ ու մեռած էր, իսկ հիմա անհամեմատ ավելի լուսավոր էր թվում: Ոչ, կյանքն այնտեղ դեռ բոլորովին չէր մեռել: Գրեբերն այժմ նկատում էր ոչ միայն ավերված տները, այլև բողբոջող ծառերը, փողոցում խաղացող 2 շներին և թաց, կապույտ երկինքը: Ծնողները կենդանի են. նրանք ընդամենը... անհետ կորած են: Մի ժամ առաջ, երբ կռնատ պաշտոնյան նույնն ասաց, դա Գրեբերին սարսափելի ու անտանելի էր թվում, իսկ այժմ այդ նույն լուրը նրա մեջ ինչ-որ անհասկանալի ձևով հույս էր ծնում: Գրեբերը գիտեր, որ դրանից առաջ, գեթ մի րոպեով, հավատացել էր իր ծնողների մահվանը: -Շա՞տ բան է պետք արդյոք հույսի համար...
Գրեբերը հետաքրքրությամբ շուրջն էր նայում: Նա առաջին անգամն էր լինում ռմբապաստարանում քաղաքացիական ազգաբնակչության, մանավանդ կանանց ու երեխաների հետ միասին: Առաջին անգամն էր լինում ռմբապաստարանում... Գերմանիայում: Աղոտ, կապտավուն լույսը զրկում էր մարդկանց դեմքերը կենդանի երանգներից, և նրանք շնչահեղձի դեմքեր էին թվում:
-Իսկական ջրահեղձնե՜ր...-մտածեց նա,-որոնց խեղդել են կեղծիքի ու սարսափի մեջ, քշել գետնի տակ՝ ստիպելով ատել լույսը, ճշմարտությունն ու պարզությունը:
Էրիխ Մարիա Ռեմարկ

