Copy SMS

Մի մոխրամանի պատմություն...

Մի մոխրամանի պատմություն... - պատմություն, հորինված, հեղինակային


-Տիկին, որքան տեղյակ եմ դուք եք վերջին անգամ նրան տեսել:

-Այո, ճիշտ եք, ես էի վերջին անգամ նրան տեսել:

-Կպատմե՞ք որոշ մանրամասներ:

""-Սովորական աշխատանքային օր էր, երբ ժամը 18:00-ի կողմերը մի պատանի եկավ այն ռեստորանը, որտեղ ես աշխատում էի որպես մատուցողուհի: Նա նստեց բացօթյա մասում, և պատվիրեց միայն մեկ գավաթ սուրճ: Բազմաթիվ հաճախորդներ գնացին և եկան, սակայն նա կարծես միտք էլ չուներ դուրս գալու, մերթ նայում էր ժամացույցին, մեկ էլ կամաց-կամաց մթնող երկնքին: Մոտեցա նրան, կարծեցի ինչ որ բան կցանկանա, սակայն նա հրաժարվեց ու խնդրեց որ իրեն այդպիսի հարցերով այևս չմոտենամ: Շարունակ ծխում էր, կարծես ինչ որ բանի էր սպասում: Ես սկսեցի նրան ուշադրություն չդարձնել, ու շարունակել իմ աշխատանքը:

Արդեն հաճախորդները քչանում էին, ժամը 22:00-էր, իսկ մենք 30 րոպեից պետք է փակեինք ռեստորանը: Մինչդեռ նա իր տեղը նստած էր: Ինձ մոտեցավ մենենջերը.

-Այսօր, ցավում եմ, բայց դուք աշխատավարձ չեք ստանալու:

-Ինչպե՞ս, դուք անընդմեջ այն հետաձգում եք, ես աշխատում եմ այստեղ այդ գումարի համար, իսկ դուք....

-Լռիր, մնացած հարցերը տնօրենի հետ, իսկ ռեստորանը պետք է արդեն փակենք, այն պատանուն այնտեղից հանիր:

-Նա երկար ժամանակ է այնտեղ նստած է...

-Ինչ կապ ունի, ուզում եք բղավեք թող դուրս գա, ես շտապում եմ....

Այս ամենից բարկացած, մոտեցա պատանուն: Նա այնքան հանգիստ ու այնպիսի մտածող հայացքով էր նստած, որ իմ խիղճը չթողեց որ ես նրան ասեմ “դուրս եկեք”, սակայան զայրույթս էլ քիչ չէր ու ես բարձր տոնով հարցրի.

Մի մոխրամանի պատմություն... - պատմություն, հորինված, հեղինակային

-Գուցե մոխրամանը փոխե՞մ: Չե՞ք հոգնել պարոն, ես Ձեր փոխարեն արդեն հոգնեցի:

-Մի աղմկեք տիկին, մի խանգարեք այս անդորրը: Գուցե ըմպեք մեկ գավաթ սուրճ ու հանգստանաք, կամ այս գիշերային խորը լռության մեջ նստեք, ու նայեք անսահման ու գիշերային լռությունից խորը տիեզերքին, որն իր գեղեցկությունն ու իրական դեմքը ցույց է տալիս այն ժամանակ, երբ մարդիկ քնած են...և գուցե խորանաք այդ անբացահայտ տիեզերքում ու բացահայտեք ինչ որ մի նոր բան, դառնալով մեր օրերի հանճարը, կամ…կամ գուցե միայն լուռ նայեք ձեր շուրջը, չէ՞ որ այնքան անարդար է այս աշխարհն ու կեղծ, որ եթե անգամ բարի ու ճիշտ խոսք ասեք, դա կխառնվի կեղծիքների հետ ու ձեռք կբերեք թշնամիներ, իսկ ձեզ թշնամիներ պե՞տք են: Կարծում եմ որ ոչ: Իսկ հիմա տեսնու՞մ եք, այն փայլուն աստղին…Տեսնու՞մ եք:

Նրա խոսքերն ինձ կարծես հանգստացրեցին ու հետաքրքրեց, թե ինչ է ցանկանում նա ասել.

