Բարձունքը մերն է, տղերքը չկան....
Բարձունքը մերն է, տղերքը չկան,
Տղերքն ավելի բարձրում մնացին:
Դիպան աստղերին՝ աստղերը հանգան
Ու լեղի քսվեց մեր ցամաք հացին…
Շահեցի՞ր երկիր, թե՞ կորցրեցիր.
Բարձունքը մերն է, տղերքը չկան
Երեկ`Մայիսի 9-ին Հայոց անկախ պետականության ամենակարևոր օրերից էր.ազատագրվեց
Շուշին....Ազատագրվեց ու դրանով իսկ փոխվեց Ղարաբաղյան պատերազմի ողջ ընթացքը. Ազատագրվեց հայորդիների թափած արյան ու քրտինքի շնորհիվ :Ազատագրվեց ՀԱՅ ժողովրդի միասնականության ու քաջության շնորհիվ....Ազատագրվեց ի շնորհիվ նրանց,ովքեր զոհվեցին բարձունքը գրավելու ճանապարհին:
Շուշիի ազատագրումը չի կարելի վերագրել միայն մեկին,այն բոլորի հաղթանակն էր .... Այդ հաղթանակը նրանցն էր,ովքեր չկարողացան տոնել այն: Սրանք ինքնապաշտպանական մարտերի հրամանատար Կոմանդոսի խոսքերն են...
Ռազմական օպերացիան անվանվել էր "Հարսանիք լեռներում" :Իսկ ինչու՞ հենց այդպես
Քանի որ Պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանին անհնրաին էր թվում մշակված ծրագրի իրագործումը,սակայն մասնակիցները պնդեցին,որ անպայման կգրավեն Շուշին: Սպարապետը խոստացավ,ոո Շուշին ազատագրելուց հետո անպայման կամուսանա…..Այդպես օպերացիան ստացավ “Հարսանիք լեռներում” անվանումը:
Արկադի Տեր-Թադևոսյանը մայիսի 4-ին արդեն ստորագրել էր հարձակման հրամանը, սակայն այն նախապատրաստական հարցերի պատճառով հետաձգվել էր: Շուշիի ազատագրման մարտական գործողությունը սկսվել է մայիսի 8-ին, ժամը 2.30-ին եւ ավարտվել մայիսի 9-ի լուսաբացին:
Մշակման եւ իրականացման առումով գրեթե անթերի ռազմական գործողություն, որով բեկվեց Ղարաբաղյան ազատագրական պատերազմը:Գործողությունն իրականացվել է 4 ուղղություններով՝ միաժամանակյա հարձակումներով՝ մայիսի լույս 8-ի գիշերը ժամը 2.30:
Քո երակներում խշշացող տղերքը,
որ անպայմանական՝
քեզ սիրում էին ճիշտ ու իսկական,
մի օր վեր կացան
այգուց,
փողոցից
ու սրճարանից
և զենքեր առած՝
քայլեցին ուղիղ պատերազմի դաշտ,
բայց նրանք չկան քո պղինձ ու քար ոչ մի արձանում.....
Շուշիի ազատագրման երգը
Անառիկ ամրոց, հպարտ իմ Շուշի,
Բախտակից եղբայր Կարսի ու Մուշի,
Քիչ էլ դիմացիր հայ գնդերը քաջ
Շուտով կը լինեն դռներիդ առաջ:
Քիրս սարի կողմից հենց փչի քամին,
Թող սարսափահար լինի թշնամին,
Եւ թող իմանայ մեր ոսոխը նենգ,
Որ այսուհետեւ չենք ներելու մենք:
Հրաման տվեց Կոմանդոսը քաջ,
Լոյսը չբացուած գրոհենք առաջ,
Քաղաքը բոլոր կողմերից պատենք,
Այսօր մենք պետք է Շուշին ազատենք:
Ելան քաջերը, կռիւներ ահեղ
Եւ յաղթանակներ՝ մեծ ու փառահեղ,
Ամբողջ հայութեան իղձը կատարուեց,
Հայի սիրելի Շուշին ազատուեց:
♥ Ս. ի. Լ. վ. Ա. ♥ I Believe In Sherlock Holmes ((( veteran4ik))) :-D Пятачок
2014-05-10 17:22:58Supernatural...
2014-05-10 19:15:33Մելինե
2014-05-10 17:52:13Supernatural...
2014-05-10 18:43:14R a i n -☂
2014-05-11 11:53:53UnKnown
2014-05-13 20:57:33ԼՈւՍ
2014-05-13 21:01:46UnKnown
2014-05-14 22:39:48Iglesias
2014-05-13 21:05:31UnKnown
2014-05-14 14:15:32A S A L A
2014-05-14 14:36:30UnKnown
2014-05-14 14:36:56A S A L A
2014-05-14 14:38:11UnKnown
2014-05-14 14:38:32A S A L A
2014-05-14 14:38:21UnKnown
2014-05-14 14:48:53