Մաֆիա
Մաֆիան իտալական կրիմինալ աշխարհի ամենակայուն հանցագործ կազմակերպություններից է, որը ձևավորվել է Սիցիլիայում 19-րդ դարի 2-րդ կեսին: Այժմ թե' Իտալիայւմ, թե' ամբողջ աշխարհում կան բազմաթիվ կազմակերպություններ, որոնք կրկնօրինակում են սիցիլիական «Կոզա Նոստրային»: Իտալիայում դրանք են` «Կամորրան»/Նեապոլ/, «Նդրանգետտան»/Կալաբրիա/, «Սակրա Կորոնա Ունիտա»/Պուլիա/:
«Մաֆիա» բառի նշանակությունը
«Մաֆիա» բառի ծագման մի քանի տարբերակներ կան: Այն բացառապես սիցիլիական երևույթ է:
1. 1282թ.-ի ապստամբության նշանաբանի հապավումը " Morte alla Francia, Italia anelia!" /«Մահ Ֆրանսիային, վերածնվիր Իտալիա»/:
2. 1282թ.-ին Զատկի առավոտյան մի ֆրանսիացի զինվոր սիցիլիացի աղջկա է բռնաբարում: Այդ օրը աղջկա հարսանիքն էր: Վշտից խելագարված` աղջկա մայրը վազում էր փողոցներով և գոռում. " Ma fia! Ma fia!", որը սիցիլիայի բարբառով նշանակում է «Իմ աղջիկը»: Նույն օրը երկրում ապստամբություն է բռնկվում: Իտալացիները սպանում են հազարավոր ֆրանսիացիների: Այն պատմության մեջ հայտնի է «Սիցիլիական ընթրիք» անունով:
3. «Մաֆիա» բառը իտալացիները ժառանգություն են ստացել արաբներից, երբ Սիցիլիան գտնվում էր արաբական տիրապետության տակ: Այն արաբական օրենսգրքում նշանակում էր հասարակ մարդկանց պաշտպանությունը իշխանության անօրինականություններից:
4. Մարիո Պյուզոյի «Կնքահայրը» գրքում գրված է, որ սիցիլիական բարբառով այն նշանակում է «ապաստարան»
Մաֆիայի «Տաս պատվիրանները»
1. Ոչ ոք չի կարղ ինքնուրույն մեզ մոտենալ և ներկայանալ որպես մեր ընկեր: Նրան պետք է ներկայացնի մերոնցից մեկը:
2. Երբեք մի' նայեք ընկերների կանանց:
3. Թույլ մի' տվեք, որ ձեզ տեսնեն ոստիկանի ներկայությամբ:
4. Մի' այցելեք բարեր և ակումբներ:
5. Ձեր պարտքն է միշտ գտնվել «Կոզա Նոստրայի» տրամադրության տակ, անգամ եթե ձեր կինը ծննդաբերում է:
6. Նախօրոք պլանավորած հանդիպումերին ներկայացե'ք ժամանակին:
7. Կանանց հետ պետք է միշտ հարգալից վարվել:
8. Եթե ձեզ խնդրում են ինչ-որ ինֆորմացիա տալ, ասե'ք ճշմարտությունը:
9. Չ'ի կարելի սեփականացնել այն գումարները, որոնք պատկանում են «Կոզա Նոստրայի» անդամներին կամ նրանց հարազատներին:
10. «Կոզա Նոստրա» չեն կարող մուտք գործել հետևյալ անձիք` ում մոտիկ բարեկամը ոստիկան է, ում մոտիկ բարեկամը կամ բարեկամուհին դավաճանում է կնոջը կամ ամուսնուն, ով իրեն լավ չի պահում և բարոյական սկղբունքերին չի հետևում:
Մաֆիայի «Պատվի կանոնագիրքը»
1. Մաֆիայի անդամները պետք է օգնեն միմյանց` անկախ օգնության տեսակից:
2. Ղեկավարներին պետք է պարտադիր ենթարկվել:
3. Արդարադատությունը իրականացնում է մաֆիան:
4. Ցանկացած ոտնձգություն մաֆիայի անդամներից մեկի նկատմամբ ոտնձգություն է ամբողջ մաֆիայի նկատմամբ:
5. Եթե ինչ-որ մեկը ասում է մաֆիայի անդամերից մեկի անունը, ապա մաֆիան իրավունք ունի սպանել ոչ միայն նրան , այլև նրա ընտանիքին:
քնարիկ
2014-05-10 17:21:19Մելինե
2014-05-10 18:10:49քնարիկ
2014-05-10 18:12:01Q_Jp
2014-06-27 17:30:46