-Այո տենում եմ, և՞:

-Դուք տեսնում եք մի բան, որ իրականում չկա, որ վաղուց անհետացել է, այն ինչքան էլ փնտրեք իրական կյանքում, չեք գտնի, որովհետև նա չկա, չկա և չկա.....դա նրա հետքն է, նա փայլում է մեզ համար, փայլում է նրա հոգին, որը կարծես ինչ որ ձևով ուզում է օգուտ տալ, ուզում է գեղեցիկ թվալ....

-Պարոն, ինչու՞ եք դուք դա ինձ ասում:

-Գիտեք օրիորդ, որքան հոգիներ են անհետացել երկրից այս ժամերի՞ն....գիտեք որ գիշերը մարդիկ քնում են նրա համար, որ չտեսնեն այն հոգիներին, որոնք բարձրանում են վեր, ու գիտեք ինչու է գիշերը լու՞ռ...որովհետև հոգիներից շատերը չէին հավատում որ գալու է այն ժամը, որ իրանք կանգնելու են դժոխքի ու դրախտի ճամփաբաժնին, ու գիշերը, երբ ստիպված հավատում են դրան, նրանք վախենում են, իսկ վախից՝ լռում, քանի որ այդժամ նրանց կառավարում է ինչ որ գերբնական ուժ, գուցե և Աստված է կառավարում....Իսկ նկատե՞լ եք, որ գիշերն անձրև ավելի քիչ է գալիս, քան օրվա մյուս հատվածում:

-Ուշադրություն չեմ դարձրել:

Մի մոխրամանի պատմություն... - պատմություն, հորինված, հեղինակային

-Դա այդպես է, ու գիտե՞ք…Հոգիները, երբ հասկանում են որ շուտով պատասխան են տալու իրենց գործածների համար, միանգամից հիշում են իրենց արած վատ արարքները, ու անկախ իրենցից բարձրանում վեր, դառնում են ամպեր, ու առավոտյան հասկանալով որ այդ գիշեր նրանք լքելու են երկիրը, վախից, կատաղությունից հարվածում են իրար, ապա հասկանալով, որ ամեն ինչ անցել գնացել է, և փոխել ոչինչ չեն կարող արտասվում են: Ու այդ ամենը դուք տեսնում եք....այո, այո, մի զարմացեք: Մի՞ թե չեք տեսել, այն պահը, երբ ամպերը բախվում են իրար, շանթարգում, որից հետո անձրև է գալիս....հիմա կրկին հիշեք, ինչ էի ձեզ պատմում քիչ առաջ.....Նաև իմացեք, որ Աստված բարի է, ու գիտակցելով, որ մարդկանցից շատերը զղջում են իրենց մեղքերի համար, օգնում է նրանց, մինչ դեռ նրանք դա դեռ չեն տեսնում, չեն գիտակցում, ու շարունակ արտասվում են: Իսկ այդ արցունքները հասնում են Երկրի մակերևույթին, ջրում բնությունը` Աստծո կողմից ստեղծված հրաշքներից մեկը, ու թարմություն հաղորդում ծառին, ծաղկին.....Հետո նրանք կորում են...Կարծում եք ես հոգեկան եմ, ու ներկայացնում եմ ձեզ ջրի շրջապտույտը ինչ որ տարօրինակ ձևո՞վ: Ոչ, չկա ջրի շրջապտույտ, ես նոր բացատրեցի ամեն ինչ...այս աշխարհն այդքան էլ պարզ չէ, հետո՞ ինչ որ մենք շատ բաներ չենք տեսնում, ուրեմն դա չկա՞, ուրեմն ամեն ինչ այնպես է լինում ինչպես մե՞նք ենք հասկանում ու տեսնում…ոչ:

-Իսկ ու՞ր են կորում այդ ամպերը:

-Բարձրանում են վեր` դառնում աստղ, ու փորձում լույս արձակել, լուսավորել ինչ որ մի փոքր տեղ, ինչ որ գեղեցկություն դառնալ, մինչդեռ դա արդեն նրանց չի փրկում: Ու երբ սպառվում են, գնում են ավելի վեր` դժոխքի ու դրախտի ճամփաբաժնի առջև կանգնում: Իսկ հիմա լռեք, մի խանգարեք այս մեծ իմաստ ունեցող անդորրը: Խնդրում եմ ձեզ, գնացեք ու փակեք ռեստորանը, թողեք ինձ այստեղ մենակ:

Այս մտքերով ընկած, փակեցի ռեստորանն ու գնացի: Առավոտյան անձրևային եղանակ էր: Երբ հասա ռեստորանի մոտ, նկատեցի ոստիկանների ու բժիշկների....Ռեստորանի մուտքը փակված էր: Մոտեցա ոստիկաններից մեկին:

-Ես այստեղ եմ աշխատում, կասե՞ք ինչ է կատարվում:

-Տիկին, այստեղ մարդ է մահացել…

Այդ պահին բժիշկները դուրս հանեցին այն պատանու դին, ում հետ զրուցում էի երեկ....""

-Տիկին, շարունակեք պատմությունը խնդրում եմ:

-Ոչ պարոն քննիչ, խնդրում եմ լռեք, արդեն գիշեր է, մի խանգարեք նրան, նա բարձրանում է վեր…

Մի մոխրամանի պատմություն... - պատմություն, հորինված, հեղինակային

Պատմությունը կրկին հորինված էր, սակայն միտքը եկավ իմ ու քոփիում մեկի հետ խոսալու ժամանակ...Եթե ինքը կցանկանա, թող կոմենտում իրա անունը նշի :)) Դե սխալների համար կներեք, իսկ քոփի կխնդրեի չանեք, կամ անելուց առաջ տեղեկացրեք....

SideWays Extra Technologies [SET] CopyRight 2014 

19

82

1789

  • ✖Isolation✖|Euphoria
    2014-05-16 15:06:29
    Վերնագիրը,չէի պատկերացնի,որ սենց կլինի :) ապրես
    • Երևակայող--007
      2014-05-16 16:40:55
      Սաղ քո մոխրամանն էր :D Ավելի լավ էիի չէ սպասում՞ :) Մերսիիիի (ժպիտ)
      • ✖Isolation✖|Euphoria
        2014-05-16 17:27:55
        Ես չգիտեի որ վերնագիր կդառնա (:| :D ուղղակի նտնց անորոշ էր,չգիտես ում ուղղված,այ էտ էր լավ (խփո) :D
      • Երևակայող--007
        2014-05-16 18:29:50
        Դե սրանից հետո ինձ օրիգինալ նամակներ կգրես, որ վերնագիրը օրիգինալ լինի :D :D այսինք՞ :D
      • ✖Isolation✖|Euphoria
        2014-05-16 18:31:41
        Ես ուղղակի սարկազմով հարցրի,ինչ իմանայ որ,,,, (:| :D
      • Երևակայող--007
        2014-05-16 18:32:18
        սարկազմը որն ա՞ O:) ]:) ]:)
      • ✖Isolation✖|Euphoria
        2014-05-16 18:35:19
        Կարևոր չի, (ծաղիկ) :D Տաճատուհուն հարցրա
      • Երևակայող--007
        2014-05-16 18:37:59
        չէ դու արի օրիգինալ մի գրի ]:)
      • ✖Isolation✖|Euphoria
        2014-05-16 18:40:46
        Դու ասեցիր նենց անուն ասա ,որ տարածված չի,վուալյա :D
      • Երևակայող--007
        2014-05-16 21:17:35
        չասի տարածված չլինի, ասի ուրիշ անուն ասա, որ օրիգինալ լինի (ծաղիկ) :D :D
      • ✖Isolation✖|Euphoria
        2014-05-16 21:19:28
        Մի հակաճառի էլի |( :D
      • Երևակայող--007
        2014-05-16 21:24:57
        էլի պոստ կծնվի :D :D
      • ✖Isolation✖|Euphoria
        2014-05-16 21:50:33
        Լսի քել քանի ուշ չի վերնագիրը ասենք փոխի էլի :D :D
      • Երևակայող--007
        2014-05-17 15:15:53
        Ուշ ա (ծաղիկ) :D
      • ✖Isolation✖|Euphoria
        2014-05-21 11:04:01
        Ուշ չի լինում,քել փոխի էլի (ծաղիկ) :D
      • Երևակայող--007
        2014-06-03 16:33:03
        Ուշ ա O:) :D :D
  • Lian
    2014-05-16 23:40:55
    ապրի Վարդանը (ուռա) :)
    • Երևակայող--007
      2014-05-17 15:15:44
      Ապրեմ (ուռա) դու էլ ]:) ]:)
      • Lian
        2014-05-17 17:40:58
        սովորել ա էէէէ (խփո) (ուռա) :D :D :D հա
      • Երևակայող--007
        2014-05-17 21:28:52
        հա ասեցի քո նման գրեմ :D :D
      • Lian
        2014-05-17 23:37:55
        (ծաղիկ) ապրես (ծաղիկ) :D :D
      • Երևակայող--007
        2014-05-18 22:14:28
        չեմ շարունակի ]:)
      • Lian
        2014-05-18 23:24:26
        այ ըտենց (խփո) :D
      • Երևակայող--007
        2014-05-19 01:52:49
        նույն բաներն ենք հա խոսում ]:)
      • Lian
        2014-05-19 18:07:15
        (ժպիտ) հա
  • Երևակայող--007
    2014-05-17 21:31:27
    ախր ինչի եք առանց կարդալու մթամ արդար գնահատում՞ |( :D :D :D :D
    • Lian
      2014-05-17 23:39:08
      (խփո) ես առանց կարդալ,դեռ ոչ մի պոստ չեմ գնահատել |( :D
      • Երևակայող--007
        2014-05-18 22:14:16
        Դու խի մեջ ընգար՞ :D
      • Lian
        2014-05-18 23:23:46
        :@ լավ արեցի :@ :D
      • Երևակայող--007
        2014-05-19 01:52:27
        է բայց խի ես գոռում՞ (:| :D :D
      • Lian
        2014-05-19 18:07:37
        ես չեմ,սմայլիկն ա ^-^ :D
  • gishery kardaci u sax erazs es patmutyan vra er himnvac,,,shat lavner,,,apres (բռավո) (բռավո) (բռավո)
  • -L.(-EsAyAn...(
    2014-05-27 20:33:07
    ապրես ախպեր .... (ծաղիկ) ....լավնաա.. (ծաղիկ) (բռավո) (լավ)
    • Երևակայող--007
      2014-06-03 16:31:01
      մերսիիիիի :) լավ փիլիսոփայեցի չէ՞ :D էթամ փիլիսոփայության դասախոսին ասեմ 14-ս փոխեք ի (դեմք) :D :D
  • James Moriarty 14
    2014-06-03 10:34:58
    Ուղղակի հիասքանչ է: Շատ հազվադեպ են ինձ պատահում մարդիկ նման փիլիսոփայական մտքերով...
  • Dark Moon
    2014-06-12 23:23:00
    շատ հետաքրքիր էր (բռավո) (բռավո) (բռավո)
  • Q_Jp
    2014-06-27 17:16:32
    այ քեզ հրաշալի պատմություն (օգո)